-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Առաջին անգամ Իտալիայում ցուցադրվում են աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքները: Որպես ցուցանմուշներ ընտրվել են նկարչի 80 աշխատանքները, որոնք բերվել են աշխարհի ամենահայտնի թանգարաններից՝ Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահից, Նյու Յորքի Ուիթնի թանգարանից, Փարիզի Պոմպիդու կենտրոնից, Երուսաղեմի թանգարանից, ինչպես նաև անհատական հավաքածուներից: Ցուցադրվում են նկարչի՝ 1920-1945 թթ. կյանքի կոչած աշխատանքները, իսկ ցուցահանդեսի գլխավոր զարդը Վաշինգտոնից բերված “One Year the Milkweed” կտավն է, որը ստեղծվել է 1944 թ.: Նկարին անունը է տվել ֆրանսիացի գրող Անդրե Բրետոնը, որը նկարչի ոճն անվանում էր հիբրիդային:
Նշենք, որ 1944 թ. Գորկին ապրում էր կնոջ՝ Ագնես Մագրուդերի ծնողների տանը: Այնտեղ Գորկին հետևում էր, թե տարվա եղանակներն ինչպես են փոխարինում մեկը մյուսին…
Ամերիկացի արվեստաբաններն այս կտավն անվանում են աբստրակտ, և ընդգծում, որ թեպետ հեղինակն անտարբեր չէր կանաչի և շագանակագույնի հանդեպ և երանգները հուշում են, որ նկարում նա բնություն է պատկերել, այնուամենայնիվ լանդշաֆտն այստեղ բացակայում է:
Բրետոնը և նրա հետևորդները վստահեցնում էին, որ այս տեսակ աշխատանքն իր մեջ թաքնված ուղերձ ունի, և որ այն քողարկում է մարդու խնդիրները, իսկ Գորկին շատ խնդիրներ ուներ՝ անբուժելի հիվանդությունը, արվեստանոցում բռնկված հրդեհը, վթարները, ձեռքի վնասվածքը, որն էլ բերեց նրան, որ Գորկին այլևս չէր կարողանում ստեղծագործել: Գործի նվիրյալ Արշիլ Գորկու համար դժվար էր համակերպվել այս իրավիճակի հետ և պատկերացնել իր կյանքն առանց գույների, և նա ինքնասպան է լինում:
Աղբյուր՝ theartnewspaper.ru
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո