Սերը, որ լցվեց Վարդգես Պետրոսյանի կյանքի մեջ. մեջբերումներ - VNews

Սերը, որ լցվեց Վարդգես Պետրոսյանի կյանքի մեջ. մեջբերումներ

Վարդգես Պետրոսյան. լայն իմաստով գրական, հասարակական, քաղաքական մտածողության մեջ իր ժամանակներում չգերազանցված տիպար: Իսկ ավելի մասնակի իմաստով՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս. բոլոր իմաստներով և յուրաքանչյուր գործունեությամբ՝ նվիրյալ: Լի ու լի էր նաև Վարդգեսի անձնական կյանքը. արձակագիրն ամուսնացել է 2 անգամ, բազմաթիվ անգամներ սիրել, իսկ կյանքի վերջին տարիներն ու իրեն նվիրել մի երիտասարդ աղջկա։

Պետրոսյանի սիրաշատ տողերը

«Ես հիմա չեմ հիշում՝ գեղեցի՞կ էր նա արդյոք։ Նրա աչքերի մեջ կար հարցական մի տխրություն, մի քիչ երկինք և մի քիչ խշշոց։ Ինձ թվում էր այդ աչքերն անընդհատ նայում էին կյանքին ու հարցնում՝ ինչո՞ւ… Նա եկավ առանց հարցնելու, փաթաթվեց իմ օրերին՝ ինչպես խաղողի վազն է բարձրանում փայտե հենակների վրա, և ինձ համար կախեց իր ջահելության ողկույզները՝ բոլորը, ինչ ուներ։ Եվ ոչինչ չպատահեց։ Ոչինչ»։

«Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: Նրան չպիտի գտնես»:

«Կարոտել եմ, – ասաց Լևոնը: – Իսկապե՞ս,- այնտեղից, իր հեռվից ծղրտաց Տաթևիկը:- Իսկապե՞ս կարոտել ես… Լևոնը տխրեց Տաթևիկի համար: Չի կարելի կատակի տալ կարոտ բառը, աղջիկը հեռվում է, մենակ, նա գուցեև արդեն պատրաստ է ինչ-որ ջերմության, նույնիսկ՝ սիրո: Նա կարող է հեքիաթներ հորինել հենց այս գիշեր և անմիջապես` խզմզել ապագայի կապույտ մի նախագիծ, սպասել: Չի կարելի»:

«Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել»:

«Սեր չկա։ Սերը հորինել են գրողները, ձեր այդ Տերյանը, Եսենինը ,Սայաթ-Նովան։ Հիմա կա միայն ցանկություն՝ այսինչ բանն ունենալու․ մագնիտոֆոն, ջինս, այսինչ աղջկան»։

«Պատահե՞լ է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած եք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցել ձեր ծոծրակին: Առաջին պահ վեր եք թռել, երևի նույնիսկ կշտամբել եք այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած արևի տակ, գուցե ամբողջ կյանքում դրա համար էիք կանգնած: Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող և անզգույշ»:

«Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով»:

«Ով սիրում է, նա սիրո դեսպան է դառնում, սիրո զավակը։ Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ։ Չար մարդիկ հաշվով ծնված ամուսնություններից են»։

«Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ: Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով «Մի՛ կորցրեք,մարդի՛կ»»:

 


Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

Վերջին ուսուցիչը [խարույկ] հատված Վ․ Պետրոսյանի վիպակից

Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Մի շնչով «ապրած տարիներ»…Վարդգես Պետրոսյան

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Վարդգես Պետրոսյանն ասում է…

Վարդգես Պետրոսյան՝ «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները»

«Ապրած և չապրած տարիներն» ասում է…

7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում (մաս 2)