Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․ - VNews

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․․ առաջին անգամ մասնակցեցի նախագահական ընտրություններին, իսկ հետո ողջ պատանեկությունս անցավ փողոցային պայքարում, Ազատության հրապարակում, փողոցից փողոց, դատարանից դատարան, Արմատի շենքից, որը քանդեցին, մինչև համալսարան, սրճարան, տուն, հյուսիսային պողոտա, Սարյանի պուրակ․․․ հետո եկավ առաջին սերը, որը չմնաց և ընկերները, որ մնացին։

Շատ բաներ են փոխվել, սակայն․․․ մի բան մնացել է նույնը․ ես ավելի շատ վստահում եմ սրտիս, քան բանականությանս։

Ես կուզեի, որ դու գայիր հետո․․․ այնքան հետո դժվար լիներ ճանաչելը և իմ մարմնի ամեն թոշնած կետով ինձ հիշերիր, ափսոսայի ամաչելը․․․( ներողություն, մեխանիկորեն շարունակեցի J)։ Իսկ բանաստեղծությունից դուրս հետոն ու հիման անհամատեղելի է․․․մի եկե՛ք հետո․․․միշտ եկեք հիմա․․․

Լուսնի տակ, երկրի վրա․․․ միայն սիրտն է, որ չի սխալվում։

Աշխարհում քաղաքները շատ են, սակայն․․․ իմ ուզած քաղաքը ես դեռ չեմ կառուցել։

Երևան-Փարիզ, Փարիզ-Երևան․․․․ չվերթը պետք է այնքան էժանանա, որ ես ամեն շաբաթ կիրակի գամ ու գնամ տնից տուն։

Ծովինարն ու Ծով Alize’-ն ընկերներ են․․․ բայց նրանք իրար ամեն ինչ չեն պատմում։

Հայաստանից հեռու իմ մեջ Հայաստանը․․․ երբեմն նաև ֆրանսերեն է ապրում։

Իմ միջի Երևանցին քայլում է ֆրանսիական քամիների արանքում․․․ և սիրահարվում է ֆրանսուհիների ազատ ու անկաշկանդ քայլվածքին։

Հայերենը լեզու է, որով․․․ իսկապես հնարավոր է Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։

Երբ մենք սիրում ենք․․․ մենք վտանգի մեջ ենք ( Իվ Սեն Լորան) , երբ մենք չենք սիրում, վտանգն է մեր մեջ ( ժոզեֆին տատիկ)։

Իսկ երբ մենք խոսում ենք սիրո մասին․․․ ուրեմն պարզապես չենք հագենում սիրուց։

Բանաստեղծություններ գրելը համարձակություն է․․․ գրողի համար, դա նույնն է, որ զենք տաս ընթերցողին և խնդրես քեզ սպանել։

Ներսում ամեն մեկս մի սահմանագիծ ունի, որից անդին․․․ կարելի է թողնել միայն նրան, ով կլռի։

Իսկ ես փորձում եմ անցնել ու ջնջել սահմաններն այն, որոնք․․․ պարտադրում են տխմարները։

Ես այսօր, հիմա, արդեն անդառնալիորեն․․․ հոգնել եմ ձևացնել, որ քնած եմ։

Բայց այդուհանդերձ․․․ սիրում եմ արթնանալ։

Համարձակ կռվազանությամբ և երկչոտ հարմարվողականությամբ․․․ կարելի է միայն քաղաքականությամբ զբաղվել։

Ասում են, Դոստոևսկին է բոլոր ժամանակների լավագույն վիպասանը․․․ բայց ես համամիտ չեմ, որովհետև լավագույն բառը քսանմեկերորդ դարում պետք է գոյություն չունենա։ Ես վստահ եմ, որ լավագույններին մենք չենք ճանաչում, իսկ բոլոր ժամանակները դեռ չեն ապրվել։

Իսկ ինձ համար․․․ կա մի ճշմարտություն (վերոնշյալ կոնտեքստում) ․ պետք է խուսափել լավագույնը լինելուց, դա նշանակում է, որ կամ քեզ մոլորեցրել են, կամ դու մեռել ես։

Հայ գրականության ամենախորունկն ու ամենահզորը․․․ այն գրողն է, որը ոչ մեկի հետ չի մրցում կամ մրցում է, բայց միայն իր հաջորդ մտքի հետ։ Այն գրողն է, որը չի ուզում լինել դասական, չի ձևացնում, թե ֆուտուրիստ է կամ ուշքը գնում է ավանգարդի համար։ Նա պարզապես աջը քաշած մտածում է, կարդում է, գրում է կամ չի գրում և չի հավատում ամենաների դավանած արժեքներին։ Դե սա ընդհանրապես, թե չէ հայ գրականության մեջ շատ են խորունկները և հզորները, եթե հասկանանք նրանց ու մեր ժամանակը կամ նրանց ու մեզ մեր ժամանակում։

Թեպետ Էյնշտեյնն ասում էր մի կարևոր բան․․․ որ կա երկու անսահմանություն․ տիեզերքն ու մարդկային հիմարությունը, բայց նա գուցե չգիտեր, որ դա այնքան էլ կարևոր չէ, եթե ոչ հիմար ես, ոչ տիեզերագնաց։

Ես փակում եմ էջեր իմ սրտում, որ․․․ հանգիստ քնեմ։

Բայց հուսահատվում եմ, անզորանում, երբ․․․ ինձ արթնացնում են։

Շատերից տարբերվելը դեռ․․․ չի նշանակում, որ տարբերվում ես, դա նշանակում է, որ չես հանդիպել քեզ նմաններին։

Թեպետ գիտեք, այնքան էլ դժվար չէ․․․ տարբերվել, եթե չես փորձում նմանակել որևէ մեկին։

Հնարավոր չէ միշտ ալիքի գագաթին լինել․․․․ քանի որ այսպես, թե այնպես շպրտվելու ես ափ։

Բաներ կան, որ պիտի թողնես հոսեն միջովդ, որ․․․ դառնան ժամանակավրեպ։

Իսկ կան բաներ․․․ որ պատասխան չունեն, և դա աշխարհի վերջը չէ։

Ես անհույս ու անկոտրում հավատում եմ․․․ որ բավական է քայլել աշխարհի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և մենք կհանդիպենք։

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ, ես․․․ գրում եմ, որ մենակ մնամ։

 

կարդացեք նաև՝

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


3+3 ՐՈՊԵ [զրույց Իվետա Մուկուչյանի հետ]

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Ես Մարկ Արենն եմ․․․

Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]

ի՞նչ է կատարվում Հոլանդիայում [պատմում են տեղի հայերը]

Ես Լյուսի Քոչարյանն եմ․․․

Ես Գուրգեն Խանջյանն եմ․․․

Սերը եկավ․․․ [Նառա Վարդանյան]

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․