fbpx

«Թոմ և Ջերի» և «Սքուբի-Դու» մուլտերի մոտիվներով ֆիլմեր կնկարահանվեն

Warner Bros.-ը պատրաստվում է «Թոմ և Ջերի» հայտնի մուլտֆիլմի մոտիվներով ֆիլմ նկարահանել: Նորությունը հաստատել է Variety-ն:

Պարբերականի խոսքով կինոստուդիայի ներկայացուցիչներն այս պահին բանակցություններ են վարում ռեժիսոր Թիմ Սթորիի հետ: Ընկերությունը հասկանում է, թե որքան հայտնի ու սիրված է այս մուլտֆիլմը և մտածում է այնքան ժամանակ ու ջանք ծախսել դրա վրա, որքան արվել է «Հարի Փոթերը» և DC-ի կոմիքսները կյանքի կոչելու համար:

Ըստ նախնական տվյալների Թոմի և Ջերիի մասին պատմող ֆիլմը կնկարահանվի 2019թ.-ին և կլինի կինոստուդիայի առաջին անիմացված պրոեկտը հաջորդ տարվա համար: Մուլտֆիլմում Թոմը և Ջերին կհայտնվեն իրական աշխարհում:

«Թոմ և Ջերին» միակ նախագիծը չէ,որ Warner Bros.-ն ուզում է կյանքի կոչել: Նրանք նաև պատրաստվում են ֆիլմ նկարահանել հայտնի «Սքուբի-Դու» մուլտֆիլմի հիման վրա: Վերջինս ըստ նախնական տվյալների կնկարահանի Քրիս Կոլամբուսը, որը եղել է «Տանը մենակ» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսերը:


Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը

Իսկ Դուք նկատե՞լ եք՝ որ կադրն է «Առյուծ արքայում» իրական

5 ֆիլմ Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ

«Հարի Փոթեր»-ի փրիքվել-սերիալ կնկարահանվի

Գայ Ռիչին խոսել է իր և նոր «Ալադինի» մասին

Հաստատվել է՝ Ռոբերտ Փեթինսոնը նոր Բեթմենն է

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Չինաստանում «Bohemian Rhapsody» ֆիլմից 6 կարևոր մաս են հանել

Որքան շատ է ֆիլմում ուտում Բրեդ Փիթը, այնքան ավելի ստացված է կինոնկարը

Զաք Էֆրոնն ու Ամանդա Սեյֆրիդը «Սքուբի-Դու» նոր ֆիլմի դերասանական կազմում են

Նատալի Փորթմանը՝ կին տիեզերագնացի դերում

«Ոսկե գլոբուս 2020». հայտնի է մրցանակաբաշխության անցկացման օրը

Հայտնի գրքերի 5 հայկական էկրանավորում

Օսկար 2019. առաջադրված ֆիլմերի հայտնի երգերը