5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ - VNews

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

cherbobyllll - 5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Այս օրերին լավ սերիալները շատ չեն լինում, այնպես որ մենք կրկին հավաքագրել ենք հինգ սերիալ, որոնք արժե նայել։ Սպանություններ, աղետներ, սեր ու անձնական դրամաներ, այս ամենը՝ ստորև։

The Good Omens

աս 960x640 - 5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Մինի սերիալ է՝ բաղկացած վեց սերիաներից։ Այն հիմնված է 1990թ.-ին հրապարակված համանուն նովելի վրա, որի հեղինակներն են Թերի Փրաչեթն ու Նեյլ Գեյմենը: Դեպքերը սերիալում տեղի են ունենում 2018թ.-ին սակայն ֆլեշբեքերի միջոցով հեռուստադիտողը կարող է անցնել գրեթե բոլոր նշանակալից ժամանակաշրջանների միջով՝ սկսած մոլորի ստեղծվելուց ու Ադամից: Սերիալի հերոսները, բազմաթիվ դարերի ընթացքում ընկերացած, չարք Քրոուլինն ու հրեշտակ Ազիրաֆելն են, որոնք փորձում են անել ամեն բան Արմագեդոնը կանգնեցնելու համար: Նրանք պետք է գտնեն Անտիքրիստին ու թույլ չտան որպեսզի դրախտն ու դժոխքը բախվեն հսկայական պատերազմում: Սա անելու նրանց պատճառը մեկն է՝ երկուսն էլ սիրում են երկրային վայելքները:

Killing Eve

եվա - 5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Բրիտանական այս հեռուստասերիալի սյուժեի կենտրոնում երկու կին են: Մեկը վարձու մարդասպան է, որը  իսկական հաճույք է ստանում իր «աշխատանքից», իսկ երկրորդն աշխատում է գաղտնի ծառայությանում, բայց այնպիսի պաշտոնում, որը թույլ չի տալիս Եվային բացահայտել իր ամբողջ ներուժը: Հանգիստ և չափավոր կյանք վարելով՝ Եվան բռնում է մոլագար մարդասպանի  հետքը: Եվայի համար այս սպանությունները դառնում է միակ աշխատանքը, որին գաղտնի գործակալը նվիրվում է ամբողջ թափով, բայց դեպքերն  այնպես զարգանում են, որ մարդասպանն էլ է սկսում հետաքրքրվել ու տարվել Եվայով… Սերիալը նկարահանված է համանուն վեպի մոտիվներով: Պրեմիերան կայացել է 2018 թվականի: Բաղկացած է 3 եթերաշրջանից:

True Detective

դետեկտ 960x640 - 5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Առաջին եթերաշրջանի իրադարձությունները հանդիսատեսին տեղափոխում են 90-ականներ, Լուիզիանա նահանգ, որտեղ դաժան սպանություն է տեղի ունենում: 2012 թ. նորից սպանություն է տեղի ունենում, որը շատ նման է 1995 թ. դեպքին: Մարդասպանի ձեռագիրը նույնն է: Դետեկտիվները սկսում են հետաքննությունը և ջանք չեն խնայում, որ պարզեն այս երկու սպանությունների միջև կապը: Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի դեպքերը տեղի են ունենում Կալիֆոռնիայի Վինչի քաղաքում: Հայտնաբերվում է տղամարդու դի, և սա միակ ոճրագործությունը չէ: Շատերը համարում են, որ այս եթերաշրջանը զիջում է մյուս երկուսին։ Երրորդ եթերաշրջանի իրադարձությունները տեղի են ունենում Միսսուրի նահանգում: Օզարկ շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել և այն ինչ-որ կապ ունի անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այս տարօրինակ սպանության բացահայտումը վստահում են դետեկտիվ Ուեյն Հեյսին, որին մարմնավորելու է Մահերշալա Ալին: Հաշվի առնելով, որ սերիալի սյուժեն չի պարտադրում դիտել բոլոր սեզոնները, խորհուրդ ենք տալիս կանգ առնել հենց երրորդի վրա։

Chernobyl

chernobil 960x540 - 5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Սերիալը մեզ տեղափոխում է հեռավոր 1986 թ. Պրիպյատ, Ուկրաինա, և ստիպում զգալ այն ամբողջ ցավը և սարսափը, որին բախվել են տեղացիները: Քիմիկոս Վալերի Լեգասովը Նախարարների խորհրդի փոխնախագահ Բորիս Շերբինայի հետ ուղևորվում է աղետի գոտի՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ով է մեղավոր, և փորձելու մեղմել վթարի հետևանքները: Այս երկուսին հաջողվում է բացահայտել ճշմարտությունը, բայց պարզվում է, որ դրա գինը բարձր է, շատ բարձր…1988 թ. Վալերի Լեգասովն պատմում է իր հիշողությունները՝ ձայնագրելով դրանք ու  թաքցնելով, ինչից հետո  էլ  ինքնասպան լինում իր տանը:

The Kominsky Method

4ja4er - 5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Ֆիլմի գլխավոր հերոսը Սենդի Կոմինսկին է, որը ժամանակին հայտնի և սիրված դերասան էր, սակայն երբեմնի փառքը լքել է նրան և նա ստիպված է սիրելի գործին մի փոքր մոտ լինելու համար դերասանի վարպետություն դասավանդել բոլոր նրանց, որոնք ցանկանում են գնալ այն ուղիով, որով նա է գնացել: Մայքլ Դուգլասը հաղթեց «Սերիալային լավագույն դերասան» անվանակարգում (կատակերգություն):


Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

5 լավ սերիալ՝ ամենատարբեր մամաների մասին

Լևոն Արոնյան [բաց նամակ ու նոր սեր] խոստովանություն

+ 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում

նոր ԻՍՊԱՆԱԿԱՆ սերիալ ԿԱՆԱՆՑ, սիրո ու սեքսի մասին [Վալերիա]

Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»

«The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

5 հին ու նոր ռուսական սերիալ

5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին…

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

Սերիալամանիա. օրվա Quiz-ը սերիալների գիտակների համար

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

Ամենահիշվող խոսքեը «La casa de papel»-ից

«La casa de papel» + 2 իսպանական սերիալ՝ կրիմինալ ոգով

5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից