Վիրջինիա Վուլֆն ասել է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վիրջինիա Վուլֆն ասել է…

Վիրջինիա Վուլֆ
  • Եվ անասելի ափսոս է, որ մենք ցույց չենք տալիս մեր զգացմունքները:

 

  • Երբեմն ուզում ես փողոցում ինչ-որ մեկին, բարի, լավ մեկին կանգնեցնել և ասել. «Ես վատ եմ»:

 

  • Նրանք, ովքեր երկար տարիներ ամուսիններ են, կարծես դադարում են նկատել մեկմեկու ֆիզիկական գոյությունը, և պահում են իրար այնպես, ասես կողքներին մարդ չկա, և առհասարակ վայելում են մենակության առավելությունները:

 

  • Տարիքը մարդկանց մեջ մի պատնեշ է կառուցում, կրթությունը՝ մեկ այլ, իսկ սեռը երրորդ պատնեշն է:

 

  • Ես իմ առաջին գրախոսականով աշխատած գումարով պարսկական կատու գնեցի: Իսկ հետո ինձ հավակնոտությունը պատեց. կատուն, իհարկե, լավ է, բայց քիչ է: Ես մեքենա՛ եմ ուզում: Հենց այդպես էլ ես վիպասան դարձա:

 

  • Առանց ինքնավստահության և իմաստունության մենք մանուկներ ենք օրորոցում: Բայց ինչպե՞ս այդ երկու անգին հատկանիշները զարգացնել այդքան կարճ ժամանակում:

 

  • Նա, ով իր մասին ճիշտը չի ասում, չի կարող ճիշտն ասել նաև այլոց մասին:

 

  • Կոնկրետ իմ պատմությունը շատ պարզ է: Պատկերացրեք մի աղջիկ՝ ձեռքին փետուր, ննջարանում նստած: Նրանից պահանջվում էր միայն առավոտյան 10-ից մինչև 1-ը ձախից աջ ուղղությամբ շարժել այդ փետուրը: Հետո այդ աղջկա մտքով անցավ պարզ և ոչ թանկարժեք մի միտք. ծրարի մեջ մի քանի գրած էջեր դնել, վրան մեկ պենսանոց դրոշմանիշ փակցնել և փողոցի անկյունում դրված փոստարկղը նետել: Հենց այդպես ես լրագրող դարձա:

 

  • Իմ մասնագիտությունը գրականությունն է: Այդ մասնագիտության մեջ կնոջ համար դժվարություններն ավելի քիչ են, քան բոլոր մյուս տեղերում:

Կարդացե՛ք նաև՝

13 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին

Մայքլ Կաննինգհեմ. Ժամերը. հատված վեպից