Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞] - VNews

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

Ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցավ նորաձևության աշխարհի ամենաաղմկահարույց սպանությունը. 1997 թվականի հուլիսի 15-ին՝ առավոտյան, իր շքեղ առանձնատան մուտքի մոտ, ատրճանակի երկու կրոկոցից սպանվեց հանճարեղ Ջաննի Վերսաչին։ Սպանությունն իրականացվել էր սերիական մարդասպան Էնդրյու Կյունենենի կողմից՝ առանց որևէ ակնհայտ պատճառի: Մամուլում անմիջապես վարկած հայտնվեց իտալական մաֆիայի մասնակցության մասին, իսկ որոշ թերթեր կատարվածի մեջ մեղադրեցին Վերսաչե ընտանիքին: Մի քանի օր անց մարդասպանը ոստիկանների կողմից շրջափակման մեջ գտնվելով ինքնասպանություն գործեց:

Որոշ վկայությունների համաձայն մարդասպանը «Վերսաչե» ապրանքանիշի ներքնազգեստ էր կրում:

Фото №1 - Убийство Джанни Версаче: история самого загадочного преступления мира моды

Վերսաչիի վերջին օրը …

Հուլիսի 15-ին նորաձության ամենաազդեցիկ տներից մեկի հիմնադիրը՝ Ջաննի Վերսաչին արթնացավ առավոտյան ժամը վեցին։ Նա զանգահարեց Միլան, աշխատանքային խոսակցություններից հետո դուրս եկավ տնից և ուղևորվեց «News Café»՝ սուրճի ետևից, թեև, սովորաբար, դա նրա օգնականի գործառույթն էր։ Հետգայաում սրճարանի սեփականատերը պատմել է, որ Ջաննին այդ օրը անհանգիստ տեսք ուներ։ Նրա խոսքերով Ջաննին մի պտույտ արեց սրճարանի շրջակայքով, ապա նոր ներս մտավ. կարծես գիտեր, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն։
Фото №3 - Убийство Джанни Версаче: история самого загадочного преступления мира моды
Վերսաչիի առանձնատունը…
Դուրս գալով սրճարանից՝ Վերսաչին տեղական պարբերական գնեց և ուղևորվեց տուն։ Նա բարձարացավ աստիճաններով, հանեց առանձնատան բանալին ու հենց այդ պահին հնչեց ատրճանակի առաջին կրակոցը, այնուհետև՝ երկրորդը։ Հենց այդ պահին առանձնատանը նախաճաշում էին Վերսաչիի զուգընկերը՝ Դ’Ամիկոն և տան կառավարիչը՝ Լադզարոն. նրանք, լսելով կրակոցները, դուրս վազեցին և հայտնաբերեցին Ջաննի Վերսաչիի դին…
 
Ականատեսներից մեկը՝ Մայամիի բնակչուհի տիկին Դե Ֆեոյն իր նախնական ցուցմունքում պատմում է.
 
«Առավոտյան ժամը մոտ 9-ին ես անցնում էի Օուշըն դրայվով: Դիմացից, հավանաբար 10-րդ փողոցի կողմից գալիս էր պարոն Վերսաչին. նա տուն էր գնում: Երբ հասավ դարպասնեին, նրա ետևում հայտնվեց սպիտակ հագուստով մի տղամարդ: Ես ուշադրություն չդարձրեցի նրան՝ կարծելով, որ նա սովորական զբոսաշրջիկ է: Առանձնատան մուտքի մոտ ես հետ նայեցի մի վերջին անգամ և տեսա, որ այդ մարդը հետևում էր Վերսաչիին և արդեն տան աստիճանների մոտ նրա գլխին ատրճանակ էր պահել …. հնչեցին երկու կամ երեք կրակոցներ: Այնուհետև տղամարդը ատրճանակը դրեց պայուսակի մեջ և հանգիստ քայլերով սկսեց հեռանալ հակառակ ուղղությամբ: Ես շոկի մեջ էի և չէի կարող նույնիսկ խոսել կամ շարժվել մինչ այն պահը, երբ տնից դուրս եկան մարդիկ ու սկսեցին գոռգռալով հարցնել, թե ով է դա արել: Ես մատնացույց արեցի մարդասպանին, որը հեռանում էր՝ դեպի հյուսիս»։

Ո՞վ էր Էնդրյու Կյունենեն

Фото №6 - Убийство Джанни Версаче: история самого загадочного преступления мира моды

