fbpx

Լրացուցիչ

Թիմ Բարթոն. 59

Թիմ Բարթոնը ծնվել է 1958 թ. օգոստոսի 25-ին:
Տարօրինակ և տպավորիչ ֆիլմերի ստեղծողը երբեք չի դադարել զարմացնել իր երկրպագուներին: Բարթոնի ֆիլմերի գեղեցկությունը հենց այդ տարօրինակության ու մյուս ռեժիսորների գործերից տարբերվելու մեջ է: Բարթոնը թույլ է տալիս մոռանալ արտաքին աշխարհն ու խորասուզվել հրաշքների աշխարհ:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում տարօրինակ ռեժիսորի 5 լավագույն ֆիլմերը:

1. Մկրատաձեռն Էդվարդը/Эдвард руки-ножницы/Edward Scissorhands, 1990

դերերում՝ Ջոնի Դեփ, Վայնոնա Ռայդեր, Վինսենթ Փրայզ, Ալան Արկին:

Գիտնականները տարօրինակ են. տարօրինակ է նրանց իրականությունը, նրանց մտքերը, հավատքը. նրանք հավատում են, որ կարող են ստեղծել մի այնպիսի բան, որ կցնցի ողջ աշխարհը: Այսպես էլ եղավ. մի միայնակ գիտնական ստեղծում է մարդու կերպարանքով մի արարածի, բայց չի հասցնում նրան ավարտի հասցնել: Արարածը ձեռքեր չունի, և դրանց փոխարեն՝ մկրատներ են: Միայնակ Էդվարդն իրեն համարում է տգեղ և զզվելի, և մարդիկ համաձայն են նրա հետ: Էդվարդի կյանքը միանգամից փոխվում է, երբ սիրահարվում է:
1992 թ. Բրիտանական ակադեմիայի կողմից ֆիլմնը արժանացել է մրցանակի՝ «Բեմադրողի լավագույն աշխատանք» անվանակարգում:
ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Նիրհած հովիտը/Сонная Лощина/Sleepy Hollow, 1999

դերերում՝ Ջոնի Դեփ, Քրիստինա Ռիչի, Միրանդա Ռիչարդսոն

 Վաշինգտոն Իրվինգի «Նիրհած հովիտի մասին լեգենդ» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է 1799 թ.  հովիտում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների մասին: Իկաբոթ Քրեյնը գիտնական է և Նիրհած հովիտի բնակչության վերջին հույսը: Իկաբոթը մեկնում է հովիտ, որ փորձի բացահայտել սարսափելի սպանությունները և դրանց իրականացման պատճառները: Առաջին հայացքից հեշտ լուծելի թվացող այս հարցն իրականում շատ խրթին է և վտանգավոր: Իկաբոթը  հասկանում է, որ մարդասպանը չար ուժ է, որ գալիս է այն աշխարհից, և հեշտությամբ հաշվեհարդար տեսնում տեղի բնակչության հետ: Ի՞նչն է պատճառը:
2000 թ. ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դեկորացիաներ» անվանակարգում:
ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Չառլին և շոկոլադե գործարանը/Чарли и шоколадная фабрика/Charlie and the Chocolate Factory, 2005

դերերում՝ Ջոնի Դեփ, Ֆրեդի Հայմոր, Հելենա Բոնեմ Քարթեր, Նոա Թեյլոր ևն:
2005 թ. էկրաններ է բարձրանում ռեժիսորի «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմը, որի կենտրանում է Վիլի Վոնկայի շոկոլադե գործարանը: Գեղեցիկ, տպավորիչ, գունեղ և քաղցր գործարանը իսկական դրախտ է յուրաքանչյուր երեխայի համար: Բայց միայն երջանիկները կարող են այցելել լեգենդար Վիլիին և իր շոկոլադե գործարանը: Չարլին այդ երջանիկներից մեկն է: Շոկոլադե աշխարհը մեկընդմիշտ կփոխի երեխայի աշխարհընկալումն ու արժեքները:
Ֆիլմի հիմքում է Ռոնալդ Դալի 1964 թ. համանում ստեղծագործությունը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
 

