Վախթանգ Անանյան... - VNews

Վախթանգ Անանյան…

Հայ գրականության պատմության մեջ նրա ստեղծագործություններն ամենաշատն են թարգմանվել: Նրա յուրօրինակ ու պարզ լեզվով գրված պամվածքներն ու վեպերը  դարձել են  բազմաթիվ երիտասարդների արկածային խենթ ու խելառ տարիների սեղանի գիրքը: Իզուր չէ, որ հեղինակը ժամանակին բազմաթիվ շնորհակալական նամակներ էր ստանում աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երեխաներից: Նրանք շնորհակալ էին բնության, կենդանիների կյանքը մարդկայինի հետ մի թղթի վրա պատկերելու համար, շնորհակալ էին, որ իր ստեղծագործությունների միջոցով բացահայտում էին բնաթյունն ու նրա կարևորությունը:

«Քեզանից հողի հոտ եմ առնում»…

Մի առիթով ասել էր նրա գրչակից ընկեր Ակսել Բակունցը:

Իսկ իր հերթին հեղինակը պատասխանում էր, որ մեծացել է բնության գրկում, սիրում է կայծակը, որոտը կախարդական սևագորշ ամպերը:

Վախթանգ Անանյան

Ահա այս անունն է հայտնվում մեր հիշողության մեջ, երբ մտաբերում ենք հայ արկածային գրականությունը: Ծնվել է 1905 թվականի հուլիսի 26-ին Պողոսքիլիսա քաղաքում, որը  ներկայիս Դիլիջանի մասն է կազմում: Հայրը որմնադիր և հողագործ էր: Մորից Վախթանգը կտրվել է շատ փոքր տարիքում: Այդ իսկ պատճառով նրա բոլոր ստեղծագործություններում ակնհայտ կա  կարոտ մոր նկատմամբ, մոր մասին…

Գյուղի կրթարանում սովորելուց հետո ապագա գրողը չորս տարի կրթվել է Դիլիջանի ծխական դպրոցում: Սակայն ֆինանսական պայմաններից ելնելով՝ ստիպված է եղել կիսատ թողնել կրթությունը և զբաղվել ինքնակրթությամբ: Հետագահում նա կասի.

«Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»:

Վախթանգ Անանյանի ինքնակրթության գործում մեծ տեղ էր զբաղեցնում ընթերցանությունը: Նա կարդում էր չափազանց շատ. տեղի գրողներից՝ համաշխարհային գրականության դասականներ: Ահա և այս ձեռքբերովի գիտելիքիների շնորհիվ նա էլ ավելի է զարգացնում իր բնտուր գրելու կարողությունը,  բնությունը ներկելու տաղանդը:

 

 

«Մեր անտառներում և սարերում այնքան չբացահայտված

գաղտնիքներ ու առեղծվածներ կան»: 

Երբ Հայաստանը խորհրդայնանում է…

Նա սկսում է իր առաջին գրական քայլերն անել: Հանդես է գալիս մամուլում հոդվածներով, պատմվածքներով: Համագործակցում է բազմաթիվ հանդեսների և գրական թերթերի հետ: Աշխատում է որպես խմբագիր մի քանի տպագիր մամուլում: 1926 թվականին Անանյանը տեղափոխվում է Երևան:  Այս տարիներին նա աշխատում է Ակսել Բակունցի և Խնկո Ապոր հետ, որոնց ընկերակցությունը շատ նվիրական ու թանկ էր Անանյանի համար: Նրանք կարծես Անանյանի գրական կյանքի հիմնադիրներն էին, ուղղորդողները:

Անանյանին լայն ճանաչում  բերեցին որսորդական պատմվածքների առաջին գիրքը՝ «Ոչ մի գայլ մեր հանդերում» վերնագրով: Անանյանը որսորդ էր, այս թեման, որը նրա ստեղծագործությունների զգալի մասն էր կազմում,  հայ գրականության մեջ զարգացել է հենց  նրա շնորհիվ: Հրատարակել է որսորդական պատմվածքների հինգ պրակ: Անանյանի պատմություններում վառ ուրվագծվում է բնության նկատմամբ սերն ու  ակնածանքը: Որսորդը ոչ թե բնության թշնամին է, այլ բարեկամն ու ընկերը: Նրա հերոսներին չի գրավում այնքան որսը, որքան բնության պահմանումը: Նրա կենտրոնական կերպարներն են մարդը, բնությունն ու նրանց կապող ազատությունը…

Հատկանշական է….