Էնդրյու Կյունենեն սերիական մարդասպան էր, որը դպրոցական տարիներին աչքի էր ընկում իր ցածր գնահատականներով, բայց բարձր IQ -ով։ Կյունենեն միասեռական էր, թողնելով ուսումը նա սկսեց մտերմանալ հարուստ տղամարդկանց հետ, որոնք ապահովում էին նրա անհոգ կյանքը։ Նա բավականին համակրելի էր ու բավականին հայտնի՝ գեյ-համայնքում։ Մարդասպանի առաջին երկու զոհերն էին Ջեֆ Թրեյլը, որը պատերազմի վետերան էր և Դեվիդ Մեդսոնը՝ հաջողակ ճարտարապետ, որի հետ Կյունենեն սիրային հարաբերություններ էր ունեցել։ Իր վերջին և ամենաաղմկահարույց սպանությունից առաջ Կյունենեն թաքնվում էր Մայամիում ավելի քան երկու ամիս. նա արդեն իսկ հետախուզման մեջ էր և մեղադրում էր չորս մարդու սպանության մեջ։ Ոչ ոստիկանությունը, ոչ ԶԼՄ-ները չէին պատկերացնում, որ նա այդքան մոտ է…
 
Մայամիում մարդասպանը համար էր վարձակալել «Normandy Plaza Hotel» հյուրանոցում, որը բավականին մոտ էր Վերսաչիի առանձնատանը։ Ըստ ոստիկանության վկայությունների Կյունենեն այնտեղ լավ ժամանակ էր անցկացնում՝ թմրանյութերի ու ալկոհոլի հետ, այցելում էր գեյ-ակումբներ և փնտրում նոր  տարեց սիրեկանների։ Վերսաչիին սպանելուց մեկ օր առաջ Կյունենեն ծախսել էր իր բոլոր գումարներն ու փախել էր հյուրանոցից՝ առանց վերջնահաշվարկի։

Մարդասպանի վերջին օրը…

1997 թվականի հուլիսի 23-ին՝ Վերսաչիի սպանությունից ութ օր անց, Կյունենեի մարմինը գտան Մայամիի իր բնակարանում։ Նա ոչ ոքի չէր պատմել, թե ինչու է սպանել Վերսաչիին, որևէ նամակ չէր թողել, որը կպարզաբաներ սպանության մոտիվները… այդպիսով, «ինչու՞ սպանեցին Վերսաչիին» հարցը մինչ օրս մնացել է անպատասխան։
 
Վերսաչիի ընտանիքը պնդում է, որ վերջինս չի ճանաչել մարդասպանին. արդյո՞ք Վերսաչիի կյանքում կար մի բան, որը գրգռել էր մարդասպանին, թե՞ Կյունենեի սպանությունները սոսկ հոգեկան շեղումների արդյունք էին. պարզ չէ մինչ օրս։ Վերսաչիի թաղմանը ներկա էին հազարավոր մարդիկ, որոնց թվում համաշխարհային աստղեր. Նաոմի Քեմփբելը, որը դիզայների ամենասիրելի մոդելն էր, Աննա Վինտուրը և Կառլ Լագերֆելդը, Սթինգը, Էլթոն Ջոնը, ինչպես նաև Վերսաչիի ամենահայտնի հաճախորդը՝ արքայադուստր Դիանան։
Фото №10 - Убийство Джанни Версаче: история самого загадочного преступления мира моды
Այս սպանության շարժառիթների մասին մի քանի վարկած կա: Ոմանք կարծում են, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, այսինքն, Վերսաչին ու մարդսպանը սիրային կապ են ունեցել: Մյուսները կարծում են, որ մեղավորները Ջանիի քույրն ու եղբայրն են՝ Դոնատելան ու Սանտոն, որոնք ցանկանում էին տնորինել «Versace» միապետությունը՝ առանց իրենց աշխարահրչակ եղբոր: Կա ևս մեկ վարկած, ըստ որի Վերսաչիի նորաձևության տան միջոցով իտալական մաֆիան լվանում էր զենքի ու թմրանյութերի անօրինական վաճառքից ստացված փողերը և բացառված չէ, որ Ջանին նույնպես ներգրավված էր այդ ամենի մեջ: Ոմանք կարծում են, որ դիզայներն ինքն է բեմադրել իր մահը, իսկ թե ինչու՝ պարզ չէ:


Ռուստամ Գասպարյան. փաստեր

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

Ինքնադրսևորման 5 նոր թրենդ/հակաթրենդ հայ աղջիկներից

Կյանքի օրենքներ՝ սրամիտ մարդկանցից

Հաղպատի առասպելը…

Շատ բժշկական փաստեր…

Իլյումինատները՝ ամերիկյան փոփ-մշակույթում։ Ովքե՞ր շահեցին, ովքե՞ր զոհ գնացին

Սյունիքի խորտակված եկեղեցին…

Փաստեր գլխուղեղի մասին…

Աշխարհի ամենալուռ վայր. [որտե՞ղ, ինչու՞]

Մեծ մարդկանց փոքր պատմությունները … [Գանդի, Սարոյան,Միքելանջելո]

Սիամական երկվորյակներ [հյուրախաղեր, սեր, մայրություն]