Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգովի արտասովոր ճակատագիրը - VNews

Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգովի արտասովոր ճակատագիրը

pod - Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգովի արտասովոր ճակատագիրը

Պետք է լավ մտապահել 1924 թ., քանի որ այդ տարի Հայաստանում առաջին անգամ կեսարյան հատումով լույս աշխարհ եկավ հայի և ուկրաինացու երեխան, որին ավելի ուշ բոլորը կճանաչեն Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգով անունով: Ծննդաբերության ընթացքը շատ բարդ էր և բժիշկ Արիշևը հարցնում է երեխայի հորը, թե ում կյանք է ավելի կարևոր և ում կյանքը պետք է ամենից առաջ փրկել՝ մոր թե՝ երեխայի: Հայրն առանց երկար-բարակ մտածելու պատասխանում է՝ երկուսինն էլ: Բարեբախտաբար բժիշկներին հաջողվում է փրկել թե՛ մոր և թե՛ որդու կյանքը:

Երեխա Վալենտինը երբեք աչքի չէր ընկնում հնազանդությամբ. նա չէր սիրում ուրիշների կանոններով ապրել, շատ չարաճճի էր և դասերին մատերի արանքով էր նայում: Արդյունքում նա դուրս է մնում դպրոցից, բայց չի տխրում, քանի որ ապագայում նա ժպիտով և հպարտությամբ կհիշի իր կյանքի այդ շրջանը:

ва - Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգովի արտասովոր ճակատագիրը

4 տարի կրթվելուց հետո, Վալենտինը գործի անցավ և արդեն կարճ ժամանակ անց դարձավ սովետական Հայաստանի ամենասիրված նկարիչներից մեկը, սովետական Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր և երկար տարիներ քաղաքական խորհրդի առաջին և գլխավոր նկարիչն էր: Պոդպոմոգովը շատ երկար ժամանակ «Հայֆիլմ»-ում  խաղարկային և անիմացիոն ֆիլմերի բեմադրող ռեժիսոր է եղել:

Վալենտինը նկարիչ էր Աստծո կողմից տրված: Նրան անվանում էին «Հայաստանի աղ»,  նա էլ իր հերթին խենթի պես սիրում էր հայրենիքը, սիրում էր Երևանը, մարդկանց, կյանքնը իր փոքր և մեծ իրադարձություններով: Վալենտինն ընկերություն էր անում յուրաքանչյուր հայի հետ:

Նկարչի արվեստանոցում ամեն ինչ պատրաստված էր նրա սեփական ձեռքերով և բոլոր նրանք, որոնք հայտնվում էին այնտեղ, իրենց ուրիշ իրականությունում էին զգում: Վալենտինը շատ էր սիրում մարդկանց և փորձում էր նկատել միայն նրանց միջի լավը:

Նկարչի ներսում ապրում էր և՛ ուրախը, և՛ թախծոտը: Իր ցավը և կյանքում ունեցած ողբերգությունները Վալենտինը հանձնում էր կտավին, նա մարմնի յուրաքանչյուր բջիջով զգում իր հայրենիքի ցավը, տառապանքը և անցյալի վերքերը: «Ռեքվիեմ», «Մատաղ», «Անդրանիկ», «Հորովել», «Սումգաիթի Մադոննան», «Արցախ»՝ այս նկարներում Վալենտինը խոսում է հայոց ազգի ողբերգական անցյալի մասին:

Վալենտինը մահացել է 1998 թ. հուլիսի 18-ին՝ 74 տարեկանում:

 


Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]

Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

10 փաստ Երվանդ Մանարյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

John Kacere. կանացի հետույքների ու գեղեցկության նկարիչը

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Ժամանակակից հայ գեղանկարիչներ. Մուշեղ Գրիգորյան

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

5 կոլաժի նկարիչ առաջարկում է քեզ Instagram-ը

Դալին ու լուսանկարչության արքան՝ Ֆիլիպ Հալսմանը

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

Ագաթա Բադալյան. 3Dzuk-ից Morning Bzbz-ներ [զրույց. bzbzաշարք]

Հենրիկ Մալյանն ասել է…

«ՀայՖիլմ»-ի արխիվը վերադարձել է «մշակույթի նախարարություն»

Լատե արտ՝ Մունկի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի և այլոց կտավներով

Զրույց նկարիչ Արշակ Սարգսյանի հետ