-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ձեզ ենք ներկայացնում տարվա ամենասպասված միջոցառումներից մեկի՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնի մասնակից ֆիլմերից 5-ը:
ռեժ.՝Ժակ Օդիար
դերերում՝Ջան Սի Ռայլի, Հոակին Ֆենիքս ևն
«Ոսկե արմավենու» եռակի դափնեկիր, ֆրանսիական ժամանակակից կինեմատոգրաֆի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Ժան Օդիարը Վենետիկի 75-րդ կինոփառատոնում ներկայացավ իր “The Sisters Brothers” ֆիլմով, իսկ ժյուրին էլ գնահատելով ռեժիսորի բազմաչարչար աշխատանքը հռչակեց նրան «Լավագույն ռեժիսոր» և «Արծաթե առյուծը» ձեռքին տուն ճանապարհեց:
Ֆիլմը պատմում է Սիսթերս եղբայրների մասին, որոնք հանձնարարություն են ստանում: Եղբայրները պետք է սպանեն ոմն Ուորմին: Իրենց ամբողջ կյանքի ընթացքում եղբայրները նմանատիպ հանձնարարություններ են կատարել, սակայն այս անգամ պատկերը մի փոքր այլ է. այս անգամ նրանց շատ լուրջ փորձություններ են սպասվում:
Ֆիլմի հիմքում է կանադացի գրող Պատրիկ Դևիտի համանուն գիրքը:
ռեժ.՝Լուկա Գուադանյինո
դերերում՝Դակոտա Ջոնսոն, Թիլդա Սուինթոն ևն
Իտալացի էսթետ Լուկա Գուադանյինոն հանրության դատին է հանձնել իր հերթական տպավորիչ ֆիլմը:
“Suspiria”-ան ամերիկացի մի բալետի պարուհու մասին է, որն ուղևորվում է Բեռլին: Աղջիկը մեծ հույսեր է կապում իր այս ուղևորության հետ, սակայն պատկերացում էլ չունի, թե ինչ փորձությունների միջով է անցնելու:
Երիտասարդ պարուհին ընդգրկվում է գերմանական մի շատ հայտնի պարախմբի կազմում, սակայն շուտով հայտնաբերում է, որ խմբում տիրում է շատ անառողջ մթնոլորտ…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո