Վերհիշելով իմ տխուր Գոհարիկին. Էդգար Կոստանդյան - VNews

Վերհիշելով իմ տխուր Գոհարիկին. Էդգար Կոստանդյան

էդգար - Վերհիշելով իմ տխուր Գոհարիկին. Էդգար Կոստանդյան

ԱՍՔ ԳՈՀԱՐԻԿԻ ՄԱՍԻՆ
Գոհարիկը խոպանչու զավակ է: Ապրում է Մոսկվայի արվարձաններից մեկում, խեղդվում հայրենիքի կարոտից, բարձրաձայնում, որ ЕС ШНЕРЕ КЕРАН АЙАСТАНС, СРАНК ТУРКИЦ БЕТАР ЕН, երբեմն սիրահարվում է, հետո էլի է խեղդվում հայրենիքի կարոտից ու էդպես շարունակ: Դեռ Երևանում ապրելու տարիներին դուրս եկավ ութերորդ դասարանից և ընդունվեց տեղի ծխական վարսավիրանոց` մեյքափ սովորելու, բայց չսովորեց, որովհետև պապան քաղաքացիություն ստացավ ու ընտանիքին կանչեց Ռուսաստան: Սիրում է իր առաջին ուսուցչուհուն (նույն ինքը` ERKRORD MAYR) ու սուշի: Ֆեյսբուքյան OGNEQ GTNEM, INDZ PETQA ESINCH [email protected] և PARUYR SEVAK խմբերի պատվավոր անդամ է: Հանգստյան օրերին սիրում է անծանոթ տղաների ARI CANOTANANQ բովանդակությամբ նամակների սքրինշոթերը ցփնել ֆեյսբուք և ընկերուհիների հետ քոմենթներում տժալով` հեշտանքի հասնել: Ապրում է ծնողների, եղբոր և եղբոր կնոջ հետ: Եղբոր կինն ամուսնուն անընդհատ համոզում է, որ գնան առանձին ապրելու` պատճառաբանելով, որ «կարող ա՝ ուզում եմ իմ տան մեջ լիֆով ու տռուսիկով ման գամ» (բրիտանացի գիտնականների մի ամբողջ էկիպաժ փորձում է պարզել, թե ինչու է հայ կանանց մի ստվար զանգվածն ուզում տան մեջ լիֆով ու տռուսիկով ման գալ):

Եղբայրն ունի երեք տարեկան որդի, որը հասարակությանն ավելի հայտնի է HORQURI HAMOV BALEN գրական կեղծանվամբ: Ու չնայած երեխայի ոտքերից մեկն ավելի կարճ է, քան մյուսը, աչքերից մեկը նայում է հյուսիս-արևելք, մյուսը` հարավ-արևմուտք, ականջներից մեկը շատ փոքր է, մյուսն այլանդակ մեծ ու կլոր` էն պիցցայի տակ դնելու փայտերի նման, միևնույն է, Գոհարիկի հավատարիմ ընկերուհիները ջանք ու եռանդ չեն խնայում առաջադեմ մարդկությանն ապացուցելու, որ երեխան HRASHQ A, VONC VOR HEQIATIC LINI: Գոհարիկն անտարբեր չէ տղամարդկանց նկատմամբ, բավականին հաճախ է սիրահարվում: Չնայած` վաղուց բոլորել է Գոհարիկի երեսունը, մեկ է, նա ոչ մի տղամարդու հետ անկողին չի մտել:

Իր սեռական պրակտիկայում կիրառում է օրգազմի հասնելու բոլոր հավանական և անհավանական միջոցները, բայց на зло կույս է մնում` ամեն անգամ գտնելով մի խելամիտ կամ հիմար պատճառաբանություն (հիվանդ եմ, ես դեռ քեզ լավ չեմ ճանաչում, ոտերս մաքրած չեն (մեկը չկա ասի` մաքրած չեն, մաքրի, հայվան, բան ու գործիդ անունն ի՞նչ ա, կարող ա՞ մալական կանչենք, գա` մաքրի): Գոհարիկը նաև ակտիվ ներգրավվածություն ունի երկրի մշակութային ու ռազմաքաղաքական կյանքին և համոզված է, որ Հայաստանին ընդամենը մի Ստալին է պակասում:

Ֆեյսբուքի փրոֆփիքը փոխվում է` ըստ երկրում, ինչո՞ւ ոչ, նաև աշխարհում կատարվող զարգացումների (Ծիծեռնակաբերդ, Ֆրանսիայի դրոշ, Սիրիայի դրոշ, Հայաստանի դրոշ, Սիրիայի դրոշ, Սիրիայի դրոշ, Սիրիայի դրոշ, Ֆիդելի նկար, Ջորջ Մայքլի նկար, Սիրիայի դրոշ, Սիրիայի դրոշ): Նա նույնպես ունենում է կանացի օրեր, որոնք հիմնականում արտահայտվում են հայրենաբաղձության սուր դրսևորումներով, չի կարողանում գլուխը հանգիստ դնել բարձին, քանի որ «Մասիսը տխուր է, Անին` ավերված» (ով լիներ էս աղջկա տեղը` քներ):

Չմոռանանք նշել նաև, որ Գոհարիկը մեծ հումանիստ և բարերար է, քանզի ամեն օր իր ֆեյսբուքի պատին դնում է մի կարիքավոր ընտանիքի մասին հոդված` չզլանալով նշել, որ KARELI A MI OR KAFE GNALU TEXE ES XEXCH MARDKANC OGNEL:

Եվ ի հավելում և ի եզրափակում այս ամենի` փաստենք, որ Գոհարիկն, անկախ ամեն ինչից, զբաղվում է ինքնակրթությամբ, ցիտում Վարդգես Պետրոսյան ու Սոմերսեթ Մոեմ, և վստահ է, որ միայն ուղտը գիրք չի կարդում:


Ամեն-ամեն ինչ Դերենիկ Դեմիրճյանի մասին…

Ավետիք Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

Նար-Դոս [Կապը կտրած կինը] հեքիաթ այն մասին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում

ՈՐԲԱՆՈՑ [հատված Էդգար Կոստանդյանի վեպից] ՄԵՐՈՆՔ

հողեղեն արև [պատմվածք]

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Րաֆֆի [Կուսագրություն]

Ավետարան ըստ Հավլաբարի [Աղասի Այվազյան]

Մաճառ Անդոն ու սերը

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Գուրգեն Խանջյան [Հայրը]

Ես Լևոն Շահնուրն եմ…

Մուշեղ Գալշոյան. նուրբ ու սիրուն պատմվածքներ

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն