Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք - VNews

Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

աս 1 - Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Ամուսինը փորձում էր  այրել  ձեռագրերը, կինը փրկում դրանք, անտեսում ամուսնու բոլոր սիրուհիների գոյությունը, ուղեկցում նրան համալսարանում դասախոսություններ կարդալու։ Ո՞վ կարող է այսպես սիրել, ու ո՞վ կդիմանա այսքան մեծ սիրո։ Վլադիմիր Նաբոկովի և Վերա Սլոնիմի մեծ սիրո մասին էլ հենց կպատմենք ձեզ այսօր։

Ասում են՝ յուրաքանչյուր հզոր տղամարդու թիկունքում նույնքան հզոր կին է կանգնած:

Վլադիմիր Նաբոկովի կինը՝ Վերան, իր օրինակով ապացուցեց այս արտահայտության ճշմարտացիությունը: Նա իր կյանքի 52 տարին նվիրեց ամուսնուն, ներեց դավաճանությունները, ինչպես նաև փրկեց «Լոլիտա»-ի ձեռագիրը: 

Վերա Նաբոկովան (Սլոնիմը) ծնվել է 1902 թվականին Սանկտ Պետերբուրգում ՝ հրեա մտավորականների ընտանիքում: Նա և իր ընտանիքը ստիպված էին տեղափոխվել Բեռլին: Այնտեղ, 1923-ի մայիսին, նա հանդիպեց Վլադիմիր Նաբոկովին, որը սերում էր ռուս լիբերալների ընտանիքից, որին բոլշևիկյան հեղափոխությունը նույնպես ստիպել էր ընտրել աքսորի ճանապարհը:

Վերան 21 տարեկան էր, իսկ Վլադիմիրը ՝ 24:

Երիտասարդ բանաստեղծի և ապագա տիկին Նաբոկովայի առաջին հանդիպումը տեղի ունեցավ միայն 1923 թ-ին, չնայած նրանք հազար առիթ ունեին միմյանց ճանաչելու իրենց հայրենի նախահեղափոխական Պետերբուրգում։

1923 թվական։ Մայիս։

Երիտասարդ աղջիկը ժամադրել է երիտասարդ տղայի։  Երեկոյան  տղան կամուրջի վրա սպասում է որևէ «գիշերային թիթեռնիկի», բայց գալիս է գայլը։  Երևում է աղջկա սիլուետ, գայլի դիմակով, ով մոտենում է  և արտասանում հենց Նաբոկովի բանաստեղծությունը։

        И ночь текла, и плыли молча
       в ее атласные струи 
      той черной маски профиль волчий 
       и губы нежные твои.

Վերան հիացած էր Վլադիմիր Նաբոկովով, և հանդիպման առաջին իսկ պահից հասկացավ, որ նա գրելու տաղանդ ունի:

Սորբոնում սովորելու ընթացքում Վերան խոստումնալից ապագա ուներ:

Բայց Նաբոկովի հետ հանդիպելուց հետո նա թողեց իր կարիերան և բծախնդրորեն զբաղվեց Վլադիմիրի ստեղծագործությունների էջերի վերատպմամբ, խմբագրմամբ և պահպանմամբ:

detailed picture - Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Զույգն ամուսնացավ 1925 թվականին` առանց որևէ շքեղության:

Նրանց ամուսնության առաջին տասնամյակը ստեղծագործական առումով բեղմնավոր ստացվեց. Նաբոկովը գրեց և հրատարակեց ութ վեպ։  Քննադատները նրան անվանում էին «նոր Տուրգենև», բայց նրա լսարանը փոքր էր. արտագաղթած գրողների գրքերի տպաքանակը չէր գերազանցում 1500 օրինակը:

 

Չորս լեզուների իմացության շնորհիվ Վերան կարողանում է աշխատանք գտնել և օգնել Նաբոկովին…

