Վերջին 10 տարվա 10 լավագույն դետեկտիվները - VNews

Վերջին 10 տարվա 10 լավագույն դետեկտիվները

Vnews-ը շարունակում է ձեզ ներկայացնել հետաքրքիր սերիալների տարբեր ցուցակներ. այս անգամ անդրադառնում ենք դետեկտիվ սերիալներին՝ ներկայացնելով վերջին տասնամյակի ամենաստացված սերալներն այս ժանրում։

Forbrydelsen

2007−2012

Սյուժետային սուր շրջադարձերով ու դիտողին անդադար լարվածության մեջ պահող այս սերիալը լէկրաններ է բարձրացել 2007 թվականին։ Սերիալը Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի համատեղ արտադրության է։ Այն պատմում է դետեկտիվ Սարա Լունդի մասին, վերջինս աշխատում է Կոպենհագենի ոստիկանությունում, բայց պատրաստվում է տեղափոխվել Շվեդիա՝ իր սիրելիի հետ։ Հենց թռիչքի օրը քաղաքամերձ շրջանում սկսվում է մի երիտասարդ աղջկա դաժան սպանության հետաքննությունը, ինչի պատճառով Սարան ստիպված է հետաձգել թռիչքը։ Իրավիճակն էլ ավելի է լարվում, երբ սպանության կասկածներն ընկնում են Կոպենհագենի քաղաքապետի թեկնածու Թրուլս Հաթմաննի վրա։

Broadchurch

2013−2017

ITV հեռուստաալիքի «Սպանություն լողափին» սերիալը ստացել է BAFTA-ի 3 հեռուստատեսային մրցանակ։ Նախագիծը հաղթել է «Լավագույն դերասանուհի» (Օլիվիա Կոլման), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Դևիս Բրեդլի) և «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգերում:

Սերիալի հեղինակ Քրիս Չիբնելլը բնորոշում է այն, որպես չափազանց անկեղծ աշխատանք։ Բրիտանական սերիալը պատմում է մի քաղաքի մասին, որի բնակիչներից յուրաքանչյուրն իր գաղտնիքներն ու մութ անկյուններն ունի, նրանք բոլորը միաբերան ստում են նախկին քննիչ Հարդիին, վերջինս սոցիոպատիկ հոգեկերտվածքով, բայց բարի սրտով մարդ է, որն անհանդուրժող է մարդկանց մեղքերի հանդեպ, բայց հավատում է նրանց քավությանը։ Հարդին դետեկտիվ Էլլի Միլլերի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Երբ Էլլին վերադառնում է իր աշխատանքային պարտականություններին, նույն օրը լողափին հայտանբերում են 11-ամյա տղայի դի. Էլլին և Հարդին փորձում են միասին բացահայտել սպանությունը…

Sherlock

2010−2017

Հեռուստանովելը Արթուր Կոնան Դոյլի՝ խուզարկու Շերլոկ Հոլմսի և նրա գործընկեր Ջոն Վաթսոնի մասին պատմող ստեղծագործության մոտիվներով է նկարահանվել։ Հեղինակը դեմքերն ու դեպքերը տեղափոխել է մեր ժամանակներ ու ստացել անհավանական լարված սերիալ իդեալական խուզարկուի մասին։

Խուզարկու Շերլոկ Հոլմսը ընկերոջ միջոցով ծանոթանում է Ջոն Վաթսոնի հետ, որը Աֆղանստանից վերադարձած ռազմական բժիշկ է։ Շերլոկն ու Վաթսոնը կիսում են նույն բնակարանը։ Շերլոկն անմիջապես տպավորում է Վաթսոնին՝ պատմում է վերջինիս այն մասին, որ ծառայել է Աֆղանստանում, և որ ոտքի ցավը փսիխոմատիկ բնույթ ունի։ Նրանք բնակություն են հաստատում Բեյքեր սթրիթ համար 221 տանը՝ մի տարեց կնոջ՝ Հադսոնի մոտ։ Շերլոկը և Ջոնը միասին օգնում են Սքոթլանդ-Յարդին բարդ գործերը բացահայտելու գործում՝ օգտագործելով դիտման, վերլուծության, բացառման մեթոդները։

True Detective

2014…

Առաջին եթերաշրջանի իրադարձությունները հանդիսատեսին տեղափոխում են 90-ականներ, Լուիզիանա նահանգ, որտեղ դաժան սպանություն է տեղի ունենում: 2012 թ. նորից սպանություն է տեղի ունենում, որը շատ նման է 1995 թ. դեպքին: Մարդասպանի ձեռագիրը նույնն է: Դետեկտիվները սկսում են հետաքննությունը և ջանք չեն խնայում, որ պարզեն այս երկու սպանությունների միջև կապը: Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի դեպքերը տեղի են ունենում Կալիֆոռնիայի Վինչի քաղաքում: Հայտնաբերվում է տղամարդու դի, և սա միակ ոճրագործությունը չէ: Շատերը համարում են, որ այս եթերաշրջանը զիջում է մյուս երկուսին։ Երրորդ եթերաշրջանի իրադարձությունները տեղի են ունենում Միսսուրի նահանգում: Օզարկ շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել և այն ինչ-որ կապ ունի անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այս տարօրինակ սպանության բացահայտումը վստահում են դետեկտիվ Ուեյն Հեյսին, որին մարմնավորելու է Մահերշալա Ալին: Հաշվի առնելով, որ սերիալի սյուժեն չի պարտադրում դիտել բոլոր սեզոնները, խորհուրդ ենք տալիս կանգ առնել հենց երրորդի վրա։

