Վենետիկի 75-րդ կինոփառատոն. ամփոփում - VNews

Վենետիկի 75-րդ կինոփառատոն. ամփոփում

Ավարտին մոտեցավ տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Վենետիկի կինոփառատոնը, որը մի քանի օրով միավորել էր բոլոր նրանց, որոնք ապրում և շնչում են կինոյով:

Հիշեցնենք, որ այս տարի այն անցկացվեց օգոստոսի 29-սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում: Փառատոնի ժյուրիի նախագահն էր երկակի օսկարակիր մեքսիկացի սիրված ռեժիսոր Գիլերմո դել Տորոն, որի «Ջրի կառուցվածքը/Shape of water» ֆիլմն անցած տարի արժանացավ «Ոսկե առյուծի»:

Փառատոնի հաղթող ճանաչվեց օսկարակիր Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ/Roma» ֆիլմը. փառատոնի պատմության մեջ սա 2-րդ անգամն է, որ մրցանակն ուղևորվում է Մեքսիկա: Այս սև ու սպիտակ կինոժապավենի հիմքում ռեժիսորի հուշերն են, սա կարելի է ասել, որ ինքնակենսագրական գործ է:  «Հռոմի» իրադարձությունները տեղի են ունենում հեռավոր 1970-ականներում, Մեքսիկայում: Իրադարձությունները ծավալվում են մի հասարակ ընտանիքի շուրջ:

Հիշեցնենք, որ 2013 թ. Կուարոնը Վենետիկի կինոփառատոնում ներկայացրել է իր «Ձգողականություն/Gravity» ֆիլմը:

«Մեզ համար մեծ պատիվ էր Ալֆոնսոյի նման մարդու հետ աշխատելը և ես անչափ ուրախ եմ, որ այս հիասքանչ ֆիլմը հաղթող ճանաչվեց», -ասել է ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Լինդը:

Կուարոնի հայրենակից դել Տորոն, որը ժյուրիի նախագահն էր կես լուրջ կես կատակ ավելի վաղ ասել էր, որ չի պատրաստվում հատուկ վերաբերմունք ցուցաբերել իր հայրենակից Կուարոնի հանդեպ: Ասել, որ դել Տորոն իր խոսքի տերը չեղավ սխալ է, քանի որ Կուարոնի այս գործն իրոք արժանի է հաղթանակի և շատ շատերի ֆավորիտն է:

«Հույս ունեմ, որ ինձ մոտ կստացվի հաղթողի անունն առանց սխալի արտասանել, – կատակել է Գիլերմո դել Տորոն, – հիշեցնեմ, որ իմ կոլեգաների նման, ես էլ մեկ ձայնի իրավունք ունեի և հաղթողը միաձայն որոշմամբ է ճանաչվել»:

Սկանդալային հույն ռեժիսոր, «Ոսկե արմավենու» քառակի դափնեկիր Յորղոս Լանտիմոսն արժանացավ փառատոնի թվով 2-րդ հեղինակավոր՝ «Գրան պրի» մրցանակի: Հիշեցնենք, որ ռեժիսորի «Ֆավորիտը/The Favourite» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 18-րդ դարում, Անգլիայում: Այն պատմում է Աննա թագուհու և նրա պալատական տիկնանց միջև ընթացող դաժան մրցակցության և պայքարի մասին: Գլխավոր հերոսուհին՝ Օլիվիա Քոլմանը, որը ֆիլմում մարմնավորել է Աննա թագուհուն՝ «Թագ/Crown» հեռուստասերիալի նոր եթերաշրջանում մարմնավորելու է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն:

Ժյուրիի որոշմամբ Օլիվիան հաղթեց «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Ուիլյեմ Դեֆոն՝ «Վան Գոգ՝ հավերժության շեմին/At Eternity’s Gate» ֆիլմում իր դերի համար:

Ավստրալիացի ռեժիսոր և սցենարիստ Ջենիֆեր Քենթի «Սոխակ/The Nightingale» ֆիլմն արժանացավ «Ժյուրիի հատուկ մրցանակի»:

«Կո՛չ եմ անում բոլոր կանանց, որոնք ցանկանում են ֆիլմ նկարահանել գործի անցնել, քանի որ մենք ձեր, այո ձեր կարիքը շատ ունենք: Կանայք շատ մեծ ուժ ունեն, այո, այն շատ հզոր է: Ես համոզված եմ, որ հաջորդ տարիների ընթացքում ֆիլմարտադրությամբ զբաղվող կանանց թիվը շատանալու է», – ասել է Քենթը:

Ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարը հաղթեց «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ իր «Սիսթերս եղբայրները/The Sisters Brothers» ֆիլմի համար:
Կոեն եղբայրների՝ «Բասթեր Սկրագսի բալլադը/The Ballad of Buster Scruggs» ֆիլմը հաղթող ճանաչվեց «Լավագույն սցենար» անվանակարգում:

 

Եվ այսպես…

«Ոսկե առյուծ»՝ “Roma”, ռեժ.՝ Ալֆոնսո Կուարոն,

«Արծաթե առյուծ»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգ, Ժակ Օդիար,

«Լավագույն դերասանուհի»՝ Օլիվիա Քոլման,

«Լավագույն դերասան»՝ Ուիլյեմ Դեֆո,

«Լավագույն սցենար»՝ “The Ballad of Buster Scruggs“, ռեժ.՝ Կոեն եղբայրներ

«Ժյուրիի հատուկ մրցանակ»՝ “The Nightingale“, ռեժ.՝ Ջենիֆեր քենեթ

«Մարչելո Մաստրոյանիի մրցանակ», Բայկալի Գանամբար՝ “The Nightingale” ֆիլմի համար:

 

Աղբյուր՝ Variety


Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ 2

Ռեժիսորական մտքեր. մի քանի հատված Կոեն եղբայրների հարցազրույցներից

Կոեն եղբայրներն ու Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը

Ինյարիտու, Ռորվախեր, Լանտիմոս և այլ հայտնիներ՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

«Օսկար 2019»-ի հաղթողները

“BAFTA 2019”-ի հաղթողները

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրվածների նախաճաշը (լուսանկարներ)

5 ֆիլմ “Roma” ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնից

ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի հաղթող է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնը

Գիլերմո դել Տորոն նոր ֆիլմի վրա է աշխատում

Օսկար 2019. «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մասնակիցները

«Օսկար 2019»-ը մրցանակաբաշխության նոմինանտները

«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության հաղթողները

Իրական սեր և սեքս. 5 ֆիլմ [մաս 2]

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակից լավագույն ֆիլմերը