Թույն սերիալ. Animal Kingdom - VNews

Թույն սերիալ. Animal Kingdom

Եթե դուք տառապում եք սերիալային քաղցից, չգիտեք՝ էլ ինչ նայել, սեպտեմբեր է վերջապես, արդեն  գործի կամ դասի կամ երկուսը միասին, իսկ երեկոյան հանգստանալու կարիք ունեք,  ապա այս հոդվածը ձեզ համար է:

Սերիալների առումով ես ինձ համարում եմ սև գոտի։ Լուրջ: Վստահ եմ, որ բոլոր թույն սերիալները նայել եմ: Ես նայել եմ նաև Animal kingdom  (По волчьим законам)  սերիալը, իսկ դո՞ւք:

Եթե չեք նայել, անպայման նայեք: Առաջին իսկ րոպեներից կհետաքրքրվեք, թե քանի եթերաշրջան կա:

Սերիալը մի ընտանիքի մասին է, որը Կալիֆորնիայում հայտնի է որպես հանցագործ ընտանիք՝ մոր գլխավորությամբ: Մայր, որը իր չորս տղային սովորեցրել է հմտորեն, առանց հետք թողնելու գողություն անել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ սպանել: Այս կինը հայտնի է իր դաժանությամբ և լավագույնս ներկայացնում է տղամարդ-կին տեսակը՝ հարցեր լուծող և միևնույն ժամանակ  հարցեր առաջացնող: Անկեղծ ասած, մինչև վերջ էլ պարզ չէ՝ սիրում է արդյո՞ք մայրն իր տղաներին, թե՞ միայն օգտագործում է իր արյունալի նպատակների ու շահերի  համար:

Կուզեի հավատալ, որ նրա մեջ գոնե մի քիչ մայրական բնազդ կա, բայց ցավոք նրա արարքներն  հակառակն են ապացուցում…

Սերիալի դինամիկան խոստումնալից է: Սցենարային լուծումները՝ չսպասեցնող շոկային և առանց ձգձգելու:

Սերիալը նկարահանվել է ավստրալիական համանուն ֆիլմի մոտիվներով:

Ձեր տրամադրության տակ կա չորս եթերաշրջան:

Խորհուրդ կտամ վայելել Lostfilm.tv-ի  թարգմանությամբ:

Երկիր՝ ԱՄՆ

Ժանր՝ դրամա, հանցագործություն

Ռեսիսոր՝ Ջոն Ուելս, Դեյվ Ռոդրիգես, Քրիստոֆեր Չուլակ

Դերերում՝ Հելլեն Բարկին, Շոն Հեստոն, Բեն Ռոբսոն, Ֆինն Քոուլ, Ջեյք Վիրի

Դե ինչ, հաճելի դիտում:

Հ.Գ.  Էլի նախանձում եմ:

Հ.Գ.Գ. Չմոռանաք տուն-տեղ-երեխա…

 

Սերիալը կարող եք դետել՝  այստեղ

Տեսեք նաև

 


Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

«Ընկերներ»-ը կվերադառնա օրիգինալ դերասանական կազմով

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը