fbpx

Վանո Սիրադեղյանն ասում է …

 

  • Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք: Արիություն նաև քո՛ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը:

 

  • Ուղտին չի կարելի ուտել, հեծնել և հավատալ միաժամանակ։

 

  • Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին:

 

  • Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, եւ ինձ համար ռոմանտիզմն երբեք սիրո առարկա չի եղել: Ես կարող եմ համակերպվել ռոմանտիկի հետ միայն այն դեպքում, եթե նա այլ գերորակներ ունենա:

 

  • Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:

 

  • Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։

 

  • Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։

 

  • Եթե ապրել լինում է գրեթե առանց փողի, ինչու՞ պիտի չապրվեր բոլորովին անփող:

 

  • Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ – չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկի:

 

  • Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտների տակ չփռես:

 

  • Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։

 

  • Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։

 

  • Սեփականության հատկանիշը չէ՞ որ պատկանելությունն է, ոչ թե զգացմունքն ու դատողությունը: Եւ առհասարակ սերը անցողիկ է լինում: Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական:

 

  • Լավ մերկությունն էլ այն է, որ մերկանալու էլի տեղ ունի:

 

  • Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։

 

  • Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։

 

Կարդացեք նաև՝

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Դալայ լաման ասում է…

Բուդդան ասել է…

Վիսոցկին ասել է…

Չե Գևարան ասել է…

Վիկտոր Ցոյն ասել է…

Օդրի Հեփբըրնն ասում է…

Անդրեյ Տարկովսկին ասել է…

Վան Գոգն իր նամակներում ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Սնուփ Դոգն ասում է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Բուդդան ասել է…

Նելսոն Մանդելան ասել է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Մերիլին Մոնրոն ասում է…

Վիսոցկին ասել է…


Հուլիոս Կեսարն ասում է…

Էդվարդ Մունկն ասում է…

Գուրգեն Խանջյան [Հայրը]

10 խորհուրդ կանանց Միշել Օբամայից [երջանկանալու ու երջանկացնելու արվեստը]

Գուստավ Կլիմտն ասում է…

Կլոդ Մոնեն ասում է…

Խալիլ Ջուբրանի «Մարգարեն» ասում է…

Չարլզ Դարվինն ասում է…

Coldplay-ն ասում է…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Հիթ Լեդջերն ասում է…

Նիկոլաս Սփարքսն ասում է…

«Հարի Փոթեր» գրքաշարն ասում է…

Սթիվի Ուանդերն ասում է…

Փիթեր Փենն ասում է…

Մոցարտն ասում է…