4. Ալիսան հրաշքների աշխարհում/Алиса в Стране чудес/Alice in Wonderland, 2010

դերերում՝ Ջոնի Դեփ, Հելենա Բոնեմ Քարթեր, Միա Վասիկովսկա, Էն Հեթուեյ ևն:

Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթը թվում է, թե ավելի լավ էկրանավորում չէր կարող ստանալ:
19-ամյա Ալիսան երազում է հրաշքների մասին: Ասում են, երբ մարդ մի բան շատ է ուզում՝ այն կատարվում է. առիթներից մեկի ժամանակ Ալիսան տեսնում է տարօրինակ մի նապաստակի և ընկնում նրա ետևից: Նապաստակը նրան տանում է դեպի հրաշքների աշխարհ, որտեղ Ալիսան հանդիպում է տարբեր բարի և չար կերպարների, համտեսում կախարդական քաղցրավենիքներ, որոնք նրան թույլ են տալիս մեծանալ կամ փոքրանալ. սա Ալիսայի կյանքի ամենահետաքրքիր և հիշարժան ճանապարհորդությունն է:
2011 թ. ֆիլմը արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն կոստյումներ» անվանակարգերում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Մեծ աչքեր/Большие глаза/Big Eyes, 2014

դերերում՝Էմի Ադամս, Քրիստոֆ Վայց

 Մարգարետ Կինի համանուն ստեղծագործության վրա էկրանավորված ֆիլմը պատմում է ամուսիններ Ուոլթեր Կինի և Մարգարետ Կինի մասին: Ամուսինները արվեստագետ են, երկուսն էլ նկարում են: Ուոլթերը պատկերում է մեծ աչքերով տխուր և խոցելի երեխաների, որոնք շատ տպավորիչ են և հուզիչ: Մարդկանց դուր են գալիս այդ գործերը: Ամեն ինչ լավ է ամուսինների կյանքում, քանի դեռ կինը՝ Մարգարետը, չի հայտարարում, որ իրականում «Մեծ աչքերի» գաղափարը իրենն է, և ամուսինը սրիկայաբար խլել է իրենից այն: Այստեղից սկսվում է ամենահետաքրքիրը…
2015 թ. դերասանուհի Էմի Ադամսը արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Մեկի խելագարությունը մյուսի իրականությունն է:
Թիմ Բարթոն
 Աղբյուր՝ kinopoisk.ru, IMDB.com, Wikipedia

Հայտնիներ, որոնք «պատահաբար» են հայտնվել Հոլիվուդում

Ջոնի Դեփի մասնակցությամբ “City of Lies” ֆիլմը չի ցուցադրվի կինոթատրոններում

Netflix-ի հեռուստասերիալները, որոնք կարող եք դիտել այս տարի

Գերի Օլդմենը, Էմի Ադամսը և Ջուլիան Մուրը՝ Ջո Ռայթի նոր հոգեբանական թրիլլերում

Դերասաններ, որոնք գրեթե մահացել են նկարահանումների ժամանակ

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

Հայտնի աստղերի անսպասելի կամեոները ֆիլմերում

“The Crown” սերիալի 3-րդ եթերաշրջանի մասին

5 սերիալ, որոնք կդիտեք հուլիսին

Գիլերմո դել Տորո. խենթ հանճարի 5 լավագույն ֆիլմերը

Հայտնի աստղեր, որոնք չկան սոցիալական ցանցերում

Ջոնի Դեփը շոկային բացահայտումներ է արել հարցազրույցի ժամանակ

Աստղերի բացառիկ լուսանկարները հայտնվել են համացանցում

5 ֆիլմ յոգայի մասին

Ջոնի Դեփի երիտասարդությունը լուսանկարներով

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են