fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վիրջինիա Վուլֆի նամակն ինքնասպանությունից առաջ

Դեռ վաղուց վարկածներ կան, որ Վիրջինա Վուլֆը մանուկ հասակից ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Ոտնձգություններն այն ժամանակ 6-ամյա Վիրջինիայի հանդեպ, ասում են, իրականացնում էր նրա եղբայրը՝ հրատարակիչ Ջերալդ Դաքուորթը, որի հետ նրանք նույն մորից էին, բայց տարբեր հայրերից:

Սա դարձել է ապագա հեղինակի հոգեկան որոշ հիվանդությունների ու խնդիրների պատճառը, իսկ հետագայում նրա ծնողների մահը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամուսնու համար շարունակ ունեցած անհանգստությունն ու վախը (ամուսինը հրեա էր), ավելի են վատթարացրել նրա իրավիճակը: Այս ամենի արդյունքում Վիրջինիա Վուլֆը 3 անգամ ինքնասպանության փորձ է արել: Վերջին փորձով նա հասել է իր նպատակին. հեղինակը մահացել է 1941թ.-ի ապրիլի 18-ին՝ թողնելով վերջին գրությունն իր ամուսնուն՝ գրող, լրագրող Լեոնարդ Վուլֆին:

«Ամենաթանկագինս, 

Հաստատ գիտեմ, որ նորից խենթանում եմ: Ինձ թվում է՝ էլ չենք կարող նման մեկ այլ սարսափելի ժամանակաշրջան հաղթահարել: Ես չեմ բուժվի այս անգամ: Սկսել եմ ձայներ լսել ու էլ չեմ կարողանում կենտրոնանալ: Սա է պատճառը, որ անում եմ այն, ինչ կարծում եմ ամենալավ տարբերակն է այս պարագայում: Դու պարգևել ես ինձ հնարավոր ամենամեծ երջանկությունը: Դու ամեն կերպ եղել ես, այն, ինչ որևէ մեկը կարող էր երբևէ լինել ինձ համար: Չեմ կարծում, որ երկու մարդիկ միասին կարող էին այնքան երջանիկ լինել, ինչքան մենք՝ այս սարսափելի հիվանդությունից առաջ: Էլ չեմ կարող պայքարել: Գիտեմ, որ կործանում եմ կյանքդ, բայց դու կարող ես աշխատել առանց ինձ: Եվ դու կանես դա՝ գիտեմ: Տեսնո՞ւմ ես, նույնիսկ չեմ կարողանում սա գրել: Չեմ կարողանում նաև կարդալ: Ուզում եմ ասել, որ կյանքիս ողջ երջանկության համար ես քեզ եմ պարտական: Դու միանգամայն համբերատար ու անհավանական լավ ես վերաբերել ինձ: Բոլորը գիտեն դա: Եթե ինչ-որ մեկը կարողանար փրկել ինձ, ապա դա դու կլինեիր: Ամեն ինչ հիմա լքել է ինձ, բացի այն համոզմունքից, որ դու լավն ես: Այլևս չեմ կարող ապրել քո կյանքը կործանելով: 

Չեմ կարծում, որ երկու մարդիկ միասին կարող էին ավելի երջանիկ լինել, քան մենք…» 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Սուլամիթայի նամակը Սևակին

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

Քուրթ Քոբեյնի նամակն առեղծվածային ինքնասպանությունից առաջ և դրա վարկածները

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

Հենրի VIII. նամակ Աննա Բոլեյնին

Ֆրիդայի սիրային նամակները Դիեգո Ռիվերային

Պարույր Սևակ. նամակ սիրո [Ես անդիմադրելի լաց եմ: Իմ հոգում թախիծ է]

Սու-լա-մի-թա. սե՜ր, Սևակի սեր

Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

Սթիվեն Քինգի նամակը… երիտասարդ Սթիվեն Քինգին

5 ֆիլմ+5 գիրք. Տաթևիկ Մելքոնյան

Վիրջինիա Վուլֆն ասել է…

10 աուդիոգիրք, որ կարդում են հոլիվուդյան դերասանները