Թիկունքում. Սահմանից հեռու, բայց զինվորի կողքին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Թիկունքում. Սահմանից հեռու, բայց զինվորի կողքին

Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղությամբ սկսել է հրթիռային և օդային հարձակումներ՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝  Ստեփանակերտը և Շուշին։ Արդեն 9-րդ օրն է Արցախում և Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն։ 

Մարդիկ չեն կարողանում քնել, անդադար թերթում են սոցիալական ցանցերը, սպասում պաշտոնական տեղեկությունների, քննարկում, կատակում, ցավում ամեն մահացած զինվորի համար, մասնակցում մեդիադաշտում տարվող պատերազմին, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ապահովում են կռվողների թիկունքը։ Ֆեյսբուքի տարբեր խմբերում, չատերում մարդիկ, որոնք նույնիսկ միմյանց չեն ճանաչում, կազմակերպում են տարբեր հավաքներ, որոնց միջոցով հավաքվում է մեծ քնակությամբ սնունդ և հագուստ։

Այդպիսի մի մեծ նախաձեռնություն էլ սեպտեմբերի 28-ին սկսել էին Ալենը և Արմանը։ Հանրապետության Հրապարակի մոտակա Խաչքարերի պուրակի մի նստարանից ընդամենը երկու տուփ ծխախոտով է սկսվել այս մեծ արշավը, որին նույն օրը միացել են Արթուրն ու Լիլին։ Գուցե այս անունները ձեզ ոչինչ չասեն, բայց նրանք այն մարդիկ են, ովքեր կամավոր, թողնելով իրենց աշխատանքները՝ զբաղվում են հավաքագրման աշխատանքների համակարգմամբ։ Երեկոյան արդեն մարդկանց ակտիվ հոսքը սկսել է, և ուղղակի, առանց իրար ճանաչելու, վստահել են և մաս դարձել մի մեծ աշխատանքի։

 

Լիլիի հետ զրուցում եմ, տեսնում, թե ոնց է տրորում չորացած ձեռքերը․․․

․․․․այս փոքրամարմին աղջիկը իսկական զինվորի պես արդեն 9 օր է առանց քուն ու դադարի իր ընկերների հետ օգնություն է հասցնում Արցախից եկած մեր հայրենակիցներին։ Ապրում է բոլորի ցավով, լսում բոլորին։ Բացի սնունդից, հագուստից ու առաջին անհարժեշտության այլ իրերից նաև հոգեբանական աջակցություն են տրամադրում, փորձում են երեխաների համար ուրախ ժամանց կազմակերպել։

 

Ասում է՝ այս օրերին ամենակարևոր բաներից մեկը որ ձեռք են բերել՝ մարդկանց վստահությունն է ու մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունը։

Մի քանի օր հետևում էի կամավորների աշխատանքին, երիտասարդները մոտենում են ու ուղղակի հարցնում, թե ինչով կարող են օգնել, բոլորը մեկ մարդու պես կատարում են ցանկացած աշխատանք։ Մեքենաները մոտենում են ու ասում, որ կարող են տանել արկղերը անհրաժեշտ հասցեներով, մի խումբ աղջիկներ խնամքով ընտրում են բերված հագուստներից ամենալավը։ Օրվա տարբեր ժամերի խմբին մոտենում են Արցախից եկած մարդիկ, երևի դա օրվա ամենադժվար պահերից մեկն է, երբ պետք է կարողանաս զսպել արցունքներդ ուժ հավաքես և լսես, թե ինչի կարիք ունեն նրանք։

Անձրևն այստեղ առիթ չի տուն վազելու համար, ինչպես զինվորն իր դիրքը չի լքի, այնպես էլ այս երտասարդ կամավորները, կարևորը՝ հավաքված իրերն ու սնունդը պատսպարելն է։

Երբ սահմանին կրակը չի դադարում, զինվորները կռվում են առանց հոգնելու, առանց բողոքելու, իսկ թշնամին դաժան է ու ագահ, երբեմն թիկունքում կատարվելիքը թվում է կտրված այդ իրականությունից։ Այս տրամաբանությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր մարդիկ սկսեցին քննարկել, որ պետք է ապառոմանտիզացնել պատերազմը։ Բայց այս մարդիկ, իրար անծանոթ, բայց նույն օդը շնչող. նույն հույզերով ապրող եկել են ասելու, որ պատերազմը միայն սահմանին չէ, պատերազմը թիկունքում էլ է ու առանց ռոմանտիզմի այսքան մեծ աշխատանքը առաջ չէր գնա։ Սահմանին էլ առանց ռոմանտիկայի չի լինի։ Տղաները սպասում են այստեղից ուղարկված սնիկերսներին, որոնց վրայի գրությունները մեկը մեկից հուզիչ են ու նաև ծիծաղելի։ Սառը ու դաժան պատերազմներում․․․

18-20 տարեկան տղաներին պետք են թիկունքից գնացող սենտիմենտալ ալիքները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Համաշխարհային գրականության 5 պատերազմական վեպ, որ պետք է ընթերցել

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

Տիգրանակերտ…

Արցախցի երեխաների խաղաղության թռչունները

Վավերագրություն. Արցախ /Կարեն Ավետիսյան/Մաս 4