-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հոկտեմբերի 26-ին հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքի՝ Վանաձորի տոնն է. լավ առիթ ծառաշատ քաղաքի աշունը վայելելու, մաքուր օդ շնչելու, տեղի յուրահատուկ կոլորիտի, բարբառի ու ոչ պակաս յուրահատուկ մարդկանց հետ ծանոթանալու համար:
Իսկ եթե չգիտեք՝ տոնակատարությունից զատ էլ ինչով լցնել ձեր օրը, մենք կհոգանք այդ մասին:
Այցելե՛ք Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոն՝ խելացի ու կրեատիվ մարդկանց ու ժամանակակից ճարտարապետություն տեսնելու:
Հարակից գյուղերից՝ էլ միրգ-բանջարեղեն, էլ թարմ միս, էլ կաթ ու մածուն: Մի պահ թեքվեք դեպի շուկա համով ու կոլորիտային գնումների:
Մի՞թե դուք կարող եք բաց թողնել անմիջապես աղբյուրից հոսող հանքային ջուր խմելու հնարավորությունը: Վանաձորի «Թթու ջուր»-ը չի շշալցվում, չի վաճառվում, այնպես որ՝ գնացեք ու վայելեք:
Դեռևս Խորհրդային տարիներից հայտնի առողջարանի այգին տարվա այս եղանակին յուրահատուկ գեղեցիկ է, այստեղ աշունն՝ իր ողջ գունապնակով ձեզ է սպասում:
Նարնջագույն ու սև տուֆից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին վանաձորցիների հպարատանլու ևս մի առիթ է:
Հին ու անբերակարգ, բայց անսահման սիրուն ու տեսարժան այս շենքն այժմ լքված է և անգամ չի հսկվում: Եթե ժամանակ ունենաք և ներս գնանք կարող եք գտնել հին փաստաթղթեր ու հարսանեկան լուսանկարներ:
1850-ականների շինություն է, կառուցվել է հայ մեծահարուստներ Թայիրովների կողմից, այսօր այստեղ Գուգարաց թեմի առաջնորդարանն է:
Շուրջ 2000 թանգարանային նմուշներ` գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ: Առանձնահատուկ է քանդակի բաժինը, որտեղ քանդակագործական արվեստի աշխատանքները ներկայացվում են գրաֆիկայի հետ համատեղ:
Հայքի Հրապարակում են գտնվում քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերը, քաղաքի խորհրդանիշներից մեկը դարձած «Գուգարք» հյուրանոցը: Երեկոյան կարող եք մասնակցել գլխավոր տոնական միջոցառմանը: Ինչպես նաև հնարավորություն կունենաք տեսնելու տարածաշրջանում նախադեպը չունեցող նոր լուսաձայնային շատրվանները:
«Թեյնիկ» հակասրճարանը վանաձորյան երեկոն տեղացիների հետ անցկացնելու՝ շփվելու, խաղալու, թեյելու լավագույն տարբերակներից է:
Դե իսկ եթե ավելի ակտիվ հանգստի սիրահար եք երեկոն անցկացրեք Հայքի հրապարակի հարևանությամբ գտնվող փաբում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո