Վալերի Բրյուսով. փաստեր - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վալերի Բրյուսով. փաստեր

Վալերի Յակովլևիչ Բրյուսովը համարվում է ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, ռուս մեծանուն բանաստեղծը և դրամատուրգը իր ուրույն հետքն է թողել գրականության պատմության մեջ:

10 հետաքրքիր փաստ Բրյուսովի կյանքից, որ արժե իմանալ

1. Բրյուսովը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսական կայսրության Մոսկվա քաղաքում: Բոլոր ավանդույթներին հակառակ ապագա գրողի ծնողները նրան «բարուր» չեն արել, կերակրել են հստակ սննդակարգով ու ռեժիմով, արգելել են դայակներին հեքիաթներ պատմել փոքրիկ Վալերիին: Այդ ժամանակների համար անսովոր դաստիարակման մեթոդների պատճառով ոչ մի դայակ չի կարողացել երկար աշխատել Բրյուսովների տանը:

2.Պատանի հասակից Բրյուսովը պլանավորում էր հեղափոխել ռուս գրականությունը: Մինչդեռ այլ գրողները խնդրում էին ընթերցողին և քննադատներին իրենց առաջին գործերը շատ խիստ չդատել, Բրյուսովն ի սկզբանե վստահ էր, որ իր առաջին ստեղծագործությունները «գլուխգործոցներ» են. քննադատները չկարողացան ներել գրողի այդչափ ինքնավստահությունը:

3.Իր առաջին գործերը հրապարակելուց հետո Բրյուսովը սուր քննադատության է ենթարկվում: Լրագրերը նրան անվանում էին «հիվանդ ծաղրածու»: Վլադիմիր Սոլովյովը պնդում էր, որ Բրյուսովի գրականության փոխաբերությունները վկայում են նրա մտքի անառողջ վիճակի մասին:

4.Բրյուսովն ամուսնանում է իրենց տան աշխատակիցներից մեկի՝ Իոլանտա Ռունտի հետ: Նրանց հարսանիքը զուրկ էր ամեն տեսակ բուրժուական ճոխություններից. նորապսակները հրաժարվել էին հարսանեկան ճոխ սեղանից և անգամ հարսի ճերմակ զգեստից: Արդյունքը՝ երկար և ամուր միություն մինչև մահ:

5.Մի անգամ Բրյուսովին մոտենում է ընթերցողներից մեկն ու հարցնում, թե ինչ է նշանակում «вопинсоманий» բառը, Բրյուսովը հետաքրքրվում է, թե ինչու պիտի տա այդ բառի բացատրությունը: Պարզվում  է նրա գործերից մեկում հենց այդպես էին տպել «воспоминаний» բառը: Բրյուսովը հիասթափված էր. որքան էլ նա իրեն նորարար էր համարում, չէր կարծում թե ընթերցողի մտքով կանցնի, որ ինքը կարող է նման անբարեհունչ բառ հորինել:

6.1900-ականներին Բրյուսովը սիրավեպ է ունենում Նինա Պետրովսկայայի հետ: Հարաբերությունները կտրուկ են զարգանում և արդյունքում վերածվում անդադար վիճաբանությունների: Բանը հասնում է նրան, որ Նինան ատրճանակով նշան է բռնում ուղիղ Բրյուսովի ճակատին, գրողին հաջողվում է հրել աղջկա ձեռքն ու փամփուշտը կպչում է առաստաղին:

7. Վերոնշյալ դեպքից ժամանակ անց հենց Նինան է ծանոթացնում գրողին մորֆինի հետ: Արդեն 1909 թվականին Փարիզում գրող և բժիշկ Ջորջ Դյուամելը զարմանում է, երբ ռուս հյուրը նրան խնդրում է իրեն մորֆին նշանակել: Բրյուսովն այդ կախվածությունն այդպես էլ չաղթահարեց:

8.Գրողի հաջորդ սիրելին Նադեժդա Լվովան էր, Բրյուսովի խոսքերով նրանք ընդամենը ֆլիրտ էին անում, բայց աղջիկն արդեն պահանջում էր, որ նա բաժանվի կնոջից և ամուսնանա իր հետ: Այս պատմությունն ավարտվում է Նադեժդայի ինքնասպանությամբ:

9.Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բրյուսովը մեկնում էր առաջնագիծ, որպես լրագրող, սակայն ծանր պայմանները, խիստ ռեժիմն ու թույլ առողջությունը գրողին թույլ չեն տալիս շարունակել այդ գործունեությունը:

10.1910-ական թվականներին Բրյուսովը հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թվականին արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին։


Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

Հոակին Ֆենիքս…

7 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին