Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը - VNews

Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը

seeer min - Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը

Մեր ընթերցողները սերիալաման են. դրանում հասցրել ենք համոզվել: Կյանքի ու գործի բերումով, երեկոները լավ սերիալի ընկերակցությամբ անցկացնելու ծեսը, չի շրջանցել նաև ինձ: Այդուհանդերձ, ստորև կներկայացնեմ իմ անձնական, սյուբեկտիվ թոփ 5-ը՝ ամենալավ սերիալների: Գնացինք:

Sex and the City

Big Was Supposed To Die in Sex and the City, Podcast Reveals | Time

2000-ականների ամենաիկոնիկ սերիալը. ինչպե՞ս համատեղել սերը՝ օր-օրի ավելի արագընթաց սլացող կյանքի ռիթմի հետ: Նյու Յորք, կանայք, որոնց 30-ն ամյակը բոլորել է, հարաբերություններ, սեր, սեքս, ֆեմինիզմ. կարճ ասած՝ ժամանակակից կնոջ կյանքի բոլոր լավ ու վատ ատրիբուտները: Քերին, Միրանդան, Շառլոտան և Սամանտան մտերիմ ընկերուհիներ են: Ինչպես յուրաքանչյուր կին՝ նրանք էլ կարիք ունեն ջերմության ու քնքշանքի. թեև նրանց պատկերացումները «ջերմության ու քնքշանքի» մասին խիստ տարբեր են: Քերին փնտրում է իր «երազանքների տղամարդուն» ու դա անում է բացառապես բրենդային բարձրակրունկների վրա,  Շառլոտան՝ երազում սիրուն տան, ամուսնու և երեխաների մասին, Միրանդան փորձում է ամեն կերպ համատեղել աշխատանքն ու անձնական կյանքը, թեև վստահ է, որ «բոլոր տղամարդիկ էլ նույնն են», իսկ Սամանտայի համար սիրո որակը կախված է օրգազմների քանակից:

Դե ինչ, 2000-ականների Նյու Յորքն՝ իր ողջ հմայքով ու ռիթմով. ինչպես անում են՝ «Սա Մանհեթնն է. այստեղ անգամ հոգեբաններն իրենց հոգեբանն ունեն» …

Breaking Bad

Breaking Bad Videos | Trailers, Recaps, Previews, Behind the Scenes | AMC

Հասարակ քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթը, որը երբևէ աչքի չի ընկել իր համարձակությամբ, «սուսուփուս» ապրել է՝ համեստ աշխատավարձի հաշվին, հանկարծ, 50-տարեկանում իմանում է, որ թոքերի քաղցկեղ ունի. հենց այստեղից էլ սկսվում է իրական կինոն: Ուայթը շուտով դառնում է, տարածքում մեթամֆետամին մատակարարող, համար մեկ «նարկոբարոնը». նախկին քիմիայի ուսուցչի արտադրանք, իսկապես, բյրեղի մաքրություն ուներ (եթե իհարկե կարելի է «մաքրություն» ածականն օգտագործել թմրանյութի պարագայում)…

Արդյունքում, ընտանեկան դրամաներ, ընկերություն ու դավադրություններ, կրիմինալ նարկո-աշխարհ, ներանձնային պայքար ու, իհարկե, սեր՝ այս ամենի ֆոնին: Ուայթն ասում է՝ «Այն պահից, երբ ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, ես վերջապես սկսեցի կարգին քնել: Ու հենց այդ պահին ես հասկացա, որ ամենավախենալուն հենց վախն է. վախն է իսկական թշնամին»…

Mad Men

clever creative man think gets footage 074409850 prevstill - Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը

ԱՄՆ, 1960-70-ականներ, գովազդային բիզնես, քոփիրայթինգ, սիգարետ, ալկոհոլ, գեղեցիկ ոճային կանայք և տղամարդիկ, գործնական և նեղանձնական հարաբերություններ, խնդիրներ, հաղթանակներ և սեր ու ատելություն:

Սերիալը պատմում է գովազդային հսկա ընկերության՝ ուժեղ, խելացի, բրուտալ, նպատակասլաց տղաների մասին. նրանք փորձում են գերազանցել մեկը մյուսին ու մեկը մյուսից ավելի «տղամարդ գտնվել»…
Դոն Դրեյփերը գովազդային ընկերության տնօրենն է: Նա մեծ հաջողությունների է հասել, ընտանիք ունի, երեխաներ, սիրուհիներ… բայց չունի երջանկության զգացողություն, ներքին հանգստություն: Ներսից մի բան նրան տանջում է, ինքն էլ տանջում է հարազատներին, սիրելիներին ու բոլորին: Այս սերիալը ջրի երես է հանում այդ տարիների Ամերիկայի ողջ հմայքն ու դատարկությունը:

Dark

6323775d521 960x478 - Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը

Լրիվ ուրիշ սերիալ, որն առաջին հայացքից «իմը չէր», բայց…

Գործողությունները ծավալվում են Վինդենում, փոքրիկ մռայլ քաղաք, որտեղ դեռևս 50-ականներից համակարգային նշանակության ձեռնարկություն է հանդիսանում ատոմակայանը։ Ինչ վերաբերում է գործողությունների ժամանակագրությանը. այստեղ ամեն ինչ ավելի քան բարդ է։ 1953, 1986 և 2019. սերիալի բոլոր գործողությունները տեղի են ունենում այս երեք ժամանակաշրջաններում, որոնց միջև 33 տարվա տարբերություն կա. երբևէ լսե՞լ եք  33 տարվա ցիկլի մասին վարկածը։ «Աստղերը, մոլորակները, ողջ տիեզերքն ընդունում է իր նույն դիրքերն, ինչ 33 տարի առաջ»,- պնդում է սերիալի կենտրոնական կերպարներից մեկը՝ դեռևս գլխի չընկնելով իր ասածի լրջության մասին։

«Dark»-ը խիստ գերմանակն պատմություն է։ Այստեղ հերոսները չեն ջանում դուր գալ քեզ, իսկ դերասանները զերծ են հոլիվուդյան ժպիտներից. նրանք մռայլ, խոժոռ, բայց ավելի շատ էմպատիկ կերպարներ են։ Ընդհանուր տրամադրությունը, թեև, մինորային է, սակայն էմոցիոնալ բռնկումների դուք գրեթե ականտես չեք լինի։ Հիշատակման մեկ այլ առիթ է պատկերը. այստեղ կադրում ոչ մի ավել բան չկա։ Հավատացեք, այն ամենն, ինչ դուք տեսնում եք, հետագայում ձեզ ինչ-որ բան է ասելու։ Հարկ է առանձնացնել նաև ֆիլմի յուրատեսակ էսթետիկան. գերմանական բնություն՝ խիտ անտառներ, քարանձավներ, որոնք էլ, ի դեպ,  ժամանակի մեջ ճանապարհորդության պորտալներ են, այս ամենին գումարվում են ատոմակայանն ու ահռելի ծխաշերտը, քաղաքում էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումները ու երկնքից «թափվող» մահացած թռչունները։ Օպերատորական աշխատանքը գերազանց է, գունային լուծումները՝ ֆիլմի միստիկ ու առեղծվածային տրամադրությանը համապատասխան։ Կադրերին կրկնակի, բայց ոչ ավելորդ, տագնապ է հաղորդում Բեն Ֆրոսթի երաժշտությունը, որը, սակայն,  զուրկ է ամեն տեսակ էմոցիաներից, կարճ ասած՝ էմպատիկ տագնապ։

Ընդհանուր առմամբ, սերիալը հին հունական ողբերգության ու ժամանակակից գիտաֆանտաստիկայի գումարն է։ 

The Handmaid’s Tale

20190914 bkp004 - Թույն սերիալներ. իմ անձնական թոփ 5-ը

Սերիալի վերջին, հասանելի էպիզոդը դիտել եմ ընդամենը երեկ. գուցե նաև տպավորությունների թարմությունն է, որ ստիպում է ինձ ներառել «The Handmaid’s Tale»-ը այդ հնգյակում:

Սա պատմություն է հորինված Գիլեադ քաղաքի բնակիչների «սև գործերի» մասին է: Գիլեադում իշխում է տոտալիտարիզմը. այստեղ դու կա՛մ  ոչինչ ես, կամ՝ ամեն ինչ, այստեղ դու կա՛մ ենթարկում ես, կամ՝ ենթարկվում: Գիլեադում իշխանությունը ոստիկանների ձեռքերում է: Ապագայի քաղաքը, սակայն, լուրջ խնդրի առաջ է կանգնած. ծերացման գործընթացը սպառնում է վերջ դնել քաղաքին, քանի որ «ազնվաբարո տիկնայք» չեն կարողանում երեխա ունենալ: Բայց ինչո՞ւ վհատվել, եթե դրա համար կան «ցածր խավի» ներկայացուցիչները, ովքեր, «ինկուբատորների» դեր կստանձնեն ու կծնեն շատ երեխաներ:

Սերիալում մեծ չափաբաժիններով առկա է ապշեցնող դաժանություն, ցավ, ողջ մնալու բնազդ, բնազդ՝ մայրական, ֆանատիկներ, գաղափարակիցներ ու դավադիրներ… ու այս ամենը փաթեթավորված է լավագույնս. էսթետիկ կադրեր ու տրամադրող երաժշտություն, գույների համադրություն-հակադրություններն ու տեսարարնների՝ սարսափելի ռեալիզմ…

 

 

 


Տարվա լավագույն սերիալները. «Ոսկե գլոբուս»

5 անգլիական դետեկտիվ ցուրտ ձմռան երեկոների համար

2020-ի լավագույն սերիալները

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

Նոր սերիալներ. 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Տասնամյակի լավագույն սերիալները

КиноПоиск-ն առաջարկում է հետևյալ սերիալները

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

5 մինի-սերիալ ամռան համար

«Թյուդորներն» ասում է…

«Չեռնոբիլն» ասում է…

«Չեռնոբիլի» սցենարիստին զարմացրել է նախկին Խորհրդային Միության երկրների արձագանքը

10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին