Վիկտորիա Բեքհեմի աղմկահարույց ֆոտոշարքն իր ապրանքանիշի 10 ամյակին - VNews

Վիկտորիա Բեքհեմի աղմկահարույց ֆոտոշարքն իր ապրանքանիշի 10 ամյակին

10 տարի անց նույն ֆոտոսեթը, սակայն Marc Jacobs-ի փոխարեն՝ Victoria Beckham

Վիկտորիա Քերոլայն Ադամսը, որը 1999 թվականից ամուսնացած է ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի հետ և կրում է նրա ազգանունը, նշում է իր անունը կրող ապրանքանիշի 10 ամյակը: Բրիտանացի երգչուհին, ով 2008 թվականից ի վեր ներկայանում է որպես դիզայներ, այս տասը տարիների ընթացքում հասցրել է կայանալ ու առանձնանալ համաշխարհային նորաձևության ոլորտում իր էլեգանտության, նրբաճաշակության և իհարկե նաև իր ընտանիքի շնորհիվ:

Ասում են՝ Spice Girls խումբը վերադառնում է

Ինչպես գիտեք դիզայներն այս տասը տարիների ընթացքում իր ապրանքանիշի ներքո թողարկում է հագուստ, պայուսակներ, շրջազգեստներ, արևային ակտոցների հավաքածու և ոչ միայն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրբաճաշակ դիզայների ապրանքանիշին նվիրված հոբելյանական ֆոտոշարքը, որն աննկատ չի մնացել համացանցաբնակների աչքից:

Սպիտակ հսկայական շոփինգի տոպրակում Վիկտորիա Բեքհեմի սլացիկ ոտքերն են

Դիզայների նոր հավաքածուն թողարկվելու է սեպտեմբերի 16-ին, որտեղ ներկայացված կլինի սահմանափակ թվով շապիկներ, որը հնարավոր կլինի գնել ապրանքանիշի պաշտոնական կայքից:

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ) Վիկտորիա Բեքհեմն էլ այստեղ կա :)

https://www.instagram.com/p/Bni7p8WFOW7/?taken-by=victoriabeckham

Գիտեի՞ք… Բեքհեմն ավելի հարուստ է, քան Անգլիայի թագուհին

Իսկ ովքե՞ր են հիշում 2008 թվականին արված ամերիկացի դիզայներ Marc Jacobs-ի գովազդային ֆոտոշարքը, որի դեմքը հենց Վիկտորիա Բեքհեմն էր: Կարծում եք սա պատահականությո՞ւն է, իհարկե ո՛չ, դիզայներն այս ֆոտոշարքով նշանավորում է իր դերը նորաձևության ոլորտում, և եթե հետաքրքրությամբ զննեք լուսանկարները, կտեսնեք, որ նմանօրինակ ֆոտոշարքում հսկայական տոպրակի վրա Marc Jacobs-ի փոխարեն արդեն 44-ամյա դիզայների ապրանքանիշի անունն է: Եվ անգամ ֆոտոշարք իրականացնողն է նույն լուսանկարիչը՝ գերմանացի տաղանդաշատ Յուրգեն Թելլերը: 10 տարի անց Վիկտորիա Բեքհեմը կրկնում է ֆոտոսեթը և չի թաքցնում այն փաստը, որ իր համար նորաձևության աշխարհի դռները բացել է հենց Marc Jacobs-ը:

 

 


Իլյուստրացիաներ ժամանակակից աշխարհի խնդիրների մասին

Զրույց «Սերևան»-ի հեղինակ Նարեկ Մանուկյանի հետ

5 հուզիչ ֆոտոպատմություն

Պատմական լուսանկարներ, որոնցից փշաքաղվում ես…

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Նյու Յորքից՝ Երևան. երբ քաղաքները լռում են [ֆոտոշարք]

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ

Ահա թե ինչ տեսք կունենային պատմության ամենաերևելիներն այսօր…

Օսկարի լավագույն լուքերը

90-ականեր. ինչպես դառնալ 90-ականների գեղեցկուհի

VERSACE. 10 փաստ

Մերիել Սթրիփի կինոկարիերան մեկ ֆոտոշարքով

190-250 կիլոգրամ կշռող մերկ գեղեցկություն [իտալացի լուսանկարչից]

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները