Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար - VNews

Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար

KKW20Beauty20Wedding20Collection20DYp - Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար

Դեռ երկուշաբթի՝ մայիսի 13-ին, Քիմ Քարդաշյանը հայտարարել էր շպարի իր պարագաների բրենդի՝ KKW Beauty-ի նոր «Միսիս Ուեսթ» անունը կրող հավաքածուի թողարկման մասին:

Հավաքածուն ոգեշնչված է Քիմ Քարդաշյանի հարսանեկան մեյքափից և կթողարկվի մայիսի 24-ին՝ Քիմի և Քանյե Ուեսթի ամուսնության 5-րդ տարելիցին: Սակայն մինչ այդ արդեն թողարկվել են հավաքածուն գովազդող երկու լուսանկար՝ ապրանքների նկարագրության հետ միասին:

Լուսանկարներից մեկում Քարդաշյան-Ուեսթը ձի է քշում, իսկ մյուսում՝ վարդերն օգտագործում որպես հարսանեկան զգեստ: Ինչ վերաբերում է շպարի պարագաներին, ապա 38-ամյա ռեալիթիշոու աստղը հայտարարել է, որ հավաքածուն ընդգրկում է բնական երանգներով 6 ստվերաներկ, Քարդաշյանին բնորոշ վարդա-մարմնագույն շրթներկ, տաք երանգով մարմնագույն մատիտշուրթերնընդգծելուհամար, շուրթերի մարմնագույն փայլ, շամպայնի և ոսկու երանգով հայլայթեր, և բաց վարդագույն կարմրաներկ: 6 մասից բաղկացած այս ամբողջական սեթը կարժենա 100$, բայց ցանկության դեպքում կարող եք շպարի պարագաները գնել նաև առանձին:

Փաստորեն՝ հավաքածուն իսկապես յուրահատուկ է նորաձևության ոլորտի այս վառ ներկայացուցչի համար, դե իսկ դրա թողարկման ժամանակն էլ իսկապես հարմար է Քիմ Քարդաշյանի այն բոլոր երկրպագուհիների համար, որոնք պատրաստվում են ամուսնանալ տարվա այս եղանակին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

mrs.20west20collection 960x847 - Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար58676746 343784396275331 1630253292964062313 n 1 960x1116 - Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար60232394 139295673894344 259919945440047345 n 960x568 - Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար59822371 162370164793391 2841371808409111462 n - Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար59178173 1137440186449826 8705003075376736518 n 960x960 - Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար


«Սա բարդ տարի էր». Քիմ Քարդաշյանի հարցազրույցը

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը մեմ է դարձել

Ինչպե՞ս է Քանյեն՝ Քիմից բաժանվելու ֆոնին…

Համացանցը մեղադրում է Քիմին, իսկ Քիմը՝ զայրանում

Քիմ Քարդաշյանը ցույց տվեց իր ամուսնական մատանին

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կարևոր որոշում է կայացրել

Քիմի արմատները. ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը

Ադրբեջանական «բանակը» Քիմի դեմ

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Բյութի-խորհուրդներ Մերի Ֆիլիփսից

Քարդաշյանը խնդրել է կողմ քվեարկել…

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…

Քանյե Վեսթը պատմում է..

Այն ամենն, ինչ հրապարակեց Քիմը Հայաստանից

Քիմ Քարդաշյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]