fbpx

Տղան ընկերուհուն է ներկայացրել ֆիլմ դիտելու իր 6 ծիծաղելի «կանոնները»

Չկա ավելի վատ բան, քան տարիներ շարունակ մի ֆիլմի սպասելն ու թողնելը, որ այդ երկու ժամն ինչ-որ մեկը փչացնի:

Ասպես է մտածում նաև հաղորդագրությամբ իր ընկերուհուն ֆիլմ նայելու կանոններ ներկայացրած տղան, որը 10 տարի սպասել է Marvel-ի «Infinity War» ֆիլմին: Նրա «կանոնները» հայտնվել են համացանցում ու լայն տարածում գտել:

Տղան գրել է. «Ուրբաթ, ապրիլի 27, 8:00, «Infinity War»: Գալի՞ս ես նայելու: Հենց նոր երկու տոմս պատվիրեցի», ինչին աղջիկը սիրալիր պատասխանել է. «Այո, թանկագինս»: 

Այնուհետև տղան շարունակել է.

«Լավ, ուրեմն ահա հիմնական կանոնները՝

1. Կինոյից առաջ քեզ համար կգնեմ այն, ինչ ուզում ես՝ քաղցրավենիք, փոփ-քորն, ըմպելիք, նույնիսկ հոթդոգ: Բայց ֆիլմի ժամանակ չես կարող ինձ որևէ բան խնդրել: 

2. Չխոսես ֆիլմի ժամանակ: Չեմ կարող շեղվել: Եթե հարցեր ունես, թղթի վրա գրիր, կպատասխանեմ ֆիլմից հետո: 

3. Ձեռքս չբռնես. դա կշեղի ինձ ու բաց կթողնեմ բաներ, որոնք տեսնելու համար սպասել եմ 10 տարի: Պահիր սիրահետումներդ ֆիլմի դերասանների թվարկումի ավարտից հետո: Նույնը համբուրվելու մասին: 

4. Եթե գլխավոր հերոսներից մեկը մահանա, ապա պետք է միասին լաց լինենք: Եթե լաց չլինես, ապա ստիպված կլինես տուն գնալ: Լիովին ներգրավվի՛ր կինոդիտման մեջ: 

5. Եթե չես կարող գալ ֆիլմի դիտմանը, ապա 24 ժամ առաջ տեղեկացրու ինձ դրա մասին, որպեսզի կարողանամ հարմար ֆիլմասերի հետ փոխարինել քեզ՝ հավանաբար Ջեսի: Եթե վերջին պահին միտքդ փոխես ու չգաս՝ առանց ինձ զգուշացնելու, ապա իմ փաստաբանը կկապվի քեզ հետ: 

6. Եթե մի խենթ սպիտակամորթ մտնի դահլիճ ու փչացնի ֆիլմը՝ մարդկանց վրա կրակելով, ապա պետք է արագ զինաթափես նրան ու կառավարես հետագա գործողությունները: Սպասի՛ր մինչև ֆիլմի ավարտը ոստիկանություն զանգելու համար: Չեմ ուզում, որպեսզի հարցաքննումով փչացնեն ֆիլմը: 

Այս օրենքներին հետևելը կնպաստի, որ ֆիլմից հետո քո սիրելի պաղպաղակ ուտելու վայրը գնանք: Հարցեր կա՞ն»: 

Եվ իսկապես՝ հարցեր կա՞ն:

 


5+1 ֆիլմ, որ կարող եք դիտել սեպտեմբերին հայկական կինոթատրոններում

15 երգ, որ հնչում է Ջեյմս Բոնդը ֆիլմում

Հոգվարթսյան ոճով դպրոց Ալաբամա նահանգում (վիդեո)

2018 թ. ամենաթեժ ֆիլմերն ըստ “Esquire” ամսագրի

21-րդ դարի սեքս խորհրդանիշ Մոնիկա Բելուչիի նոր հարցազրույցն ու լուսանկարները

Տիգրան Մանսուրյանն ասում է . . .

«Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

5 ֆիլմ, որ պետք է դիտել ամռանը

Արգելված ֆիլմեր, որոնք այնուամենայնիվ ցուցադրվել են. մաս 2

Քլինթ Իսթվուդի լավագույն ֆիլմերից մի քանիսը

6 ֆիլմ,որ դուր կգա պոկեր սիրողներին

Կաննի 71-րդ կինոփառատոնի ամենաաղմկահարույց ֆիլմերից մի քանիսը

Գինու և գինեգործների մասին լավագույն ֆիլմերը

Ֆիլմեր, որ նկարահանվել են Հունաստանում

Ռասսել Քրոուի լավագույն ֆիլմերը

Ֆիլմեր, որոնք կթողարկվեն դեկտեմբերին