Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

1994 թվական, ապրիլի 15. իր տան շքամունտքում սպանվել է Վարդգես Պետրոսյանը. լայն իմաստով գրական, հասարակական, քաղաքական մտածողության մեջ իր ժամանակներում չգերազանցված տիպար, իսկ ավելի մասնակի իմաստով՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Պետրոսյանի գրական-հասարակական գործունեությունը չէր կարող նրա անձի շուրջ թշնամիներ չհավաքել, մյուս կողմից՝ առկա էին միջանձնային բարդ հարաբերույթյուններ… այնուամենայնիվ, սպանությունից 26 տարի անց դեպքի մանրամասները բացահայտված չեն, մեղավորը՝ անպատիժ, իսկ գրողի կինը՝ Էմմա Մակարյանը, մինչ օրս չգիտի՝ ում մեղադրել ամուսնու կիսատ կյանքի համար։

Սպանությունից ժամեր առաջ Պետրոսյանը հարցազրույց է տվել Ա1 հեռուստաընկերությանը, որտեղ սրտնեղել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակիվ։ Հարցազրույցն՝ այստեղ։

Գրական գործիչը

Սիրված արձակագիրը ժամանակին մայրաքաղաք ու գրական կյանք է մտել բանաստեղծություններով՝ «Բալլադ մարդու մասին»: Ինչ վերաբերում է արձակին՝ «Նամակներ մանկության կայարաններից», «Վերջին ուսուցիչը», «Ապրած և չապրած տարիներ»… Վարդգես Պետրոսյանի արձակի և մասնավորապես վեպի սկզբնաղբյուրը կյանքն է, նրանը՝ ներկան արտացոլելու գրականությունն է:

«Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Պիոներ կանչ», «Երկիր Նաիրի» և իհարկե «Գարուն»՝ 9 տարվա նվիրում: «Գարուն»-ը լույս տեսավ խորհրդային՝ ազատ մամուլի ու գրականության համար, նուրբ ասած, անհարմար տարիներին, այն հայ մամուլի պատմության մեջ իսկական իրադարձություն էր: «Գարուն»-ի տպաքանակը գերազանցեց բոլորին, իսկ ինքը մնաց անգերազանցելի: 60-ականների սոցիալիզմի մեջ «Գարուն»-ը փոքրիկ անկախություն էր, մագնիս, որն իր շուրջն էր հավաքել երկրի գրական, ստեղծագործական ու շատ ազատական կորիզը: Բայց «Գարուն»-ը ո՛չ կոլեկտիվ աշխատանքի, ո՛չ էլ լրիվ համակարծիքների հավաքատեղի չէր… «Գարուն»-ն անհատներին էր ու դա Վարդգեսի վաստակն էր. սկզբունքորեն ու հիմնովին տարբեր մտածողություններ համակրգելու ու մատուցելու ստացված գաղափարը: Հետագայում Վարդգեսն ինքը կխոստովանի, որ խմբագրական գործունեությունն այս ամսագրում իր կյանքի լավագույն տարիներն էին:

Ազգային Գործիչը

Պետրոսյանը եղել է  ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, այդ պաշտոնում աշխատել է մոտ 6 տարի, որից հետո ևս 7 տարի աշխատել է որպես նախագահ։

Վարդգես Պետրոսյանը առաջիններից էր, որ Մոսկովյան բարձր ամբիոնից խոսեց Սումգայիթյան ջարդի ու Ղարաբաղյան հարցի արդար կարգավորման մասին:

«Սումգայիթում ցեղասպանության փորձ է արվել…»

Օգտվելով իր պաշտոնական դիրքից, ինչպես նաև լինելով Կարեն Դեմիրճյանի համադասարանցին, նա բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում էր պատանի, տաղանդավոր խոստումնալից երիտասարդներին աջակցելու համար, լուծում էր հրատարակվելուց մինչև սոցիալական խնդիրներ:

Մահվան վարկած

Պետրոսյանի մահվան հիմնական վարկածը կապվում է վերոնշյան «բարդ միջանձնային հարաբերություններին» , մասնավորապես նրա առաջին կնոջ՝ Սոնայի հետ։ Պաշտոնապես Վարդգես Պետրոսյանն ամուսնացած եղել է 2 անգամ, բայց կյանքին շրջանում գրողը սիրում էր  մի երիտասարդ աղջկա ու ապրում վերջինիս հետ՝ ոչ պաշտոնական ամուսնությամբ: Պետրոսյանի նախկին կինը՝ Սոնան, հրաժարվում էր ամուսնալուծվել և երրորդ անգամ չէր ներկայանում դատարան, որտեղ պետք է լսվեր Վարդգես Պետրոսյանի հայցն ընդդեմ կնոջ:

Չորրորդ դատական նիստը նշանակված էր ապրիլի 17-ին՝ Վարդգես Պետրոսյանի սպանությունից երկու օր անց:

Ասում են, որ պարզ էր՝ դատարանը հայցը վճռելու էր հօգուտ Վարդգես Պետրոսյանի: Դատարանի այդ վճռով Սոնան կզրկվեր Պետրոսյանի մի քանի տներից, ունեցվածքից: Դեպքերի այս ընթացքն է առիթ տվել կարծելու, որ հենց Պետրոսյանի նախկին կնոջն է ձեռնտու եղել գրողի մահը: Այս կարծիքին էին նաև օրինապահները, ուստի Սոնային ձերբակալեցին, սակայն որոշ ժամանակ անց նրան հաջողվեց խափանման միջոցը փոխել, դուրս գալ բանտից՝ ստորագրությամբ, և անհետանալ երկրից: Մինչ օրս տիկինը չի վերադարձել Հայաստան և այժմ ապրում է ԱՄՆ-ում…

 

 


Սերը, որ լցվեց Վարդգես Պետրոսյանի կյանքի մեջ. մեջբերումներ

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Մի լուսանկարի պատմություն

Մարտին Լյութեր Քինգ…

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

Չարենց…

Վերջին ուսուցիչը [խարույկ] հատված Վ․ Պետրոսյանի վիպակից

Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Մի շնչով «ապրած տարիներ»…Վարդգես Պետրոսյան

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Վարդգես Պետրոսյանն ասում է…

Վարդգես Պետրոսյան՝ «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները»

«Ապրած և չապրած տարիներն» ասում է…

7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում (մաս 2)