VERSACE. 10 փաստ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

VERSACE. 10 փաստ

VERSACE բրենդը նորաձևության աշխարհում ամենահայտնիներից մեկն է: Այս նորաձևության տունը իր քրոջ՝ Դոնաթելլա Վերսաչեի հետ հիմնել է Ջաննի Վերսաչեն: Մենք հավաքագրել ենք մի քանի փաստ VERSACE-ի մասին, որոնք կհետաքրքրեն ձեզ:

1.Versace առաջին խանութ-սրահը բացվել է 1978 թվականին:

2.Հայտնի հոլիվուդյան աստղ Elizabeth Hurley-ն է այս բրենդը հայտնի դարձրել: 1994 թվականին դերասանուհին Versace-ի կարած զգեստով քայլում է կարմիր գորգի վրայով՝ գրավելով ԶԼՄ-ների ուշադրությունը: Հատկանաշական է, որ այս զգեստը հատուկ էջ ունի նույնիսկ Վիկիպեդիայում…

3. 2008 թվականին, երբ Ջենիֆեր Լոպեսն հայտնվեց էքցենտրիկ կանաչ զգեստով, Versace-ի համարձակ ստեղձագործությունը համարվեց բոլոր ժամանակների ամենաճանաչելի զգեստը:

4. 1991 թվականին Versace -ն բացեց իր առաջին խանութը Իտալիայի սահմաններից դուրս: Առաջին եվրոպական սրահը ոչ թե Փարիզում էր, կամ Լոնդոնում, այլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Գլազգոյում՝ Շոտլանդիայում:

5.Ավստրալիայում 2000 թվականին բացվում է Palazzo Versace շքեղ հյուրանոցը:

6. Վերսաչեների մայրը դերձակ է եղել, որից էլ Ջաննին սովորել է բազմաթիվ դիզայներական գիտելիքներ և հմտություններ:

7.Ջաննի Վերսաչեն իր նորաձևության կասրությունը կառուցել է 10 տարվա ընթաքում և վաստակել է 800 միլիոն դոլար: Սա զարմանալի ցուցանիշ է՝ նույնիսկ մեր ժամանակների նորաձևության տների համար:

Ջաննի Վերսաչե, Քեյթ Մոս

8. Versace-ն ստեղծել է բեմական հագուստ համաշխարհային աստղերի համար, ինչպիսիք են՝ Էլթոն Ջոնը, Մադոննան: Նա իրականում առաջին դիզայներն էր, որը համատեղեց նորաձևության աշխարհը երաժշտականի հետ:

 

9. 1997 թվականին Ջաննի Վերսաչեի մոտ ախտորոշում են ականջի քաղցկեղ: Իր մահից հետո նա ցմահ թոշակ է նշանակում իր բոյֆրենդի՝ Անտոնիո Դ՛ամիկոյի համար: Թոշակի գումարը ամսական կազմում է 26 հազար դոլար:

10. Իր ստեղծման օրվանից Versace-ն ամբողջ աշխարհում բացել է 80-ից ավել խանութ-սրահ:

11. Հայտնի դիզայները սպանվել է սերիական մարդասպանի կոմից 1997 թվականի հուլիսի 15-ին՝ Մայամիում գտնվող իր առանձնատան դարպասների մոտ: Մարդասպանն հայտնի էր իր ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշվածությամբ: Ասում են, որ նա սիրահարված է եղել հայտնի դիզայներին, երազել է նրան նմանվել և համապատասխան ուշադրության չարժանանալով՝ սպանել է: Ի դեպ, Էնդրյու Կունանենը ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը  հայտնաբերել է նրա գտնվելու վայրը:

Կարդացեք նաև՝

 


10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Բոկաչչոյից մեր օրեր…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Bono-ի նոր երգը՝ նվիրված Իտալիային…

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Իտալիա]

Իտալիա. ի՞նչ է կատարվում երկրում

Թե ինչու Իտալիայում մանկատներ չկան…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Միլանի ամենաէսթետիկ լուսավոր բարը՝ ըստ ռեժիսոր Ուես Անդերսոնի դիզայնի

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ

Օսկարի լավագույն լուքերը

Ստենդալ

Անցնելով Ռուբիկոնը…