Վիկտոր Հյուգոն ասում է... - VNews

Վիկտոր Հյուգոն ասում է…

հհ - Վիկտոր Հյուգոն ասում է...
  • Երբ կինը խոսում է, լսիր, թե ինչ են ասում նրա աչքերը: 

 

  • Մեր միտքը հարստանում է այն ամենով, ինչ ստանում ենք, իսկ սիրտը՝ այն ամենով, ինչ տալիս ենք: 

 

  • Ինտելեկտը կինն է, երևակայությունը՝ սիրուհին, հիշողությունը՝ աղախինը: 

 

  • Ապագան տարբեր անուններ ունի: Տկարների համար՝«Անհնարին» , թուլամորթների համար՝ «Առեղծվածային», իսկ խիզախների համար՝ «Իդեալական»: 

 

  • Երաժշտությունն արտահայտում է այն, ինչի մասին չես կարող խոսել և այն, ինչի մասին չես կարող լռել: 

 

  • Նույնիսկ ամենախավար գիշերը կավարտվի և արևը նորից կծագի: 

 

  • Ի՞նչ է սերը: Մի անգամ փողոցում հանդիպեցի մի աղքատ մարդու, որը սիրահարված էր: Նրա գլխարկը հին էր, վերարկուն՝ մաշված, ջուրը կոշիկների մեջ էր լցվել, իսկ աստղերը՝ հոգու մեջ: 

 

  • Այն մարդիկ, որոնք ապրում են, նրանք են, ովքեր կռվում են: 

 

  • Մեկ այլ մարդու սիրելը նշանակում է տեսնել Աստծո դեմքը: 

 

  • Կարդալ սովորել նշանակում է կրակ բռնկել: Յուրաքանչյուր վանկ, որ արտասանում ենք կայծ է: 

 

  • Չլսված լինելը պատճառ չէ լռելու համար: 

 

  • Հանդուրժողականությունն ամենալավ կրոնն է: 

 

  • Ծիծաղն այն արևն է, որ հեռացնում է ձմեռը մարդու դեմքից: 

 

  • Կյանքը ծաղիկ է, որի համար սերը մեղր է: 

 

  • Այն մարդն, ով բացում է դպրոցի դուռը, փակում է բանտի դուռը: 

 

  • Չար նախանձն ու ատելությունը հիացմունքի մեկ այլ արտահայտում են: 

 

  • Կյանքը կարճ է, և մենք ավելի են կարճացնում այն անզգուշորեն ժամանակ վատնելով: 

 

  • Գեղեցկություն սիրել նշանակում է լույս տեսնել: 

 

  • Տառապանքն է, որ մարդուն դարձնում է հրեշտակ:

 

  • Մարդիկ ուժ ունեն, բայց ոչ կամքի ուժ: 

 

  • Ի՞նչ է պատմությունը: Այն անցյալի արձագանքն է ապագայում, և ապագայի արտացոլումն անցյալում: 

 

  • Ամեն ինչ այնքան է վերածվել դիմակահանդեսի, որ այլև դիմակահանդես չի մնացել: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և Facebook-ում 


Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին

10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից…

Կարեն Դեմիրճյանի մտքերը…

Անտոն Չեխովի մտքերը ցավի, կարոտի և ողբերգության մասին։

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Մեջբերումներ Պեգովի գրքից. «С веком наравне»

Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…