fbpx

Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի լավագույն էկրանավորումները

Վիկտոր Հյուգոյի թերևս ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» հրատարակվել է 1831 թ. մարտի 16-ին և իսկույնևեթ լայն տարածում է ստացել բոլոր ընթերցասերների շրջանում: 20-րդ դարասկզբից սկսած այս ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ է էկրանավորվել և բեմադրվել:

Ձեզ ենք ներկայացնում «Փարիզի Աստվածամոր տաճարը»  ստեղծագործության լավագույն էկրանավորումներից մի քանիսը:

Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը/Горбун Собора Парижской Богоматери/The Hunchback of Notre Dame, 1939

ռեժ.՝Ուիլիամ Դիթերլե
դերերում՝ Չարլզ Լոտոն, Մորին Օ’Հարա ևն

Ստեղծագործության ամենահին և սիրված էկրանավորումներից մեկը 1939 թ. Ուիլիամ Դիթերլեի տարբերակն է: Իրադարձությունները ծավալվում են գեղեցկուհի մի գնչուհու՝ Էսմերալդայի շուրջ: Աղջկա գեղեցկությունը խելքահան է անում տղամարդկանց, սակայն նրանց սերը վերջիվերջո կործանում է գեղեցկուհուն:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Փարիզի Աստվածամոր տաճար/Собор Парижской Богоматери/Notre-Dame de Paris, 1956

ռեժ.՝Ժան Դելանուա
դերերում՝ Ջինա Լոլոբրիջիդա, Էնթոնի Քուին, Ժան Դանե ևն

Ցանկում հաջորդը Ժան Դելանուայի տարբերակն է, որը կրկնապատկեց Ջինա Լոլոբրիջիդայի փառքը և ուրիշ տեսանկյունից բացահայտեց դերասանուհու տաղանդը: Այս դերի համար նա արժանացել է Bambi մրցանակի, որը տրվում է արվեստի, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի և անհատականության համար:

Քննադատները հատկապես մեծ ակնածանքով են ընդգծել հագուստի գծով մասնագետների աշխատանքը: Բացի այդ նրանք նաև նշել են, որ Ջինայի կերտած Էսմերալդան ամենավառն է, տարբերվողը և ամբողջությամբ համապատասխանում է գրքային Էսմերալդային:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կուզիկը Նոտր Դամից /Горбун из Нотр-Дама/The Hunchback of Notre Dame, 1982

ռեժ.՝Մայքլ Թաչներ,Ալան Հյում
դերերում՝ Էնթոնի Հոփքինս, Լեսլի-Էնն Դաուն ևն

Ամերիկյան և բրիտանական համատեղ արտադրության «Կուզիկը Նոտր Դամից» ֆիլմը ցանկում հաջորդն է: Այստեղ իր դերասանական ողջ կարողություններն ի ցույց է դրել օսկարակիր Էնթոնի Հոփքինսը, որը մարմնավորում է Կվազիմոդոյին: Այստեղ Հոփքինսը փայլում է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

տես նաև՝Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

Կուզիկը Նոտր Դամից/Горбун из Нотр Дама/The Hunchback of Notre Dame (մուլտֆիլմ), 1996

ռեժ.՝Գերի Թրուսդեյլ, Քիրք Ուայզ
դերերում՝Դեմի Մուր, Թոմ Հալս, Թոնի Ջեյ ևն

1996 թ. էկրաններ է բարձրանում Disney-ի արտադրության մուլտֆիլմը, որի սցենարի համար, թեպետ, հիմք է հանդիսացել Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունը, այնուամենայնիվ ստեղծողները մի քիչ փոփոխել են սյուժեն: Մուլտֆիլմում հիմնական շեշտը դրված է, ոչ թե Կվազիմոդոյի, այլ՝ գնչուհի Էսմերալդայի վրա: Սցենարի հեղինակ Թեբ Մըրֆին արել է այնպես, որ մուլտֆիլմը երջանիկ ավարտ ունենա, սակայն հարկ է ընդգծել, որ Էսմերալդան այդպես էլ չի սիրահարվում բարի և շատ ջերմ Կվազիմոդոյին:

2002 թ. նկարահանվել է մուլտֆիլմի երկրորդ մասը, բայց այս անգամ հիմնական շեշտը դրված է Կվազիմոդոյի վրա:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

տես նաև՝Փարիզի Աստվածամոր տաճարը լուսանկարներով

 

Կուզիկը/Горбун из Нотр-Дама/The Hunchback, 1997

ռեժ.՝Փիթեր Մեդակ
դերերում՝Սալմա Հայեկ, Ռիչարդ Հարիս, Մենդի Պատինկին ևն

Այս տարբերակը մի փոքր տարբերվում է Վիկտոր Հյուգոյի վեպից: Ֆիլմում Կվազիմոդոն և Էսմերալդան տարեկիցներ են, մինչդեռ գրքում Էսմերալդան 16 տարեկան է, իսկ Կվազիմոդոն մի քանի տարով աղջկանից մեծ է: Թեպետ ֆիլմը ոչ մի նշանավոր մրցանակի չի արժանացել, այն համարվում է վեպի լավագույն էկրանավորումներից մեկը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կվազիմոդո/Квазимодо/Quasimodo d’El Paris, 1999

ռեժ.՝Պատրիկ Տիմսի 
դերերում՝Պատրիկ Տիմսի, Մելանի Թիեր ևն

Ֆիլմի ռեժիսոր Պատրիկ Տիմսին, որը մարմնավորում է Կվազիմոդոյին ոչ միայն էական փոփոխություններ է մտցրել սցենարի մեջ, այլև փոխել է հերոսների նկարագրությունը: Այստեղ Էսմերալդան Կուբայից է և նրան դաստիարակում են Կվազիմոդոյի ծնողները, որոնք իրենց հերթին հրաժարվել են իրենց տղայի դաստիարակությունից: Քաղաքում, որտեղ ապրում են հերոսները դաժան սպանություններ են տեղի ունենում և այդ ոճրագործությունների մեջ տեղացիները մեղադրում են խեղճ Կվազիմոդոյին: Նա պետք է ապացուցի իր անմեղությունը…

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝Վիկտոր Հյուգոն ասում է…


Ժան Լյուկ Գոդարը նոր ֆիլմի վրա է աշխատում

Դիտել մայիսին կինոթատրոնում

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության հաղթողների ցանկը

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարն» ասում է…

Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

“Sex and the City”-ին վերադառնում է

Ռենատա Լիտվինովան՝ որպես բարեգործ

Վերջին ժամանակների 5 լավագույն թուրքական ֆիլմերը