Ո՞ւր է կորել Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ո՞ւր է կորել Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը

The New York Times ամսագիրը հայտնում է, որ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարը, որը փետրվար ամսին պետք է ցուցադրվեր Լուվրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաճյուղում անհետացել է, և ոչ ոք չգիտի դրա գտնվելու վայրը:

2017 թ. դեկտեմբերին Christieʼs տոնավաճառի ժամանակ կտավը հայտնվել է Սաուդյան Արաբիայի արքայազնի մոտ, որը գնել է այն 450 միլիոն դոլարով: Հենց նույն ամսին Լուվրը հայտարարել է, որ նկարը կցուցադրի Աբու Դաբիի մասնաճյուղում: Նկարը պետք է ցուցադրվեր դեռ 2018 թ. սեպտեմբերին, բայց ցուցահանդեսը հետաձգվել էր առանց պատճառաբանությունների և բացատրությունների:

Վերջերս Լուվրի աշխատակիցներից մի քանիսը անոնիմ տեղեկացրել են The New York Times-ի լրագրողներին՝ որն է ցուցադրությունը հետաձգելու պատճառը: Պարզվում է՝ թանգարանում ոչ ոք չգիտի՝ ուր է կորել հայտնի կտավը:

The New York Times-ի տեղեկություններով Փարիզի Լուվրում ևս փորձում են գտնել հայտնի կտավը: Փարիզի իշխանություններն ուզում են ներկայացնել նկարը դա Վինչիի մահվան 500 տարվան նվիրված ցուցահանդեսի շրջանակներում: Լուվրի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, հրաժարվում է խոսել ստեղծված իրավիճակի մասին:

Կա մի քանի ենթադրություն, թե որտեղ է գտնվում «Աշխարհի փրկիչը» հիմա. ըստ առաջինի՝ նկարը դեռ Սաուդյան Արաբիայի արքայազնի մոտ է, երկրորդ տարբերակի համաձայն՝ այն վերավաճառվել և ուղարկվել է Եվրոպա: Այս մասին տեղեկացնում են հավաստի աղբյուրներ, որոնք ծանոթ են նկարի վաճառքի մանրամասներին: Բացի այս ամենից մասնագետները, որոնք մասնակցել են նկարի վերամշակման գործին ասում են, որ Ցյուրիխում  նկարի համար էքսպերտիզա էր նախատեսված, որը ևս չեղարկվել է:
Մասնագետներից մեկն ասում է.

«Անարդար և ողբերգական մի բան է իրական արվեստի սիրահարներին զրկել հայտնի կտավը տեսնելու հնարավորությունից: Կան մարդիկ, որոնց վրա «Աշխարհի փրկիչն» իրոք մեծ տպավորություն է թողել»:

Դա Վինչիի արվեստի մասնագետ Մարտին Քեմփն ասում է, որ «Աշխարհի փրկիչը» «Մոնա Լիզա» հայտնի դիմանկարի քրիստոնեական տարբերակն է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Մանե և Մոնե [ինչպես տարբերել երկու տաղանդավոր իմպրեսիոնիստներին]

Մի կտավի պատմություն. «Աշխարհի փրկիչը»

Մարիա Պիկասո. նա կերտեց նկարչին

Մարկ և Բելլա Շագալ. սեր կյանքի տևողությամբ

Ռոտկո. արվե՞ստ, թե՞ խաբկանք…

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Ամրիտա Շեր-Գիլ կամ հնդկուհի Ֆրիդա Կալոն

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Լեգենդար գողություն, որը Մոնա Լիզայի դիմանկարը դարձրեց աշխարհահռչակ

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են