Վահե Դավթյանն ու հայտնի չկոտրվող «Ճոճանակը» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վահե Դավթյանն ու հայտնի չկոտրվող «Ճոճանակը»

«Գուցե կյանքը մեր ուրիշ լիներ,

Թե ճոճանակը կոտրվեր…

Ճոճանակը Մե՜՜՜՜՜՜ր»:

Ճոճանակը չկոտրվեց, կիսատ մնաց մի ամբողջ կյանք, անավարտ մնացին շատ ու շա՜տ երգեր…

1990-ականներ, Վահե Դավթյան և երազել ստիպող երգերի ծնունդ

1990-ականներ. ժամանակաշրջան, երբ «Արձագանք» ստուդիայի Վահե Դավթյանն սկսում է իր լսարանին ուրախացնել երգերով, որոնք շուտով պետք է շատ սիրվեին և հայտնի դառնային: Վահեին միանգամից մեծ ճանաչում են բերում «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ», «Կապույտ աչքերով իմ բարի դև» երգերն ու համերգները դառնում են երգչի կյանքի անբաժանելի մասնիկները: Երգիչը դառնում է ամենալսելիներից: Այս շրջանը երգչի կյանքում թվում է՝ այնքան էլ երկար չտևեց. Վահեն իրեն ամբողջովին ստեղծագործական կյանքին նվիրեց 1994-1999 թթ. միայն:

«Թե ճոճանակը կոտրվեր,

Ու դու գիրկս ընկնեիր,

Գուցե և քեզ սիրեի…»:

90-ականների վերջ. շոուբիզնեսյան դիսկոմֆորտ և նոր կյանք

Վահեն, ունենալով լիքը գաղափարներ, որոնք գուցե և այնքան էլ չընդունվեին, սկսում է շոուբիզնեսյան դիսկոմֆորտ զգալ: Նա որոշում է չնմանվել և ոչ մեկին, չձուլվել, չմոռացվել, հեռանա՜լ: 2014 թ.-ին Վահեն տեղափոխվում է Մոսկվա և սկսում զբաղվել իր մասնագիտությամբ՝ աշխատել որպես տնտեսագետ: Համերգային բոհեմյան կյանքին փոխարինելու են գալիս ընտանիքը, երեխաներն ու հստակ ժամային գրաֆիկով աշխատանքը: Եվ, այնուամենայնիվ, այս մասին խոսելիս Վահեն շատ հաճախ ասել է.

«Երբեք այնքան երջանիկ չեմ եղել, որքան հիմա»:

«13 տարի առաջ ծնվեց առաջնեկս՝ Գրիգորը, ու իմ կյանքը լցվեց բոլորովին նոր՝ անիմանալի ու հրաշալի մի իմաստով։
Գրկեցի փոքրիկ բարուրը, սեղմեցի կրծքիս ու զգացի, որ այլևս ոչինչ սարսափելի չի, որ անհաղթելի եմ ես, որ հրաշալի ու չքնաղ մի հեքիաթ է այս կյանքը և, որ հենց նոր Աստված ինձ համար հրաշք գործեց, որի նմանը չի եղել ու երբեք էլ չի լինելու»:

«Ու ամբողջ գիշեր ես կսիրեի,

Ճոճանակը թե կոտրվեր»:

Եվ, եթե կյանքն այդքան անսպասելի չշրձադարձվեր…

Եթե երգչի մոտ չհայտնաբերվեր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, եթե Վահեն երկար պայքարից հետո կարողանար հաղթել… Գուցե մի օր վայելեինք այն ռոք օպերան, որի վրա «Ճոճանակ» ստեղծած հանճարը դեռ վաղուց էր աշխատում, որին այդքան սպասում էր ու երբեմն էլ վախենում ու մտածում՝ ինչ-որ մեկը դրա կարիքն իրոք ունի, թե ոչ:

«Բայց գիշերը կարճ էր,

Ախ կարճն էր,

Ինչ կարճ էր»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Միասին Հանուն Երաժշտության

Օրվա մեղեդի

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

5 փաստ Զեմֆիրայի հայտնի երգերից, որ գուցե չգիտեք

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

“Про белые розы”. Դիմա Բիլանի նոր տեսահոլովակը տեղափոխում է 90-ականներ

Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից

«Արթ Շաբաթ». դասական երաժշտության փառատոն Գյումրիում