Տիրամայրը ոգեշնչում է. դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Տիրամայրը ոգեշնչում է. դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո

Մարիամ Աստվածածինը դարեր շարունակ ոգեշնչել է ստեղծագործողներին, այսօր արդեն մեզ են հասել բազմաքանակ հայտնի կտավներ ու քանդակներ, որոնք պատկերում են Աստվածամորը: Vnews-ը կանդրադառնա դրանցից 3-ին:

«Տիրամայր Լիտտա», Լեոնարդո դա Վինչի

Madonna Litta

Նկարի սկզբնական անվանումն էր «Տիրամայրը մանկան հետ»: Ժամանակակից անվանումը  առաջացել է նկարի վերջին տիրոջ՝ հերցոգ Անտոնիո Լիտտայի ազգանունից: 1865 թվականին երեք այլ նկարների հետ միասին «Տիրամայր Լիտտան» Էրմիտաժը հերցոգ Լիտտայից գնեց 100 հազար ֆրանկով:

Դա Վինչին պատկերել է Աստվածամորը, որի գրկում մանուկ Հիսուսն է: Փարիզյան Լուվրի թանգարանում: Այստեղ պահպանվում է Լեոնարդո դա Վինչիի կողմից ուրվագծած էսքիզը, որտեղ պատկերված է նույն Տիրամայր Լիտտան: Ի դեպ, վարկած կա, որ թեև նկարը վրձնել է Լեոնադրո դա Վինչինն, սակայն մանկան պատկերը նրա ամենահայտնի աշակերտներից՝ Ջովանի Բոլտրաֆիոյի վրձնին է պատկանում:

«Սիքստինյան Տիրամայր»,  Ռաֆայել Սանտի

Madonna Sistina

Ռաֆայել Սանտիի կտավը Բարձր Վերածննդի ամենահանրաճանաչ գործերից մեկն է. 1754 թվականից այն գտնվում է Դրեզդենի հին վարպետների պատկերասրահում:

Կտավն առանձնանում է իր մեծ չափսերով՝ 256 x 196 սմ, Ռաֆայելն այն ստեղծել է Հուլիոս 2-րդ պապի պատվերով Պյաչենցի Սուրբ Սիքստինյան կապելլայի խորանի համար: XVI դարի սկզբի համար անսովոր է երևույթ է, որ որպես նկարի նյութ ծառայել է ոչ թե տախտակը, այլ կտավը, դա թույլ է տալիս ենթադրել, որ նախատեսվել է կտավն օգտագործել, իբրև խաչադրոշ:

XVIII դարում տարածվեց մի լեգենդ, իբր Հուլիոս II-ը պատվիրել է Ռաֆայելի կտավը իր դամբարանի համար, և իբր որպես տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար՝ ինքը՝ պապ Հուլիոսը և Սուրբ Բարբարայի համար՝ նրա զարմուհին՝ Ջուլիա Օրսինին։ Ի դեպ, թվում է, թե նկարի ետին ֆոնին ամպեր է պատկերված,  մանրակրկիտ զննման դեպքում միայն կարելի է այդտեղ տեսնել հրեշտակների գլուխներ։

«Պիետա», Միքելանջելո

pjeˈta

«Քրիստոսի ողբը» երիտասարդ Միքելանջելոյի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով։ Միքելանջելոն կարդինալի հետ կնքեց պայմանագիր, ըստ որի նա պետք է մեկ տարվա ընթացքում ստեղծեր Պիետայի տապանաքարը։ Բայց աշխատանքը սպասվածից ավելի երկար տևեց։ Միքելանջելոն աշխատեց «Պիետաի» վրա մոտ երկու տարի։ Քանդակագործը պատկերել է մեռած Քրիստոսին և Մարիամ Աստվածածնինը, ով սգում է որդու մահը։

Սա քանդակագործի միակ աշխատանքն է, որտեղ նա ստորագրել է. «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել»: Հետաքրքիր է, որ Տիրամայրը պատկերված է, որպես սիրուն ու երիտասարդ կին: Միքելանջելոյին հաջողվել է քանդակին թեթևակի լարվածություն հաղորդել՝ համադրելով կյանքն ու մահը, մերկությունն ու ծածկված մարմինը, հետագայում բազմիցս «Պիետան» օրինակ է հանդիսացել այլ սրբապատկերների մեկնաբանման համար:

 


«Դավիթ» Միքելանջելո. 10 փաստ, որ գուցե չգիտեք

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Դա Վինչի՝ «Կզաքիսով տիկինը». Գաղտնիքներն ու ճանապարհորդությունները

Մեծերի արտասովոր պատմությունները

Միքելանջելոյի «Դավիթը». փաստեր

Քարեր ապրեցնողը. Jago Jacopo Cardillo

Մի՛ տանջվիր, միևնույն է, չես բացահայտի իմ գաղտնիքը. Մոնա Լիզա

Վաճառվել է Միքելանջելոյի «Խաչում» կտավը

QUIZ. Ո՞վ է նկարի հեղինակը

Արվեստի գործերը ժամանակակից աշխարհում լուսանկարներ

Ռաֆայել. «Աթենական դպրոց». Պլատոն՝ Լեոնարդո դա Վինչիի տեսքով

«Ադամի արարումը» գուցե այն չէ, ինչ մտածում ենք

Գաղտնիք ունեցող 5 հայտնի նկար