Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Գրողներին միշտ էլ ինչ-որ վայրեր են ոգեշնչել… Երկրներ, քաղաքներ, փողոցներ, բարեր… Հաճախ տեղի է ունենում հակառակը. վայրեր են ստեղծվում հայտնի գրական ստեղծագործություններից ոգեշնչվելու արդյունքում: Իսկ մեզ ծանոթ և անծանոթ գրական ստեղծագործությունների գրեթե բոլոր հերոսներն ունեն գոնե մեկ վայր, որը նրանք սիրում են, իսկ մեզ մտովի են տեղափոխում այնտեղ:

Առանձնացնում ենք մի քանի այդպիսի վայր, որտեղ կարող ես գնալ նաև դու… Ու ոչ միայն մտովի…

Սանկտ Պետերբուրգ՝ Ռասկոլնիկովի տունը

Հենց այս տանն էր ապրում Դոստոևսկու հերոս Ռասկոլնիկովը: Աղքատ Ռասկոլնիկովն ապրում էր այս արդեն հայտնի շենքի չորրոդ հարկում, որտեղ տանում էին հայտնի 13 աստիճանները, որոնք պահպանվել են մինչ օրս: Գրողը Ռասկոլնիկով ստեղծելիս ապրում էր այս շենքից ոչ շատ հեռու ու հենց դա էր պատճառը, որ կարողացել է անգլիական ճշգրտությամբ նկարագրել Ռասկոլնիկովի տունը: 1999 թ.-ից շենքի վրա կարելի է տեսնել Դոստոևսկու պատկերն ու ցուցանակ, որի վրա գրված է «Ռասկոլնիկովի տունը»:

Լոնդոն՝ Բեյքեր սթրիթ

Լոնդոնյան այս փողոցն առավել հայտնի դարձավ Արթուր Քոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները»/«The Adventures of Sherlock Holmes» գրքից, և հետո արդեն, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմից հետո: Հենց այս փողոցի 221 b հորինված տանն էին ապրում հայտնի մասնավոր դետեկտիվ Շերլոկ Հոլմսն ու նրա ընկերը՝ դոկտոր Վաթսոնը: 221b. հասցե, որը գոյություն չուներ, բայց միայն մինչև գրքի այսքան հայտնի դառնալը: Այժմ այս հասցեով կարելի է գտնել  Շերլոկ Հոլմսի տուն-թանգարանը:

Սանկտ Պետերբուրգ՝ Ամառային այգի

Պուշկինը հենց ինքն ապրում էր «Ամառային այգուց» ոչ հեռու և շատ հաճախ էր ասյտեղ լինում: Փոքր տարիքում սա նաև իր ստեղծած ամենահայտնի հերոսներից մեկի՝ Եվգենի Օնեգինի սիրելի վայրն էր. Օնեգինն այստեղ հաճախ էր զբոսնում փոքր տարիքում: Դոստոևսկու հայտնի հերոս Ռոդիոն Ռասկոլնիկովն էլ սպանությունից առաջ մտածում էր «Ամառային այգու» մասին:

«Որքա՜ն լավ կլիներ, եթե «Ամառային այգու» օդն ու շատրվանների թարմությունը լցվեին փոշոտ և ազատությանն ու մաքրությանը կարոտ քաղաք»:

Նյու Յորք՝ Ernie’s Bar

«Ernie’s Bar»-ի պատմությունը մի փոքր այլ է: Այս բարը, իրականում, հորինել էր Սելինջերը: Իր հայտնի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի 17-ամյա հերոսը՝ Հոլդեն Քոլֆիլդն այստեղ է գալիս այն բանից հետո, երբ նրան հեռացնում են էլիտար դպրոցից: Չուզելով հանդիպել ծնողներին, հերոսը որոշում է տրվել Մանհեթենի գիշերային կյանքին:

«Ernie’s-ում հաստատ խմելու բան կգտնես: Կգտնես, եթե անգամ 6 տարեկան ես: Այստեղ շատ մութ է ու խառը, և բոլորը թքած ունեն՝ քանի տարեկան ես»,-պատմում է վեպի հերոսը:

Չնայած այն փաստին, որ Սելինջերը հորինել էր Ernie’s-ի հայտնի աշխարհը, այսօր Նյու Յորքում այպես կոչվող մի քանի բար կա:

Պրահա՝ Կարլի կամուրջ

Հայ ժամանակակից գրող Էդգար Կոստանդյանն իր «Միլոշ» վեպում խոսում է Պրահայի Կարլի կամրջի մասին.

«Մի տխուր կին է քայլում Կարլի կամրջովԶառան է: Մտնում է սրճարան ու փլվում առաջին պատահած աթոռին: Մեծ բաժակով սուրճ է պատվիրում, բացում պայուսակն ու ինչ-որ կարևոր, շատ կարևոր բան փնտրում: Նկատելով, որ փնտրածը տեղում է, կամ չգտնելով այն՝ հանգիստ է թողնում պայուսակը: Աչքերն ուժ ունեցածի չափ տխրած են: Նրան կամ թողել են այս երեկո կամ ավելի լավ է՝ թողած լինեին: Մազերն ի միջի այլոց շպրտված են ուսերին, շրթներկը գունաթափ է, ուղեղը՝ թմրած, ինքը՝ մենակ: 

…Փորձում է հասկանալ՝ որտեղ սխալվեց կամ ինչու մի սխալն էդքան թանկ արժեցավ, մի՞թե սխալի գինն էդքան աճել է, որտե՞ղ է գրված, որ այն պիտի ծայրաստիճան անտարբերություն ու գունաթափ շրթներկ արժենա…»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ 5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]


Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

Պրահայի հրաշքը. Կլեմենտինում գրադարանը

Ալֆոնս Դոդեն ասել է…

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Օլիմպիական խորհրդանիշ

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

QUIZ․ ո՞ւմ տողերն են… ժամանակակից հայ գրականություն

ՈՐԲԱՆՈՑ [հատված Էդգար Կոստանդյանի վեպից] ՄԵՐՈՆՔ

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Վախթանգ Անանյան…

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…

Փաստեր. Նիկոլայ Գոգոլ

Շիրվանզադե. «Պատվի Համար»