fbpx

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

73-ամյա Վիմ Վենդերսը գերմանական նոր կինոյի ամենակարկառուն դեմքերից մեկն է: Կաննի և Վենետիկի կինոփառատոնների գլխավոր մրցանակների դափնեկիր և Օսկարի նոմինանտ Վենդերսը հանդիսատեսին առավել հայտնի էParis, Texas” («Փարիզ, Տեխաս»), “Der Himmel über Berlin” («Ցանկության թևերը»), “Alice in den Städten” («Ալիսը քաղաքներում») ֆիլմերով:

Կինոյից զատ ռեժիսորը մեծ սեր է տածում լուսանկարչության հանդեպ: Իր առաջին լուսանկարչական ապարատը Վենդերսը նվեր է ստացել հորից, երբ դեռ փոքր տղա էր: 60-80-ականներին նա լուսանկարում էր Polariod-ով: Ճամփորդելով Եվրոպայով և ԱՄՆ-ով նա անդադար լուսանկարում էր՝ պատկերելով ամենատարբեր մարդկանց և վայրերը:

1973-1983 թթ. Վենդերսն ավելի քան 12 000 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 3500-ը:

«Ես նվիրում էի լուսանկարները, քանի որ կարծում եմ, որ մարդը, որին այդ պահին լուսանկարում ես, նկարն իրենով անելու ավելի շատ իրավունք ունի: Պոլարոիդներն օգնեցին ինձ ֆիլմ նկարահանելու ընթացքում, բայց դրանք չեն եղել նպատակային: Բայց իմ առաջին արձագանքն այսպիսին էր. «Վա՜ու, որտեղից այդքան շատ լուսանկար»: Շատերի մասին ես պարզապես մոռացել էի: Ես հասկացա, որ լուսանկարել եմ ինչպես մոլագարը»,-խոստովանել է Վենդերսը:
Ավելի ուշ այդ պոլարոիդները ցուցադրվեցին: Ցուցահանդեսը կրում էր “Instant Stories” խորագիրը:

«Պոլարոիդների իմաստը ոչ թե լուսանկարներում է, այլ այն պատմություններում, որոնք դրանք պատմում են»,- ասում է ռեժիսորը, և հավելում,-«Պոլարոիդների ստեղծման գործընթացը ոչ մի ընդհանրություն չունի ժամանակակից փորձի հետ, երբ մենք էկրանին տեսնում ենք վիրտուալ և վաղանցիկ պատկերները, որոնք կարող ենք ջնջել և անցնել մյոսներին: Պոլարոիդների դեպքում դուք արտադրում էիք այն օրիգինալը, որը միայն ձերն էր, ձերը, հասկանո՞ւմ եք: Այն իրական էր, այն միակն էր և դուք չէիք կարող ձերբազատվել այն զգացողությունից, որ աշխարհից գողացել եք այդ օբյեկտը, որ անցյալից մի մասնիկ ներկա եք տեղափոխել»:

 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 

Աղբյուր՝ cameralabs.org


Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

«Ոչ» հարսանեկան լուսանկարներ Իեն Ուելդոնից

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Լուսնի մասնակի խավարում 2019. Լուսանկարներ

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Չեռնոբիլի աղետը բացառիկ լուսանկարներով

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

«Led Zeppelin»-ի, «Queen»-ի, Դեյվիդ Բոուիի և այլ ռոք աստղերի 1970-80-ականներին արված լուսանկարները

Հրապարակվել են National Geographic-ի ճամփորդական լուսանկարների մրցույթի հաղթողների աշխատանքները

Բացառիկ լուսանկարներ՝ արված Քուրթ Քոբեյնի մահվանից 5 ամիս առաջ

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Մեկ օր Սալվադոր Դալիի հետ. մեծ սյուրռեալիստի բացառիկ լուսանկարները