…նա անում էր ամեն ինչ, որպեսզի գրողը կարողանա հանգիստ աշխատել։ Լարված աշխատանքային և ստեղծագործական ժամանակահատվածում էլ՝ 1934 թվականին, ծնվում է  նրանց որդին՝ Դմիտրին։ Վերան աշխատում էր, իսկ ռուս էմիգրանտը զբաղվում էր տնային գործերով, փոխում էր երեխայի տակաշորերը և նարնջի հյութ պատրաստում նրա համար։
uzn 15487675877 - Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Կրքերը Փարիզում. դավաճանություն

Շուտով «Ռուսական էմիգրանտների մշակութային կյանքի կենտրոն»-ը Բեռլինից տեղափոխվում է Եվրոպա՝ ստեղծագործական տուրնեի։ Ահա Փարիզում էլ, գրական երեկոյի ժամանակ Վլադիմիրը հանդիպում է Իրինային՝ ռուս էմիգրանտի, որի հետ սկսվում է բուռն սիրավեպը: Սիրավեպի մասին լուրը հասնում է Բեռլին, Վերան ստանում է նամակ, որտեղ անանուն գրողը պատմում է Նաբկովի և Իրինայի սիրավեպի մասին։

Վերան միշտ հավատարիմ է եղել Վլադիմիրին, և նույնիսկ իմանալով նրա դավաճանության մասին ՝ նա չի կասկածել, որ ամուսինն իրեն է սիրում:

Վլադիմիրը սիրում էր ամբողջ հոգով, բայց չգիտեր, թե ում։ Վերային նա ստում էր և հավատարմություն խոստանում, Իսկ Իրինային սիրային նամակներ գրում և խնդրում համբերել։ Շուտով Վերան ստիպում է Վլադիմիրին խոստովանել դավաճանությունը և վերջ դնել այդ ամենին։ Իրինան այլևս չկարողանալով սպասել, մի պայծառ օր հայտնվում  է Նաբոկովի տան մոտ. գրողը Իրինայի անակնկալ այցից հետո սկսում է գիտակեցել ընտանիքին սպառնացող վտանգը և խնդրում է նրան հեռանալ ու դադարեցնում է նամակագրությունը. դա լինում է նրանց վերջին հանդիպումը։ Վերան ամեն կերպ շարունակում էր հերքել ամուսնու սիրավեպը։ Նա նույնիսկ համարում է, որ այս ամենը տեղի է ունեցել իր մեղքով և կարողանում է փրկել ամուսնությունը:

Իսկ 1938 թվականին նրանք լքում են Բեռլինը:

Վերան համոզեց Նաբոկովին, որ Նյու Յորքում իրենց համար ավելի անվտանգ կլինի ՝ դրանով իսկ բացելով նրա փառքի ճանապարհը:  Ընկերների օգնությամբ Նաբոկովին հաջողվում է աշխատանք գտնել որպես ռուսական և համաշխարհային գրականության ուսուցիչ: Վերան նրան ուղեկցում էր գրեթե բոլոր դասախոսություններին: Նա նստում էր առաջին շարքում, աչքը չէր թեքում ամուսնուց, օգնում էր հագնել վերարկում, մաքրում էր գրատախտակը, փնտրում էր ակնոցները և երբեմն Վլադիմիրի փոխարեն լեկցիաներ կարդում։  Նաբոկովան մի անգամ խոստովանել է, որ ինքը երբեք իդեալական ամերիկացի տնային տնտեսուհի չէր լինի. Նա չէր սիրում խոհանոցի գործերը: 

Լոլիտան…

Նաբոկովի փառքի աստղը վառվեց «Լոլիտայի» ծննդյան հետ՝ 1955 թվականին։ Բայց այդքան էլ հեշտ չէ տպագրել Լոլիտան, հինգ ամերիկյան հրատարակչություններ հրաժարվում են տպագրել  այդ «զզվելի» գիրքը, անգլիացիները նույնպես, միայն «թեթևամիտ» ֆրանսիացիները համաձայնեցին տպագրել։ «Լոլիտա»-ն հեղինակին մեծ շահույթ բերեց՝ օգնելով  թողնել իր դասախոսական աշխատանքները ԱՄՆ-ում, տեղափոխվել Շվեյցարիա և կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա: Բացի դրանից, վեպը ստիպեց մեծ ուշադրություն դարձնել Նաբոկովի տաղանդին՝ դարձնելով նրան Եվրոպայի և Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկը:

aenw25gcmr971slz - Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

 

Վլադիմիր Նաբոկովը երկրպագում էր կնոջը, նրան անվանում էր «իմ  կախարդական հեքիաթը»: Ի դեպ, հենց Վերան փրկեց Լոլիտային կրակից, երբ Նաբոկովը, հոգնելով ձեռագիրն անվերջ փոխելուց, որոշեց ոչնչացնել ՝ բուխարի գցելով:

Մայրամուտը Շվեյցարիայում

1950-ականների վերջին Նաբոկովները վերադարձան Եվրոպա և հաստատվեցին շվեյցարական Մոնտրե քաղաքի հյուրանոցներից մեկի վերջին հարկում:

1597586600 vera - Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Կյանքի վերջին տարիներին Նաբոկովը անընդհատ հիվանդ էր, մարմինը մահանում էր, իսկ հոգին շարունակում էր կառչած մնալ Վերային։

Վլադիմիր Նաբոկովը մահացավ 1977 թ.։

Վերան ոչ մի կաթիլ արցունք չթափեց, բայց որդին հիշում է, որ նա մի անգամ ասաց. «Լավ կլինի վարձել ինքնաթիռ և նետվել այնտեղից»: 52 տարի Վլադիմիրի կողքին ապրելուց հետո, Վերան ապրեց ևս տասնչորս տարի, սակայն տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։ Չնայած դրան, նա մինչև կյանքի վերջին օրը հոգ տարավ ամուսնու գրական ժառանգության մասին:

Նրա մարմինը թաղված է Շվեյցարիայում ՝ Վլադիմիրի կողքին, գերեզմանաքարի վրա գրված է՝

«Կին, մուսա և գործակալ»։

Նրանց որդին ՝ Դմիտրին, զբաղվում էր թարգմանություններով և զբաղվում էր հոր գործերի մասսայականացմամբ, ապրում էր պայծառ, տաք, սիրային կյանքով, բայց այդպես էլ չամուսնացավ և չունեցավ ժառանգներ: Դմիտրին մահացել է 2012 թվականին։

Վլադիմիր Նաբոկովի նամակները կնոջը՝ Վերա նաբոկովային։

 

«Мой нежный зверь, моя любовь, мой зелененький, с каждым новым бесписьменным днем мне становится все грустнее, поэтому я тебе вчера не написал и теперь очень жалею, прочитав о лебеди и утятах, моя прелестная, моя красавица. Ты всегда, всегда для меня тиргартенская, каштановая, розовая. Я люблю тебя. Тут водятся клопики и тараканы. Только потушил вчера — чувствую на щеке шмыглявое присутствие, усатенькое прикосновенье. Зажег. Тараканша. А на днях был на вечере „Скита поэтов“».

Прага — Берлин, 16 мая 1930 года
***

« Му dear love, все Ирины на свете бессильны (я сейчас видел третью у Татариновых — бывшую Муравьеву). You should not let yourself go like that. Восточная сторонка каждой моей минуты уже окрашивается светом нашей близкой встречи. Все остальное темно, скучно, бестебяшно. I want to hold you and kiss you, я обожаю тебя».

Париж — Берлин, 20 марта 1937 года
***

«Знаешь ли ты, что ты – моё счастие? Ты вся создана из маленьких стрельчатых движений – я люблю каждое из них. Думала ли ты когда-нибудь о том, как странно, как легко сошлись наши жизни? Это, вероятно, у Бога, скучающего в раю вышел пасьянс, который выходит не часто. Я люблю в тебе эту твою чудесную понятливость, будто у тебя в душе есть заранее уготовленное место для каждой моей мысли. Знаешь, я никому так не доверял, как тебе. Во всем сказочном есть черта доверчивости».

 

 

աղբյուր՝ Телеканал Культура, arzamas.academy,  Владимир Набоков «Письма к Вере»