Mindhunter

2017−2019

Netflix հեռուստաընկերության սերիալը՝ «Մտքի որսորդը», համանուն գրքի էկրանավորումն է։ Դեվիդ Ֆինչերը հանդես է եկել և՛ որպես պրոդյուսեր, և՛ որպես ռեժիսոր։ Ի սկզբանե Դևիդ Ֆինչերը և Շրլիզ Թերոնը այս սերիալի գաղափարը առաջարկել էին  HBO հեռուստաալիքին, սակայն ստացել էին մերժում: Իսկ ահա Netflix ընկերությունը որոշեց նկարահանել և չփոշմանեց:
Սերիալը պատմում է երկու գործակալների մասին, ովքեր հարցաքննում են կալանքի մեջ գտնվող սերիական մարդասպաններին նրանց մտածելակերպը հասկանալու և հանցագործությունները բացահայտելու նպատակով:
Հոգեբանական թրիլլեր Ֆինչերի արդեն սիրված ձեռագրով, որը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան, առաջին եթերաշրջանի հեռարձակվելուց կես տարի առաջ։

Low Winter Sun

2013…

Սա սպանության, խաբեության, վրեժխնդրության և կոռուպցիայի պատմություն է մի աշխարհում, որտեղ ոստիկանների և հանցագործների միջև  գիծը շատ բարակ է:Սերիալը  սկսվում է գլխավոր դերակատարի ընկերոջ՝  Դեթրոյթից հետախույզ ոստիկանի սպանությամբ, որը հետագայում կհանգենցի այնպիսի իրադարձությունների զարգացումներին, որոնք մեկընդմիշտ կփոխեն ոստիկանի կյանքը…Սերիլաի ռեժիսորն է Սեմ Միլլերը, դերերում հանդես են եկել Մարկ Սթրոնգը և Լենի Ջեյմսը:

Castle

2009-2013

Ռիչարդ Քասլը առեղծվածային ստեղծագործություններ գրող հայտնի հեղինակ է, որին կանչում են հարցաքննության իր գլխավոր հերոսին սպանելու համար: Ինչո՞ւ: Որովհետև գրքում նկարագրված այդ սպանության նմանությամբ իրական կյանքում մարդ է սպանվել: Այս գործի արդյունքում նա հանդիպում է Քեյթ Բաքեթին ու սկսում հետաքրքվել նրանով: Նա որոշում է իր հերթական գրքի հերոսուհու կերպարը կառուցել հենց Քեյթի հիման վրա, ու այդ պատճառով սկսում է անընդհատ խաչել իրենց ճանապարհները տարբեր հետաքննությունների շրջանակներում: Նրանց համատեղ աշխատանքը բերում է բազմաթիվ քրեական գործերի ու գաղտնիքների բացահայտման:

Luther

2010-2015

Սերիալը պատմում է մի ոստիկանի մասին, որն իր յուրահատուկ եղանակներն ունի՝ հանցագործությունները բացահայտելու: Սերիալը շատ մռայլ, լուրջ և խելացի պատմություն է, այն առանձնանում է մնացած սերիալներից, որոնք պատմում են ոստիկանների ու հանցագործների հավերժական հակամարտության մասին:  Դե իսկ Լոնդոնն այս հեռուստասերիալում յուրահատուկ գեղեցկությամբ շեշտադրված: Գլխավոր հերոսը՝ Լյութերը սուր խելքով ու տրամաբանությամբ օժտված դետեկտիվ է, որը հեշտությամբ կարողանում է բացահայտել հանցագործներին, սակայն … մի բան է բացահայտնել նրանց, լրիվ այլ բան՝ ձերբակալել։

River

2015

Սերիալը պատմում է ոստիկան Ջոն Րիվերի մասին, վերջինիս գործընկերուհուն՝ սերժանտ Ջեքին սպանվել է իր իսկ աչքի առաջ։ Ջոնը չի կարողանում մարսել գործընկերուհու սպանությունը, շուտով Ջեքին հայտնվում է նրա երազներում, ավելի ուշ՝ նա սկսում է անգամ խոսել Ջեքիի հետ։ Ջոնը պարփակվում, դառնում ինքնամփոփ ու առանձնանում է աշխարհից և բոլորից։ Այլևս հանգստություն ու խաղաղություն գտնելու միակ ճանապարհն է Ջեքիի սպանության բացահայտում… Հենց այդպես է վարվում է Ջոնը։

Bosch

2014…

Ամերիկյան արտադրության սերիալը պատմում է Հարրի Բոսխի մասին. դետեկտիվ, որը պայքարում է Լոս Անջելեսում կարգ ու կանոնի հաստատման համար։ Ինչպես յուրաքանչյուր ոստիկան, Հարրիի գործունեության ընթացքում կա մի սպանություն, որը վերջինիս «ողջ կյանքի գործն է». դա 13-ամյա մի տղայի սպանության հետաքննությունն է, որը դետեկտիվը փորձում է բացահայտել՝ ոչինչ չխնայելով, անգամ՝ սեփական ուժն ու արողջությունը։