Twenty One Pilots-ի «Heathens»-ը հայերեն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Twenty One Pilots-ի «Heathens»-ը հայերեն

Twenty One Pilots. «Heathens»/ «Հեթանոսներ»

ԿՐԿՆԵՐԳ

Բոլոր ընկերներս անհավատներ են, դանդաղ շարժվի՛ր,

Սպասիր, որ հարցնեն՝ ո՞ւմ ես ճանաչում:

Խնդրում եմ՝ մի՛ արա ոչ մի կտրուկ շարժում,

Դու չգիտես ոչինչ բռնության մասին:

ՏՈՒՆ 1

Բարի գալուստ այն մարդկանց սենյակ,

Որոնց՝ մի ժամանակ սիրած մարդիկ

Բանտարկված են հիմա:

Միայն որովհետև ստուգում ենք զենքերը մուտքի մոտ,

Չի նշանակում, որ չենք մտածում նռնակների մասին:

Դու սիրում ես հոգեկանին, որ նստել է կողքիդ,

Դու սիրում ես մարդասպանին, որ նստել է կողքիդ,

Դու կմտածես՝ «Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ ու նստել կողքիդ»,

Բայց այն ամենից հետո, ինչ ասացի, խնդրում եմ՝ մի մոռացիր՝

ԿՐԿՆԵՐԳ

Բոլոր ընկերներս անհավատներ են, դանդաղ շարժվիր

Սպասիր, որ հարցնեն՝ ո՞ւմ ես ճանաչում:

Խնդրում եմ՝ մի՛ արա ոչ մի կտրուկ շարժում,

Դու չգիտես ոչինչ բռնության մասին:

ՏՈՒՆ 2

Մենք գործ չենք ունենում օտարների հետ,

Ասում են՝ նորեկները հատուկ հոտ ունեն,

Դու վստահության խնդիր ունես, էլ չասած, որ

Ասում են՝ կարող են քո մտադրությունների հոտն առնել:

Դու սիրում ես խելագարին , որ նստել է կողքիդ,

Մի քանի տարօրինակ մարդիկ էլ են նստել կողքիդ,

Դու կմտածես՝ «Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ ու նստել կողքիդ»,

Բայց այն ամենից հետո, ինչ ասացի, խնդրում եմ՝ մի մոռացիր՝

Զգույշ, զգույշ:

ԿՐԿՆԵՐԳ

Բոլոր ընկերներս անհավատներ են, դանդաղ շարժվի՛ր,

Սպասի՛ր, որ հարցնեն՝ ո՞ւմ ես ճանաչում:

Խնդրում եմ՝ մի՛ արա ոչ մի կտրուկ շարժում,

Դու չգիտես ոչինչ բռնության մասին:

ԱՆՑՈՒՄ

Բոլոր ընկերներս անհավատներ են, դանդաղ շարժվիր,

Զգույշ…

Սպասիր, որ հարցնեն՝ ո՞ւմ ես ճանաչում:

Զգույշ…

Բոլոր ընկերներս անհավատներ են, դանդաղ շարժվիր,

Զգույշ…

Սպասիր, որ հարցնեն՝ ո՞ւմ ես ճանաչում…

ԱՎԱՐՏ

Ինչո՞ւ եկար, գիտեիր՝ պետք է մնայիր,

Փորձեցի զգուշացնել, որ հեռու մնաս,

Իսկ հիմա նրանք դրսում են՝ պատրաստ ավիրել,

Թվում է՝ դու կարող ես մեզնից մեկը լինել:

Տես նաև՝

System Of A Down-ի «Chop Suey!»-ը հայերեն

Capital Cities-ի «Safe And Sound»-ը հայերեն

Clean Bandit-ի «Rockabye»-ը հայերեն

Շառլ Ազնավուրի «She»-ն հայերեն 

Նետտայի «Toy»-ը հայերեն

Ադելի «Hello»-ն հայերեն

Rag’n’Bone Man-ի «Human»-ը հայերեն 

Ջասթին Թիմբերլեյքի «Mirrors»-ը հայերեն 

Imagine Dragons «Demons-ի հայերեն 

Սթրոմայի «Formidable»-ն հայերեն 

Եվ հետևեք մեզ նաև Instagram-ում՝ 


Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Բըրդիի «People Help the People»-ը հայերեն թարգմանությամբ

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

Ջեսսի Ջիի «Flashlight»-ը հայերեն թարգմանությամբ

Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ

Ֆարել Ուիլյամս-ի «Happy»-ն հայերեն թարգմանությամբ

Mario Biondi-ի «Love Is A Temple»-ը հայերեն

Սթրոմայի «Carmen»-ը հայերեն թարգմանությամբ

Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը հայերեն թարգմանությամբ

Queen` «Bohemian Rhapsody»-ն հայերեն թարգմանությամբ

Սթրոմայ՝ «Quand c’est?». Հայերեն թարգմանությամբ

Քենդրիկ Լամարի և SZA-ի «All The Stars»-ը հայերեն թարգմանությամբ