Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այսօրվա մեր իրականության մեջ ամուսնու կամ կնոջ դավաճանությունը գրեթե սովորական բնույթ է կրում: Չգիտես՝ ինչու ամուսինները սկսել են «մատների արանքով» նայել իրենց՝ հավատարիմ մնալու երդումներին: Ցավալին այն է, որ զույգը կարող է երկար ժամանակ ապրել մի տանիքի տակ՝ միաժամանակ դավաճանելով աջ ու ձախ, բայց այդպես էլ հարկ չհամարելով, որ պետք է ուղղակի բաժանվել և շարունակել վարել նմանատիպ կյանքն առանց կնոջը վիրավորելու: Ինչո՞ւ շեշտեցի հենց կնոջը, որովհետև կան երկրներ, որտեղ անհավատարիմ տղամարդուն դատում է ոչ միայն հասարակությունը, այլ նաև՝ պետությունը:
Vnews-ն առանձնացրել է մի քանի երկիր, որտեղ դավաճան տղամարդն ավելի լավ կաներ «խելոք տեղը նստեր»…
Այս երկրում ապրում են բազում ցեղեր, որոնց բարոյական և սոցիալական կանոնները կտրուկ տարբերվում են իրարից: Մի աֆրիկյան ցեղը բացարձակ վատ բան չի համարում դավաճանությունը, մինչդեռ հարևան ցեղում դավաճանության համար կարող են վճարել սեփական առաղջությամբ, կամ ընտանիքից վտարումով: Հատկանշական է, որ այստեղ դավաճանությունը դիտարկվում է միայն այն տեսանկյունից, երբ տղամարդը դավաճանում է կնոջ բարեկամներից որևիցե մեկի հետ: Իսկ բարեկամական կապերից դուրս նրա «լեվի» գնալը բացարձակ անհավատարմություն չի դիտարկվում: Հրաշալի օրենքներ, եթե տղամարդն ունի ինքնապաշտպանական բնազդի գոնե մի փոքր չափաբաժին:
Ժամացույցների, պանիրների և ինչու ոչ՝ հարուստների երկրում տղամարդու դավաճանությունն Աֆիկայի հետ համեմատած մեղմ զեփյուռ է: Այստեղ տղամարդն ուղղակի զրկվում է օրինական հարաբերություններ գրանցել 3 տարի ժամկետով: Ընդամենը…
Առաջին հայացքից միայն կնոջ իրավունքների սահմանափակման առումով այս երկիրը թերևս ծանր է նաև տղամարդու համար: Ճիշտ է՝ կանայք էլ են դավաճանության համար հանրայնորեն պատասխան տալիս, բայց տղամարդիկ կարող են դատապարտվել 5 տարի ազատազրկման: Եվ սա միայն այն պատճառով, որ նա հավատարիմ չի կարողացել մնալ կնոջն ու ընտանիքին: Համաձայնեք, որ կենսախինդ շվեյցարացիների հետ համեմատ՝ թուրք դավաճան տղամարդիկ ուղղակի դժբախտ են…
Թերևս ամենադաժան օրենքներով այս երկիրը անարդարացի կերպով է դատում կնոջն ու տղամարդուն նույն արարքի համար: Եթե ամուսինը կարող է ուղղակի սահմանափակվել հանրային ամոթանքով, ապա կինը կյանքով է պատասխան տալիս: Նրան կարող են դատել առանց բուն դատավարության. տղամարդիկ ուղղակի քարկոծում են նրան մինչև մահը: Այլ կերպ ասած՝ սպանում են: Ի դեպ, գույությու ունի այս իրականությունը պատկերավոր նկարագրող մի ֆիլմ՝ «Քարկոծելով Սորայային», որը պատմում է վերոհիշյալ օրենքների մասին…
Այստեղ դավաճան տղամարդն՝ ըստ նախնիների օրենքի՝ որպես պատիժ պետք է ուտի իր սիրուհու կտրած մատը… Իսկ կնոջը դավաճանության համար ոչինչ լի լինում՝ բացառությամբ նրա սիրեկանի, որին գլխատելը պարտադիր պայման է: Իսկ այդ գործողությունն իրականացնում է ոչ ավել, ոչ պակաս անհավատարիմ կնոջ ամուսինը: Համձայնեք, որ Նոր Գվինեայում սիրուհի և սիրական «հաստիքը» ձեռնտու չէ…
Դավաճան տղամարդ՝ սնանկ կամ պարտքերի տակ ճռռացող տղամարդ: Այստեղ անհավատարիմ ամուսինը 1 միլիոնից 3 միլիոն տուգանք է վճարում րոպեական պոռկման և դատավարությամբ ապացուցված դավաճանության համար:
Իսկ Հայաստանում դավաճան տղամարդը թերևս ոչ մի պատժի չի արժանանում: Ավելին՝ մեզ մոտ սա սովորական և հայ տղամարդուն վայել բնույթ է կրում: Քանի որ յուրաքանչյուր իրեն հարգող հայ տղա «ատչյոտ» չպիտի տա, ուր մնաց պատասխան, իր կնոջն ու ընտանիքին դավաճանելու համար: Մեզ մոտ նույնիսկ հասարակությունն է պարտադրում, որ կինը պետք է համակերպվի այդ իրականության հետ և լուռ հաշտվի ամուսնու այդ սովորությանը՝ հանուն ընտանիքի, երեխաների և հարևաններ…
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո