Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ - VNews

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

բա - Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

Շարունակում ենք առանձնացնել ուժ և հավատ տվող, մոտիվացնող ֆիլմացանկեր. ֆիլմեր, որոնց գլխավոր հերոսները համաշխարհային մարզիկներ կամ հայտնի քաղաքական ու պատմական գործիչներ չեն, այլ շարքային քաղաքացիներ, որոնք կորցնում են սիրելի աշխատանքը, հարազատներին, հավատը, բայց ուժ են գտնում շարունակելու բարդ և անարդար կյանքը։ Լինեն Ֆրանսիայի կամ Իսպանիայի հարավը, թե ամերիկյան խուլ մարզերի քաղաքներն ու վայրի կիրճերը։

 

 

33943484 428F 493E BB01 3E3021640A08 960x659 - Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմLos lunes al sol” / «Երկուշաբթիներն արևի տակ», Ֆերնանդո Լեոն Դե Արանոյա, 2002

Իսպանացի սցենարիստ և ռեժիսոր Ֆերնանդո Լեոն Դե Արանոյան հիմնել է իր ֆիլմը ոչ թե իրական դեպքի, այլ «միլիոնավոր իրական դեպքերի վրա»։ Այսպես են մեզ հայտնվում ստեղծողները։ Սոցիալական դրաման ավելի շուտ հիշեցնում է բրիտանացի Քեն Լոուչի և ֆրանսիացի Ժակ Օդիարի ֆիլմերը՝ հասարակության դասակարգային այս կամ այն շերտավորման հետ կապված, երբ բարդ իրավիճակներն ու ճահճանման, «անհաջողության սև գծերը» խեղդում են գլխավոր հերոսներին։

Դե Արանոյայի ֆիլմի համար հրաքուղ են հանդիսացել Իսպանիայի հյուսիսում գտնվող Խիխոն քաղաքի իրադարձությունները, որտեղի նավաշինական գործարանը երկարաձիգ ճգնաժամի պատճառով գտնվում է փակման սպառնալիքի տակ։

Ֆիլմի հերոսները՝ Սանտան (Խավիեր Բարդեմ), Խոսեն (Լուիս Տոսար), Լինոն (Խոսե Անխել Էխիդոն) և Ռեյնան (Էնրիկե Վիլյեն) 40-նն անց հասուն, ամուր տղամարդիկ են, որոնք զանգվածային գործազրկության արդյունքում թաքցնում են հույզերը գարեջրի շշի հատակին և ամեն գնով փորձում նոր աշխատանք գտնել։ Պայքարի և փնտրտունքների արանքում նրանք վայելու եմ հայրենի քաղաքի ծովափը՝ երազելով Ասվտրալիայի մասին։ Կամ գոնե այն երկուշաբթիների, երբ տրված կլինեն պիտանի գործին և ոչ անբանությանը։

 

671A037A E35B 4517 B6F0 6D9805F09736 960x609 - Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ
“De rouille et d’os” / «Ժանգն ու ոսկորը», Ժակ Օդիար, 2012

Վերոհիշյալ Ժակ Օդիարի լավագույն ֆիլմերից մեկը, որը տարիներ առաջ ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ալին (Մաթիաս Շոնարթս) հայտնվում է անտեր ու դուրս՝ իր 5 ամյա որդու հետ, ստիպված է Ֆրանսիայի հյուսիսից տեղափոխվել հարավ, ապաստան գտնել քրոջ մոտ՝ ավտոտնակում, մինչ այդ հաջողացնում է աշխատանք գտնել տեղական գիշերային ակումբում, իբրև անվտանգության աշխատակից։ Մի օր ակումբում տեղի է ունենում կռիվ և հրմշտոց, որի կիզակետում է Ստեֆանին (Մարիոն Կոտիյար), ով վեճի արդյունքում քթին հարված է ստանում։ Աղջիկն եկել էր ակումբ միայնակ՝ լիցքաթափվելու, և Ալին որոշում է ուղեկցել նրան տուն։
Այդտեղ էլ երկուսի ուղիները խաչվում են և կարճաժամկետ առանձնանում՝ ապագայում նորից վերամիավորվելու համար։

Օդիարը ժամանակակից եվրոպական կինեմատոգրաֆի ամենաբեղմնավոր ռեժիսորներից է, սիրում է կենտրոնանալ ուժեղ մարդկանց անպարզ ճակատագրերի վրա։ «Ժանգն ու ոսկորը» բացառություն չէ. մաքսիմալ պինդ կերտված սոցիալական խնդիրներն ու հոգեբանական բարդույթները սենտիմենտալ են ուղիղ այնքան, որքան մենք տեսնում և զգում ենք դրանք։ Օդիարը չի փորձում խղճահարություն կամ արցունք քամել հանդիսատեսից. նա ներկայացնում է շատ իրական, առօրեական դեպքեր և շատ հասարակ, բայց անկոտրուն մարդկանց, որոնք ամեն օր իրենց մեջ ուժ են գտնում ապրելու և վարակում են դրանով մյուսներին։

 

8E270498 51B9 4228 B415 847A93ED6561 960x640 - Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմThe Farewell” / «Հրաժեշտ», Լուլու Վանգ, 2019

Անցած տարվա լավագույն ֆիլմերից մեկը, որի մասին մեր երկրում, ցավոք, բավականաչափ չխոսվեց։ Բիլին (Աքվաֆինա) 30 տարեկան սկսնակ գրող է, ով Չինաստանից տեղափոխվել և արդեն երկար ժամանակ է, ինչ բնակվում է Նյու Յորքում։ Աղջիկը սպասում է գրանտի հաստատման, որպեսզի հնարավորինս անկախ լինի ծնողներից և առանց վարանելու կարողանա կառուցել իր մասնագիտական ապագան, երբ իմանում է, որ Չինաստանում ապրող իր սիրելի տատիկը ծանր հիվանդ է և կարող է շուտով հեռանալ անդրշիրիմյան աշխարհ։ Բիլին իր ընտանիքի հետ ուղևորվում է Չինաստան, սակայն հարազատները որոշում են պահպանել տեղական ավանդույթն ու չհայտնել տատիկին իր իսկ հիվանդության լուրը՝ հավատալով, որ այդպես ավելի շուտ կկորցնեն իրեն։

Կիսով չափ չինացի, կիսով չափ ամերիկացի ռեժիսոր Լուլու Վանգի կիսաինքնակենսագրականը կիսով չափ կատակերգություն է, կիսով չափ դրամա՝ դրամեդի, ինչպես ասում են անգլախոսները։ Երկու մշակույթների և աշխարհամասերի արանքում ապրողները կհասկանան, ինչ է նշանակում կիսվել երկու աշխարհների միջև, փորձել լինել հնարավորինս ճկուն և հարմարվել նոր իրականությանն ու կենցաղին, բայց դրա հետ մեկտեղ չմոռանալ արմատներդ։ Բացի սոցիալմշակութային և նոստալգիկ՝ մանկությանը վերջնականապես հրաժեշտ տալու և նոր, անկախ փուլ մտնելու հարցերից, Վանգը բարձրաձայնում է նաև թերասման թեման։ Սիրել և ցուցադրել սերդ հնարավորինս շատ, խոսել և տեսնել հարազատներիդ այնքան, որ հրաժեշտի ժամանակ չզղջաս։

 

2EDE56CE 08B6 4329 AE7A 984FD0501BAC 960x639 - Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ“Wild” /  «Վայրի», ԺանՄարկ Վալե, 2014

«Մեծ փոքր սուտը» պոպուլյար սերիալի ռեժիսոր ԺանՄարկ Վալեն մինչ լայնամասշտաբ ճանաչումը ստեղծել է վերջին տարիների ամենատպավորիչ ամերիկյան ֆիլմերից մեկը՝ ֆիզակական ապաշխարհանքի շնորհիվ հոգեբանականին հասնելու ճանապարհը։

