Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին - VNews

Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին

es ashxatum em 2 1 - Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին
  • Եթե դուք ուշադրություն դարձնեք իրողության արհեստականությանը, ապա չեք կարող մտնել դերի մեջ: Հաճախ նկարահանող թիմից մեկը հարցնում է՝ «Նորմա՞լ եմ կանգնել, չե՞մ խանգարում»: Իսկ ես պատասխանում եմ՝ «Ես ձեզ չեմ էլ տեսնում»:

 

  • Մի անգամ ես նիհարեցի 30 կգ-ով, որպեսզի հասնեմ իմ մինիմալ քաշին՝ 77 կգ-ին: Եվ դա նրանից հետո, երբ խժռում էի այնքան, որ հասնեմ 107 կգ-ի, և նկարահանենք ֆիլմի սկիզբը:

 

  • Հիշում եմ ինձ, դերասանիս համար, երջանիկ օրը: Նկարահանում ենք այն տեսարանը, երբ ես մտնում եմ Դենզել Վաշինգթոնի աշխատասենյակ և խնդրում, որպեսզի նա վերցնի իմ գործը (խմբ. խոսքը «Ֆիլադելֆիա» ֆիլմի մասին է): Շնորհավորում եմ երեխայի ծնունդի կապակցությամբ, իսկ նա հարցնում ՝ «Ի՞նչ է եղել. լավ տեսք չունեք»: Եվ երբ ես պատասխանում եմ, որ մոտս ՁԻԱՀ է՝ նա հետ է քաշվում. գուցե ես վարակիչ եմ: Ես մեկնում եմ ձեռքս, որպեսզի իր սեղանից վերցնեմ սիգարը և մաշկովս եմ զգում, թե ինչ աստիճան վատ է նա զգում իրեն:

 

  • Որպեսզի ֆիլմը վարձույթային դառնա, պետք է վստահ լինես, որ դու խաղացել ես ամեն ինչի վրա, ինչի վրա պետք է խաղալ:

 

  • Հավատացեք ինձ. եթե դուք լրջորեն ուզում եք քաշ գցել, 4 հնդկաձավարային փքաբլիթը ցածր կալորիականություն ունեցող օշարակով՝ իսկական տոն է:

 

  • Դերասանական կարիերան բազում էտապներ ունի. դե գուցե ոչ բոլոր դերասանների պարագայում, բայց ինձ մոտ դրանք շատ էին: Ժամանակ կար, երբ ես նայում էի գործիս, ինչպես թատերական խաղի: Մի խոսքով ամեն ինչին ձեռք էի մեկնում:

 

  • Դժբախտությունը նրանում է, որ հաջողակ ֆիլմ ստեղծելու հավանականությունը շատ ցածր է: Չէ որ այն ստեղծվում է 3 անգամ և ամեն անգամ բացարձակ անկախ. սցենարիստի կողմից, նկարահանման հրապարակում և մոնտաժային սենյակում:

 

  • Երբեմն պետք է մոբիլիզացվես. ասենք, պետք է աղջկա համբուրես կամ շանդ մտցնես լողասենյակ:


Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Դիտել հունիսին կինոթատրոնում

5 անիմացիոն ֆիլմ, որ կարող եք դիտել ձմռանը

Սթիվեն Սփիլբերգի լավագույն 5 ֆիլմերը

5 ֆիլմ+5 գիրք. Էմմա Մարաշլյան

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 4

Դերասաններ, որոնք հազիվ են փրկվել մահից նկարահանումների ժամանակ

5 ֆիլմ, որ նկարահանվել է Սթիվեն Քինգի գրքերի հիման վրա

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Դերասաններ, որոնք մեկից ավել Օսկար ունեն