Որ որսորդ Անանյանի համբավը հասել էր Եղիշե Չարենցին, վերջինս կասկած է հայտնում, թե Անանյանն այնքան էլ լավ որսորդ չէ:  Մի շաբաթ անց գրող և որսորդ Անանյանը Չարենցի համար սարերում մի պախրա է որսում: Հետո գալիս է Երևան և անմիջապես գտնում է Չարենցին ու Բակունցին: Ինքնստինքյան հասկանալի է, որ այս ամենի վերջը ճոխ կերուխումի սեղանն է լինում:

Վախթանգ Անանյանն ու Ավետիք Իսահակյանը

Ստալինի հյուրը…

1935 թվականին Վախթանգ Անանյանը ընգրկվում է Մոսկվա ուղևորվող հայկական պատվիրակության մեջ, որտեղ նրանից բացի Կրեմլի պալատում Ստալինի հետ ընթրելու էին նաև Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը: Սա այն հայտնի 35 թվականի ընթրիքն էր,  որտեղ Ստալինը հետաքրքրվեց Զորյանից գրող Չարենցի մասին: Իսկ  արդեն 1937  թվականին նույն գրչակից ընկերների թեթև ձեռքով Չարենցին բանտարկեցին: Բարդ ժամանակներ էին: Հետագայում Անանյանը կհիշի, որ նա ընդամենը գյուղացի մի տղա էր, որ հայտնվել էր այս բարձրաստիճան չինովներկների հետ մի սեղանի շուրջ:

Այս ընթրիքի ժամանակ իրականում ճակատագրեր էին որոշվում. Նաիրի Զարյանը Ստալինին կարդաց իր հայտնի «Ձոնը», իսկ մի քանի օր անց ստացավ Լենինի շքանշան…

Նաիրի Զարյան և Հրաչյա Քոչար

1841  թվականին Անանյանը մեկնում է ռազմաճակատ՝ դառնալով զինվորական թղթակից: Պատերազմից հետո հրատարակում է «Մարտի շարքերում» պատմվածքների ժողովածուն:

50-ականներին  գրում է լավագույն երկերը՝ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները»: Այս երկու վեպերը լայն ճանաչում են բերում հեղինակին՝ արժանացնելով տարբեր մրցանակների: Վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները: «Սևանի ափին» վեպը թարգմանվել է 18 լեզվով՝ սկսած էստոներենից՝ ավարտած հինդի լեզվով:

Անանյանը մի գրող է, որ երեխաներին փոխանցում է սեր բնության նկատմամբ, իսկ մեծերին վերադարձնում է մանկություն…

«Հին վրանի փոքրիկ բնակիչները» և «Ուր են տանում կածանները» ինքնակեսագրական երկեր են: Հեղինակը պատմել է իրա մանկության և պատանեկության տարիների մասին: Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառուբանով՝ զերծ օտարաբանությունից:

Հայ գրականության հավերժ մանկագիրը մահանում է Երևանում, 1980 թվականի մարտի 4-ին:

Դառնալով հողի մի մասնիկ, հայրենի բնաշխարհն այդքան խորքից ու լավ ճանաչելով՝ Վախթանգ Անանյանն այն դարձրեց ոչ միայն իր, այլ ընթերցողի ընկերը:

«Ես մեծացել եմ կենդանիների մեջ:

Եղնիկների հետ:

Եղնիկի պես»:

Կարդացեք նաև՝

 

 

 


Ալֆոնս Դոդեն ասել է…

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

QUIZ․ ո՞ւմ տողերն են… ժամանակակից հայ գրականություն

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…

Շիրվանզադե. «Պատվի Համար»

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Չարլզ Բուկովսկի

Հարուկի Մուրակամի. փաստեր

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Ստենդալ

5 հին ու նոր գրող Վանաձորից…