Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ. մի սիրո պատմություն - VNews

Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ. մի սիրո պատմություն

мк - Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ. մի սիրո պատմություն

Նախորդ դարի ամենադրամատիկ, ամենախորհրդավոր և միևնույն ժամանակ ամենասիրուն սիրային պատմություններից մեկը Լիլիա Բրիկի և Վլադիմիր Մայակովսկու սիրային պատմությունն է:

Լիլիա Բրիկ

Լիլիա Յուրևնա Կագանը (Բրիկ) ծնվել է 1891 թ. հոկտեմբերի 30-ին Մոսկվայում, Ռուսաստան: Լիլիան ընտանիքի երկու երեխաներից մեկն էր. կրտսեր քույրը Էլզան է:
Աղջկա հայրը փաստաբան էր և զբաղվում էր հրեաների իրավունքների պաշտպանությամբ, իսկ մայրը սովորում էր կոնսերվատորիայում, սակայն այն չի հասցնում ավարտել վաղ ամուսնության և հղիության պատճառով:

лил - Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ. մի սիրո պատմություն

Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ Լիլիան կընտրի արվեստը. դպրոցում աղջնակը շատ լավ մաթեմատիկա գիտեր և ուսուցիչները ծնողներին խորհուրդ էին տալիս անել ամեն հնարավոր բան, որ Լիլիան զարգացնի իր մաթեմատիկական ունակությունները: Այսպես Բրիկն ընդունվում է համալսարան՝ մաթեմատիկայի ֆակուլտետ, բայց շուտով հասկանում է, որ արվեստն է իր կյանքի սերը: Այսպես Լիլիան ընդունվում է Մոսկվայի ճարտարապետության համալսարան և սկսում է զբաղվել գեղանկարչությամբ և քանդակագործությամբ:

Վլադիմիր Մայակովսկի

Մայակովսկին ծնվել է 1893 թ. հուլիսի 19-ին Բաղդաթիում, Ռուսական կայսրություն: Ապագա գրողի ծնողները ոչ մի կապ չունեին արվեստի հետ. մայրը Կուբանից էր, իսկ հայրը հասարակ արհեստավոր էր: Վլադիմիրը տան 5 երեխաներից մեկն էր:
1906 թ. ամուսնու մահից հետո՝ Մայակովսկու մայրը երեխաների հետ տեղափոխվում է Մոսկվա, ինչն էլ ճակատագրական եղավ Վլադիմիրի համար:

ма - Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ. մի սիրո պատմություն
Մոսկվայում Մայակովսկին ընկերություն էր անում հեղափոխականների հետ և նրան երեք անգամ ձերբակալում են: Բանտում ձանձրույթից չմեռնելու միակ միջոցը բանաստեղծություններ գրելն էր և Մայակովսկին սկսում է ստեղծագործել: Շուտով նա սկսում է զբաղվել նաև գեղանկարչությամբ, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրա գլելաոճի վրա:

Առանց հավատքի իմաստ չունի բարոյականություն փնտրել: 
Մայակովսկի

Մայակովսկի-Բրիկ

Լիլիան սիրում էր խաղալ տղամարդկանց հետ, տանջել նրանց, գայթակղել և … ուղղակի հեռանալ:

мая - Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ. մի սիրո պատմություն

Եկավ-տեսավ տղային, 
հեշտությամբ խլեց նրա սիրտը
հեշտությամբ գնաց խաղալու դրա հետ այնպես, ինչպես աղջիկ երեխան խաղում է գնդակի հետ: 
Մայակովսկին՝ Լիլիայի մասին

Ժամանակին Վլադիմիրը սիրահարված էր Լիլիայի կրտսեր քրոջը՝ Էլզային, սակայն Լիլիան էր այն ճակատագրական կինը, որը ցանկացած տղամարդու խելքահան կաներ: Ճիշտ է՝ ասում էին, որ Լիլիան կատարյալ դիմագծեր չուներ, բայց նրա մեջ մի անբացատրելի ուժ կար, որ բոլոր տղամարդկանց գրավում էր:
1915 թ. ամառն էր, երբ Վլադիմիրը Էլզայի հետ այցելության է գնում Լիլիային և նրա ամուսնուն՝ Օսիպին: Գրողը մոտենում է Լիլիային և նրա համար կարդում է իր «Ամպը տաբատի մեջ» ստեղծագործությունը, իսկ վերջում հավելում է. «Լիլիա, կարո՞ղ եմ ես այն Ձեզ նվիրել»:
Հետաքրքիրն այն է, որ Օսիպը այնքան էր գերված գրողի տաղանդով, որ անհագիստ այս ու այն կողմ է անում սենյակում, և բացականչում, որ մի օր այս երիտասարդ տղամարդը հայտնի գրող է դառնալու:

мм - Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ. մի սիրո պատմություն

Հենց այսպես էլ ծնվում է սիրային եռանկյունին. Բրիկը խաղում է սիրահարված Մայակովսկու հետ, իսկ Օսիպը հանդուրժում է Մայակովսկուն, քանի որ կուրորեն վստահում էր կնոջը և միևնույն ժամանակ կախարդված էր գրողի տաղանդով:

Վլադիմիրը ոչ թե սիրահարվեց, այլ հարձակվեց ինձ վրա: Երկուսուկես տարի ես հանգիստ չունեի. նա անընդհատ հետապնդում էր ինձ, այո՛, բառիս բուն իմաստով, հետապնդում էր: Ես նույնիսկ վախենում էի նրա հասակից, կազմվածքից, անբավ ցանկություններից: 
Լիլիան՝ Մայակովսկու մասին

Ոչ ոք չհասկացավ, թե ինչպես, բայց Մայակովսկին հասավ իր ուզածին և 1918 թ. այս երկուսը փոխանակվեցին սիմվոլիկ մատանիներով: Լիլիայի մատանու վրա փորագրված էր ЛЮБ (Լիլիա Յուրևնա Բրիկ): Ասում են՝ Լիլիան մինչև կյանքի վերջ կրել է մատանին:

Ես Օսյային պատմել եմ Վլադիմիրի հանդեպ իմ զգացմունքների մասին և ասել եմ, որ նրա կինն եմ: Օսյան համաձայնվեց: 
Լիլիան՝ իր և Մայակովսկու հարաբերությունների մասին 

 

ос - Վլադիմիր Մայակովսկի և Լիլիա Բրիկ. մի սիրո պատմությունԵս և Օսիպը սիրով էինք զբաղվում, իսկ Վլադիմիրը լաց էր լինում խոհանոցում: 
Լիլիան՝ Մայակովսկու մասին

Մարդիկ զարմանում էին, թե ինչպես է այս կինը հաջողացնում խաղալ այս երկու տղամարդկանց հետ: Օսիպի և Լիլիայի հարաբերությունները միշտ էլ բարդ և խճճված են եղել, սակայն նույնիսկ Մայակովսկին չկարողացավ ստիպել նրան հեռանալ ամուսնուց:
Լիլիան տանջում էր գրողին և վստահեցնում, որ անձնական դրաման կօգնեն նրան ստեղծագործել:

Կտառապի, կտառապի և մի արժեքավոր բան կստեղծի: 
Լիլիան՝ Մայակովսկու մասին

Բայց…

1 2