Վերջին տասնամյակի 10 լավագույն սաունդթրեքերը. Entertainment Weekly - VNews

Վերջին տասնամյակի 10 լավագույն սաունդթրեքերը. Entertainment Weekly

Հեղինակավոր Entertainment Weekly-ը հրապարակել է տասնամյակի լավագույն 10 սաունդթրեքերի ցանկը: Տասնյակում տեղ են գտել տարբեր ոճերի երգեր, որոնք հնչել են հայտնի ֆիլմերում ու մուլտերում: Ցանկը՝ ստորև:

10 լավագույն սաունդթրեքերը

«Shallow»

Ցանկը գլխավորել է «A Star Is Born»/«Звезда родилась» ֆիլմի սաունդթրեքը, որը կատարել են կինոնկարի գլխավոր դերակատարներ Լեդի Գագան և Բրեդլի Քուփերը: Երգը նաև արժանացել է «Օսկար» մրցանակի «տարվա լավագույն սաունդթրեք» անվանակարգում:

«Let It Go»

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Frozen»/«Холодное сердце» մուլտֆիլմի սաունդթրեքը, որի հեղինակներն են Քրիստեն Անդերսոն-Լոպեզը և Ռոբերտ Լոպեզը: Սաունդթրեքը կատարել է ամերիկացի երգչուհի Իդինա Մենզելը:

«Never Enough»

Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Never Enough երգը, որը հնչում է «The Greatest Showman»/«Величайший шоумен» ֆիլմում: Կատարում է Լորեն Օլլրեդը:

«Happy»

Ֆարրել Ուիլյամսի հայտնի երգն է, որը հնչում է «Despicable Me 2»/«Гадкий я 2» մուլտֆիլմում

«Everything Is Awesome»

Tegan & Sara-ի և The Lonely Island-ի կատարումը, որը հանդիսանում է «The LEGO Movie»/«Лего Фильм» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքը:

 «See You Again»

Հայտնի «Furious 7»/«Форсаж 7» կրիմինալ ֆիլմի սաունդթրեքն է, որը կաատրել են Wiz Khalifa-ն և Charlie Puth-ը:

«Remember Me»

«Коко»/«Coco» ֆիլմի սաունդթրեքն է, կատարում են Էնթոնի Գոնսալեսն ու Աննա Մորգուլիսը:

«Young and Beautiful»

Լանա Դել Ռեյի Young and Beautiful երգը հնչում է «Великий Гэтсби»/«The Great Gatsby» կինոնկարում:

«Cups» (When I’m Gone)

Նախավերջին հորիզոնականը բաժին է հասել Cups երգին, այն հնչում է «Идеальный голос»/«Pitch Perfect» ֆիլմում: Երգը կատարում է Աննա Հենդրիկը:

«Private Property»

Ցանկը եզրափակում է  Nonի և  Kid Culprit-ի երգը, որը հնչում է «За кулисами» ֆիլմում: