Տիգրանակերտ... - VNews

Տիգրանակերտ…

տիգ - Տիգրանակերտ...

Տիգրան Մեծի կողմից կառուցված 4 քաղաքներից մեկը Արցախի Մարտակերտ շրջանում գտնվող Տիգրանակերտ քաղաքն է։ Կառուցվել է մ.թ.ա 1 դարում, Խաչեն գետի ափին։

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։

Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։

Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։ Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության կառավարության և «Երկիր» միության կողմից։Տիգրանակերտի թանգարանի ցուցասրահներից մեկը2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։

 

2011 թվականի պեղումներն իրականացվել են 60 օր՝ հունիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Բազիլիկ եկեղեցու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են միջնադարյան տարբեր արհեստանոցների հետքեր։ Գտնվել են արորի խոփի երկաթե առաջամաս։

Հնագետները հայտնաբերել են նաև գունավոր ապակու արհեստանոցի հետքեր, պեղվել է ապակու մեծ հավաքածու, հայտնաբերվել են 30-40 ապարանջանների բեկորներ։ Ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում. այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին։Պեղումների արդյունքում հայտնաբերել են մոզաիկ ապակու բեկորներ։ Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են նաև ջնարակապատ խեցեղենի մեծ հավաքածու՝ տարբեր բույսերի ու թռչունների պատկերներ


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան