Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս - VNews

Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

Կան դեպքեր, երբ ֆիլմն, իսկապես, կանգնած է գեղարվեստական կինոնկարի ու պորնոֆիլմի նուրբ սահմանագծին։ Ներկայացնում ենք մի քանի ֆիլմ, որտեղ սեքսն իրական է։

Nuit #1

2011 թվականին Էնն Էմոնը ներկայացավ իր դեբյուտային ֆիլմով, որը պատմում է երկու անծանոթների՝ Նիկոլայի ու Քլարայի մասին, որոնք  հանդիպում են պարահրապարակում: Նրանք հարբած են, երիտասարդ և խենթ. գիշերը նրանք կանցկացնեն միասին, գիշերը կփոխի նրանց կյանքը: Անսանձ կիրք և ցանկություններ, և նրանք կորցնում են իրականության հետ կապը…

Ken Park

Ֆիլմը լույս է տեսել 2002 թվականին։ Կալիֆորնիական վառ արևի տակ ծաղկում են մեղքերն ու սխալները՝ պարուրելով փոքրիկ քաղաքի բնակիչների հոգիները։ Այստեղ դեռահասները հարաբերություններ են պարզում ու բուռն սեքսի ընդմիջումների ժամանակ՝ լուռ խելագարվում են՝ ոչ մի կետպ հետ չմնալով իրենց մեծահասակ ծնողներից։ Սեքսուալ տեսարաններն այստեղ իրական են, ինչը պարզ է անզեն աչքով։

9 Songs

Այս կինոնկարի հերոսը գիտնական է, հերոսուհին՝ ուսանողուհի: Մեթն ու Լիզան ծանոթանում են ռոք համերգի ժամանակ, նրանց հարաբերությունները զարգանում են աննախադեպ արագությամբ: Նրանց ճանապարհները իհարկե պատահաբար են հատվում, անսպասելիորեն նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվում և այժմ հերոսները չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց մեկը մյուսի: Երիտասարդները, կարելի է ասել, անկողնուց դուրս չեն գալիս ողջ ֆիլմի ընթացքում։ Սեր ու սեքս. ահա այն ամենն, ինչ նրանց միավորում է։

Love

Գասպար Նոեի «սերը» շատ ավելի անկեղծ ու ազատ է ստացվել, քան, օրինակ, Լարսի «Նիմֆոմանկան»։ Ի տարբերություն վերջինիս, Նոեն ֆիլմում ոչ մի խոհափիլիսոփայական հաղորդագրություն չի ներառել. դերասաններն ուղղակի սեքսով են զբաղվում ողջ ֆիլմի ընթացքում։ Ֆիլմում դուբլյորներ չկան, բոլոր տեսարաններում հենց նրանք՝ դերասաններն են։ Ֆիլմը արգելված է մի շարք երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, իսկ ԱՄՆ—ում այն ակրելի է դիտել անգամ 3D ֆորմատով։

Antichrist

Ֆիլմը վերոնշյալ Լարս Ֆոն Թրիերի «ամենաանկեղծ» ֆիլմերից մեկն է։ Այն մի երիտասարդ զույգի մասին է, որի նորածին երեխան վայր է ընկնում պատուհանից այն ժամանակ, երբ ծնողները սիրով էին զբաղվում: Ցավը խեղդում է ամուսիններին…Շատերը ֆիլմի ժամանակ հեռացել են կինոթատրոններից, ֆիլմը իսկապես ցնցել է շատներին. բավական է նշել, որ ֆիլմի պրեմիերայի ժամանակ 4 մարդ կորցրել է գիտակցությունը:


5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

10 սիրուն ֆիլմ էսթետների համար

«Մալմկրոգ». Կրիստի Պույուն ազնվականների, քրիստոնեության և պատերազմների մասին

«Կնոջ մասնիկները». Netflix-ի ու Վենետիկի կինոփառատոնի ամենամեծ պրեմիերաներից

Մի քանի փաստ կինոյի մասին

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Հաղթահարելով սեփական անշարժ մարմինը. «Սկաֆանդրն ու թիթեռնիկը»

Փրկելով սեփական կյանքը և մոտիվացնելով ուրիշներինը. «127 ժամ»

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին