Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն» - VNews

Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

csdd - Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր բջջային հեռախոսները միայն մեր կողմից չէ, որ վերահսկվում են: Դրանք գաղտնալսվում են, միշտ ցույց են տալիս մեր գտնվելու վայրը և մոտ ապագայում նույնիսկ կարող են կարդալ մեր մտքերը:

«Հասարակ մահկանացուները» մտածելու ոչինչ չունեն դեռևս, բայց այ համաշխարհային ճանաչում ունեցող լիդերներն, ովքեր այս կամ այն երկրի նախագահներն ու կարևոր դեմքերն են, պետք է զգուշանան:

Թրամփյան կոնսերվատիզմից մինչև ջոբսյան «ազատություն», կարդացեք այս հոդվածում:

Դոնալդ Թրամփ

Մինչև վերջերս Թրամփն անուղղելի պահպանողական էր և օգտվում էր վաղուց հնացած Samsung Galaxy S3-ից: Բացի այդ նա երեք տարի ծրագրային ոչ մի թարմացում չէր արել:

Բայց նախագահ դառնալուց հետո, պարզվում է, Թրամփը իրեն թույլ է տվել iPhone գնել:

Ամեն ինչ փաստորեն դեռ կորած չէ։

2017 02 11 1486846762 7068853 trump - Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Բարաք Օբամա

Օբաման մեծ սիրով iPhone կօգտագործեր իր նախագահության ընթացքում, բայց անվտանգության համար նրան թույլ չէին տալիս դա անել: Դրա փոխարեն նախկին նախագահը ստիպված էր օգտագործել BlackBerry 8830 World Edition:

Հիմա, կարծում ենք, որ նա արդեն ձեռք է բերել այդքան երազած սմարթֆոնը, չէ որ նա սելֆիների սիրահար է:

93c8aa20 7451 4b51 8f7c d4d82cac6424 - Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Անգելա Մերկել

Մի քանի տարի առաջ Անգելան միջազգային սկանդալի կենտրոնում էր հայտնվել. ամերիկյան հատուկ ծառայությունները կարողացել էին լսել և ձայնագրել նրա հեռախոսային խոսակցությունները: Ինչից հետո նա ուղղակի դադարեց օգտագործել իր Nokia 6260 Slide հեռախոսը:

Դրանից հետ գերմանիայի կանցլերը հետևեց Օբամայի օրինակին և սկսեց օգտագործել BlackBerry Z10:

Այս հեռախոս մուտք գործելը գրեթե անհնար է: Եվ այլևս ոչ մի կազմակերպություն չի քչփորի Մերկելի «կեղտոտ անկողինը»:

angela merkel.jpg.size .custom.crop .1086x0 - Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախկին նախագահին հաճախ են լրագրողները նկատում iPhone-ով: Ինքն անաձամբ ասել է, որ ուղղակի խոնարհվում է Ջոբսի տաղանդի առջև և օգտվում է Apple-ի բոլոր արտադրանքներից:

d57848e5e7b06e935595cd83a59d33ec - Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Կիմ Չեն Ին

Հյուսիսիային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը համաշխարհային ասպարեզում հակասական կերպար է: Նա չի սիրում ի ցույց դնել իր անձնական կյանքը, իսկ կապի միջոցներին շատ սառն է վերաբերվում:

Այնուամենայնիվ Կիմ Չենի սեղանին հաճախ են տեսել HTC ընկերության արտադրության սմարթֆոններ:

Նրա մամլո ծառայությունն իսկապես հաստատել է, որ նա օգտվում է այդ սմարթֆոններից: Բայց թէ ինչ մոդել, հայտնի չէ:

Kim Jong Un North Korean Leader The Trent 2 - Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Դմիտրի Մեդվեդև

Մեվեդևը Apple-ի հայտնի երկրպագու է: Նույնիսկ անձամբ Ջոբսն է նրան նվիրել iPhone 4:

Այնուամենայնիվ նա մի քանի անգամ փորձել է օգտվել Samsung-ի սմարթֆոններից, բայց ապարդյուն:

Մեդվեդևը այն քաղաքական գործիքչներից է, ով չի ամաչում նոր տեխնոլոգիաների հանդեպ ունեցած հետաքրքրություններից:

dmitry medvedev photographed with steve jobs in 2010 - Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահը հատուկ սեր չունի նորագույն  տեխնոլոգիաների հանդեպ: Ընդհանրապես չի օգտվում ժամանակակից գաջեթներից:

Հնարավոր է, որ նա վախենում է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսումներից:

Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել, որ եթե հեռախոս ունենար այն անընդհատ կզանգեր:

 

1028882064 - Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Ամեն դեպքում քաղաքական գործիչները չեն սիրում շատ խոսել իրենց անձնական կյանքից և նախասիրություններից: Շատ քչերն են, որ բացահայտորեն ցուցադրում են իրենց սմարթֆոնները, սելֆիներ են անում և ունեն հստակ նախասիրություններ:

Իսկ դու՞ք ինչ սմարթֆոն եք նախընտրում:


Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն

Դոնալդ Թրամփի կյանքի, կանանց, կոլայից կախվածության և դիպլոմների մասին

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Դոնալդ Թրամփը կարդում է [8 գիրք]

Հազվադեպ լոգանք ընդունող ու բուսակեր Սթիվ Ջոբսը. 10+1 փաստ

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

«Խոցելիություն». Նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել է փախստականների տեսքով

Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տան հյուրն է

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Քրիս Էվանսը քաղաքական կայք է հիմնել

Քիմ Քարդաշյանը վճարել է նախկին բանտարկյալի 5 տարվա տան վարձը

«Ոսկե ազնվամորի 2019»-ի մասնակիցները

Հայտնի մարդկանց ծիծաղելի գրառումները համացանցում

2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ մարդիկ

Սպիտակ տունը ձևավորվել է Սրբ. Ծննդյան տոնին ընդառաջ

Սթիվ Ջոբսն ասել է…