Շերիլը (Րիզ Ուիզերսփուն) դեռևս երիտասարդ կին է, մատուցող, ամբողջ կյանքն առջևում է, սակայն ծանր հիվանդության պատճառով կորցնում է մորը, իսկ մի շարք խնդիրների շնորհիվ նաև ամուսնուն։ Ճախճախված և հուսալքված՝ խրթին հոգեբանական հոգեվիճակը հաղթահարելու համար նա որոշում է միայնակ անցնել Միացյալ Նահանգների կարևորագույն՝ Pacific Crest Trail երթուղին. ինքնուրույն քայլել-հատել մեքսիկյան սահմանից մինչև կանադականը՝ ոտատակ տալով ամբողջ ժայռապատ Ամերիկան և իր կյանքի ճանապարհին հանդիպած խոչնդոտները։

Վալեն, ունենալով ձեռքի տակ տպավորիչ աղբյուրինքնակենսագրական, ստեղծել է ֆիլմ ուժեղների և ուժ հավաքելու ընթացքում ապրելու մասին գտնողների համար. սա «կանացի պատմություն» չէ՝ մոր և նախկին ամուսնու հետ հարաբերություններ պարզելու և «կանացի երջանկություն» գտնելու մասին։ Ամեն ինչ ավելի լուրջ է, սակայն մոտիվացնող և ոգևորիչ։

 

DE476DC5 74FA 455B 8F5B 84F6B40AD02A 960x640 - Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ“Nebraska” / «Նեբրասկա», Ալեքսանդր Փեյն, 2013

Ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Փեյնը խաղում է ամերիկյան հեղինակային կինեմատոգրաֆի ինքնակոչ կանոններով. ստեղծելով համեստ, նրբանկատ և իմաստալից ֆիլմեր, նա այնուամենայնիվ հայտնվում է օսկարյան հավակնորդների ցուցակում. այդպես եղավ նաև իր լավագույն աշխատանքներից մեկի՝ սև ու սպիտակ «Նեբրասկա»-ի հետ։

Փնթփնթան հարբեցող Վուդի Գրանտը (Բրյուս Դերն) ալկոհոլի և Ալցգեյմերի արդյունքում կամացկամաց զրկվում է սթափ մտածելու կարողությունից, երբ ստանում է շահում խոստացող նամակը։ Մեկ միլիոն դոլար։ Իհարկե, բոլորը բացի Վուդիից գիտակցում են, որ ոչ մի շահում էլ չկա, և նամակը պարզապես խաբկանք է ծեր և միամիտ մարդկանց համար։ Սակայն Վուդին երազում է նոր pickupի ու օդային կոմպրեսորի մասին և պնդաճակատորեն ուղևորվում է քաղաք Լինքոլն, Նեբրասկա նահանգ, որտեղ և գտնվում է խոստացված միլիոնը։ Վուդիի որդի Դևիդը հասկանում է, որ այս ճամփորդությունը կարող է դառնալ իր և իր հոր կյանքի վերջին համատեղը և առհասարակ՝ նա վաղուց երկար չէր շփվել ծերուկի հետ։ Դևիդն ու Վուդին ուղևորվում են շահումի ետևից՝ ճանապարհին այցելելով հարազատներին և պարզելով հին, սակայն չմոռացված վիրավորանքները։

Փեյնն ու օպերատոր Ֆիդոն Փափամայքլը ստեղծել են սեփական միահարկ Ամերիկան իր ամբողջ հմայքով. նոստալգիկ պատկերներ, միջին դասակարգն ու իր կենցաղը, անշտապ և զգացմունքային րոուդմուվի, որի դիտման ժամանակ ուզում ես պարզապես ճամփա ընկնել ամենահարազատ և սիրելի մարդու հետ՝ այդ կերպ դառնալով խաբուսիկ «փոստացանկի» լիիրավ հաղթողը։


Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

[Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրա

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

Քաջալերող և փոխակերպող ֆիլմացանկ. 3 լավ ֆիլմ

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

«Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Հաղթահարելով սեփական անշարժ մարմինը. «Սկաֆանդրն ու թիթեռնիկը»

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը