-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
***
Մի անգամ Շիրազին հարցնում են.
– Վերջերս ինչու չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
– Եթե Նարեկացին չի մասնակցում, ես ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:
կարդա՝
***
Մի անգամ Շիրազը որդու` Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան` հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
– Ինչու ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…
– Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:
***
Մի անգամ Հովհաննես Շիրազը` կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
– Կանաչ փողկապով ես շրջում, չես վախենում էշերից:
– Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:
կարդա նաև՝
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
– Սերոն տանն է:
– Չէ,- կտրուկ պատասխանում է որդին:
Հետևում է Համոյի ստուգող հարցը.
– Ով ասաց…
– Ինքը,- լինում է պատասխանը:
Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
– Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
– Այդ հսկայական քարն ինչպես եք տանելու…
– Ինքնաթիռով պիտի տանիմ…
– Ինչու համար…
– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
***
Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով` ասում է.
– Մի վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
– Բա ինչու ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
– Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
– Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:
***
Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
– Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ… (նրանք տաս երեխա ունեին):
Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզին հարցնում են.
– Ֆրունզ ջան, ոնց է եղանակը Հայաստանում:
– Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:
****
Մհեր Մկրտչյանին հարցնում են` երբևէ հարբած կա՞ս:
Մի անգամ. «Հին օրերի երգը» ֆիլմում սև թուղթն ուտելուց…
***
Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
– Յուր ջան, ուր կերթաս:
– Կանադա` մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային.
– Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:
Մի անգամ Սիլվա Կապուտիկյանի հետ հարցազրույցի ժամանակ թղթակիցը կատակով հարցնում է.
– Տիկին Սիլվա, ինչքան կցանկանայիք վաստակել, որ բավարարված լինեիք:
– Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում` պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.
– Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ` անկողնում, պատշաճ չէ:
– Ինչ կա որ, սիրելիս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես, որ ամոթ է, նրա համար էլ անկողին գցիր:
Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում «Պոետները մոր մասին» ժողովածու կազմելու համար: Սևակն ուղարկում է «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. «Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:
Երբ Րաֆֆին դասավանդում էր Արամյան դպրոցում, երբեմն-երբեմն քաշում էր աշակերտների մազերը: Մի օր աշակերտները խուզում են գլուխները և ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:
Րաֆֆին ներս է մտնում և, նկատելով այդ խորամանկ խաղը, քմծիծաղ է տալիս, ապա` մեկին կանչում դաս պատասխանելու: Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում:
Վիպասանը քաշում է ականջից և ասում.
– Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք:
Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ:
Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը:
– Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած` գյուղից գյուղ շրջելիս,- ասում էր նա:
Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:
– Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր Բակունցը:
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
– Իսկ որտեղից եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:
Մի անգամ Փարաջանովը սմոքինգ է փնտրում` Ֆելինիի հրավիրած միջոցառմանը մասնակցելու համար: Երբ վերադարձավ, հարցրեցին, թե ինչպես գնաց այդ միջոցառմանը: Ասաց, որ ինքնաթիռում տեսել է ցուցանակ` ծխախոտի վրա խաչ քաշած, վրան գրված. No Smoking: Դրանից է մեկ հատ խնդրել, ինքնաթիռից իջնելուն պես կախել վզից:
աղբյուր՝ sveta-sargsyan.do.am
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո