Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն - VNews

Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն

bbb - Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն

«Մենք պիտի իրար ափսոսենք

Ու սիրե՜նք»:

Վերջալույս Միրիջանյան. Անուն, որի ծնվելով պետք է գունավորվեին հայ կինոյի և թատրոնի պատմության էջերը: Դերասանուհի, առանց որի բոլոր ժամանակների ամենաֆիլմերից մի քանիսը գուցե և այդքան ստացված չլինեին:

1916 թ-ի դեկտեմբերի 22-ին Իգդիրում՝ գաղթի ճանապարհին, մի աղջիկ ծնվեց, որի անունը վանեցի մայրը՝ Մաքրուհին, Վերջալույս դրեց:

Վերջալույս, որ Վանի սիրուն-սիրուն մայրամուտները երբեք չմոռացվեն…

Սպանվեց նրա եղբայրը, գերի վերցրին Վերջալույսի քրոջը, իսկ նա… Իսկ նա պետք է ապրեր ու ՆՎԻՐԵ՜Ր… Նվիրեր մնայունը…

Верджалуйс - Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն

Վերջալույսն ու թատրոնը՜

Չնայած այն փաստին, որ դերասանուհու հարազատները դեմ էին իր դերասանական կարիերային, Վերջնալույսը գիտեր՝ թատրոնում ու կինոյում անելիքներ ունի: Դերասանուհի դառնալու երազանքները Վերջնալույսին հանգիտ չէին տալիս, մայրը միակն էր, որ ոգեշնչում էր, բայց թվում էր՝ ոչինչ չի ստացվելու:

f5936aa26c7911 5936aa26c79c0 - Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն

Մինչև որ…

Հայտնվեցին այն երկուսը, որոնք պետք է շրջադարձեին Վերջալույսի ողջ կյանքը: Ռեժիսոր-դերասան Արմեն Գուլակյանը դերասան Գևորգ Ասլանյանին հանձնարարում է պարապել Վերջալույսի հետ:

26 960x665 - Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն

Պարապելուց մինչև սիրահարվել կես քայլ էր…

Պարապեցին, պարապեցին ու մի օր այնքա՜ն ուժեղ սիրահարվեցին, որ Վերջալույսը դարձավ Գևորգի կինն ու սիրելի՜ն մինչև ամենավերջին օրերը: Դերասան ամուսին ունենալով Վերջալույսն ամուր ու չկտրվող թելերով կապվեց թատրոնին: Իր այդքա՜ն սիրելի ԹԱՏՐՈՆԻ՜Ն:

1933թ.-ից դերասանուհին աշխատեց Սունդուկյանի անվան թատրոնում և միաժամանակ սովորեց թատրոնին կից ստուդիայում, որն ավարտեց է 1936թ.-ին: 1937-47թթ.. դերասանուհին աշխատել է Ալավերդու թատրոնում, որից հետո կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն ու ստեղծագործե՜լ, շա՜տ, լի՜քը…

«Ալավերդու թատրոնում ինձ բախտ վիճակվեց խաղալ առաջնակարգ դերեր, կարճ ժամանակում հաջողվեց հանդիսատեսի սերն ու համակրանքը վայելել»,– հիշել է դերասանուհին:

19 960x665 - Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն

Վերջալույսն ու կինո՜ն…

«Ինչ օր կուզես ըսել, Նիկո՛լ,

Մեանգամից ըսա:

Վարազդա՞տս է… Եղի՞շս է… Կորյո՞ւնս է…

Կորյունս է…»:

Թատրոնից կինո տանող ճանապարհն այդքան էլ երկար չէր: Կինո, որտեղ հայտնվելով դերասանուհին կարողացավ հայ կնոջ և մոր այնպիսի դերեր կերտել, որ եթե անգամ էլ երբեք չխաղար, միևնույն է, միշտ կհիշվեր:

Ամենաֆիլմերից են` «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Կրկին եկավ ամառը» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.) և այլն:

21 960x665 - Վերջալույս Միրիջանյան. Վերջալույս, որ Վանի մայրամուտները երբեք չմոռացվեն

Չմոռացվող Հայաստան մայրիկը…

Ու կան տողեր, ու կան հնչյուններ, ու կա հուզմունք, որոնք տեսնել, լսել ու զգալուց հետո երբեք չես կարողանա մոռանալ: Նման մի բան է Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմում հնչող «Արշալույս էր, նոր էր բացվել» կատարումը, որը հնչում է ֆիլմի կերպար Հայաստան մայրիկի շուրթերից: Հենց այս դերը դարձավ դերասանուհու ֆիլմային կյանքի ամենահզորն ու ամենատպավորիչը:

«Չի կարելի ընկերներ,

Բոլորդ սովորեցնում եք…

Ոչ ոք չի սիրում սովորել:

Այն ինչ բոլոր նրանք, ովքեր սովորեցնել են սիրում,

Սովորելու մեծ պահանջ ունեն»…

[հատված «Վերջալույս» վավերագրական ֆիլմից]

1992թ.-ի ձմռանը կյանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռանում են բոլորը… Իսկ նրանցից շատերը գնում են հավերժականը թողնելուց հետո միայն… 


Լենի Քրավիցը և Ջեյ Լոն կնկարահանվեն նույն ֆիլմում…

Հայտնի դերասաններ, որոնք թողել են ծխելը

Ինչ տեսք ունեն մեր մանկության ֆիլմերի երեխաները հիմա

Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Լուսանկարի փոքրիկի՝ Լաուրայի հետագա կյանքը

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Ռուստամ Գասպարյան. փաստեր

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

10 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը