Թումանյանի արժանի զավակը՝ Արտավազդ Թումանյան - VNews

Թումանյանի արժանի զավակը՝ Արտավազդ Թումանյան

tumanyani vordiin - Թումանյանի արժանի զավակը՝ Արտավազդ Թումանյան

Հովհաննես Թումանյանն ու Օլգա Մաճկալյանը ամուսնանում են 1888 թվականին, երբ Թումանյանը 19 տարեկան էր, իսկ Օլգան՝ 17։ Նրանք ունենում են 10 զավակ։ Հաշվի առնելով Օլգայի հոգատարությունը Թումանյանի նկատմամբ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումայնանին անվանում էր Օլգայի 11-րդ զավակ։

կարդա՝

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Այսօր կպատմենք Թումանյանի ու Օլգայի տաղանդավոր զավակներից մեկի՝ Արտավազդ Թումանյանի մասին։

Արտավազդը…

Արտավազդ Թումանյանը ծնվել է 1894 թվականի նոյեմբերի 23-ին Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր վարժարանում, ապա Ներսիսյան դպրոցում, որն այդպես էլ չի ավարտել, այնուհետև ուսանել է նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ սերը Արտավազդին հասցնում է Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիա:

Նվարդ Թումանյանն իր «Հուշեր և զրույցներ գրքում» եղբոր մասին ասում է․

«Արտիկը, որ յոթ-ութ տարեկան էր, նկարչական շնորհք ուներ… ստվարաթղթի վրա կիպարիսների շարք էր նկարել, հայրիկի անվանակոչության օրը՝ հունվարի 14-ին նվիրեց նրան: Հայրիկը հուզված էր»։

Արվեստասերն ու արվեստագետը

Արտավազդին հորից փոխանցվել էր սերը գրականության հանդեպ. նա գրել է փոքրածավալ բանաստեղծություններ, երգիծական պատմություններ, ապա դրանք զետեղել ինքնուրույն ստեղծած գրքերում։ Ընդամենը 13 տարեկան Արտիկը հեղինակել է Դ. Մամին-Սիբիրյակի «Քաջ նապաստակը» հեքիաթի թարգմանությունը, որը 1907 թվականին տպագրվել է «Հասկեր» ամսագրում: Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ Լեոնարդո դա Վինչիի, Վան Դեյքի, Տիցիանի, Ռուբենսի և այլնի մասին պահպանվել են: Տաղանդավոր տղայի պիեսներից մի քանիսը բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որի ժամանակ խաղացել է իր եղբոր՝ Համլիկի հետ: Բեմադրությանը ներկա է եղել նրանց սիրող հայրը՝  Հովհաննես Թումանյանը: «Հիշատակարանի»-ը վկայում է, որ Արտավազդը սկսնակ գրողների առաջին համագումարի նախաձեռնողն էր:

Արտավազդ Թումանյան - Թումանյանի արժանի զավակը՝ Արտավազդ Թումանյան

Հայրենասերը…

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արտավազդը վերադարձել է Թիֆլիս և զորակոչվել բանակ, որից հետո կամավոր աշխատել է «Միջազգային Կարմիր խաչի Համառուսական քաղաքների միություն» կովկասյան կոմիտեում: Արտավազդը 1915 թվականի ապրիլի 23-ին կայացած առաջին խորհրդակցական ժողովի քարտուղարն է եղել, որի ժամանակ անդրադարձել են Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Արտավազդի շնորհիվ են հիմնադրվել «սննդատու կայաններ», ժամանակավոր իջևանատներ, բուժսանիտարական կետեր։

Կիսատ մնացած սեր… կամ ընկերություն

Արտավազդի կյանքում տեղ գտած կանանց մասին վկայություններ գրեթե չեն պահպանվել, հայտնի է միայն, որ նա մտերիմ հարաբերություններ է ունեցել անգլուհի Էլիզաբեթ Արմսթրոնգի հետ, որը «Միջազգային Կարմիր Խաչի» գթության քույր էր: Վերջինս Արտավազդին սովորեցնում էր անգլերեն: Այս ամենը կարող էր երկարատև սիրո պատմության սկիզբ դառնալ, սակայան նրանց  նամակագրությունը ընդհատվեց է Արտավազդի վախճանով…

Հանուն հայրենիքի…

Արտիկը կամավորական զինվոր էր, մասնակցում էր ազատագրական մարտերին: 1918 թվականի դեկտեմբերի 3-ին «Հորիզոն» թերթում Թումանյանը կարդում է Վանում զոհված տղաների անունները, որոնց մեջ էր նաև Արտավազդ Թումանյան անուն ազգանունը…

Անասելի ծանր օրեր ապրեց Թումանյանը: Մանավանդ, որ նա արդեն հասցրել էր կորցնել իր երկու եղբայրներին՝ Արտաշեսին և Ռոստոմին:

 

 


Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

«Դառնացած ժողովուրդ». Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը զորավար Անդրանիկին գրել է…

Հովհաննես Թումանյան, Թիֆլիս, 1914 թվական…

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

ԱԽԹԱՄԱՐ [Եվ Թամարը սըրտատըրոփ…]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ]

Թումանյանի զավակները

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Թումանյանի վերջին օրերը [շուտ ծերացած մարդու մասին]

Թումանյանի և Իսահակյանի ընկերությունը [ճանապարհորդություն]

Թումանյան [հուշեր բանաստեղծի մասին]