Վլադիմիր Նաբոկովի և «Լոլիտայի» մասին - VNews

Վլադիմիր Նաբոկովի և «Լոլիտայի» մասին

anabokov 1130 - Վլադիմիր Նաբոկովի և «Լոլիտայի» մասին

«Ես ամերիկացի գրող եմ՝ Ռուսաստանում ծնված, Անգլիայում կրթություն ստացած, որտեղ ես ուսումնասիրում էի ֆրանսիական գրականություն՝ նախքան Գերմանիայում 15 տարով բնակություն հաստատելս: Միտքս խոսում է անգլերեն, սիրտս՝ ռուսերեն, ականջներս՝ ֆրանսերեն», – ինքն իր մասին ասում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն վեպերից մեկի՝ «Լոլիտայի» հեղինակ Վլադիմիր Նաբոկովը:

Միջատաբանը

bb4 f79f2fb326e05a15ebaf7e8b5bcee38e - Վլադիմիր Նաբոկովի և «Լոլիտայի» մասին

Նաբոկովը թիթեռների հավաքածու ուներ: Նա թիթեռների 20 նոր տեսակ է հայտնաբերել, և միջատաբանությանը նվիրված 18 հոդված հեղինակել: Նրա պատվին են կոչվել թիթեռների 20-ից ավել տեսակներ, և մեկ ցեղատեսակ՝ Nabokovia: Նրա թիթեռների հավաքածուն՝ 4324 նմուշ, գրողի մահից հետո նրա կինը նվիրեց շվեյցարական Լոզանի համալսարանին:

Քննադատը

Լավ զգալով լեզուն և դրա ուժը, լավ տիրապետելով գրական բազմաթիվ հնարքներին և կախարդություններին՝ Նաբոկովը հայտնի էր որպես խիստ քննադատ: Օրինակ, Գոգոլին անվանում էր հասարակական մեղքերի բացահայտող և «փոքր մարդու» կարեկից: Դոստոևսկուն անվանում էր «էժանագին սենսացիաների սիրահար»,  որ այդպես էլ չկարողացավ ազատվել սենտիմենտալ վեպերի և արևմտյան դետեկտիվների ազդեցությունից: Նաբոկովը շատ էր հավանում «Ծերունին և ծովը» և Հեմինգուեյի մի քանի պատմվածքներ, բայց ամերիկացի գրողին անվանում էր «տղաների համար գրող», «անհույս չհասունացող»: Բորիս Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագո» երկի մասին ասում էր «խղճուկ վեպ, «կացնային», տրիվիալ, մելոդրամիկ», իսկ Ֆրեյդին համարում էր «խաբեբա»:

Ինքնաքննադատը

47b gettyimages 2633562 - Վլադիմիր Նաբոկովի և «Լոլիտայի» մասին

Քննադատելով այլոց ստեղծագործությունները՝ Նաբոկովն ամենախիստն այնուամենայնիվ սեփական գրվածքների հանդեպ էր: Նա չափազանց ուշադիր էր յուրաքանչյուր բառի նկատմամբ, քանի որ շատ էր կարևորում բառախաղերը, ամեն մանրուքին, ամեն մի դետալի նկարագրությանը տրամադրում էր ժամեր և օրեր: Իր ամենահայտնի և սկանդալային «Լոլիտան» նա խմբագրել է տասնյակ անգամներ: Մի անգամ էլ հուսահատության մեջ, որ վեպը չի ստացվում, նետել է կրակը ողջ ձեռագիրը: Վերան՝ կինը, փրկել է կրակի միջից հանելով «Լոլիտայի» էջերը:
Իր վերջին՝ “The Original of Laura” վեպը, մահվանից առաջ Նաբոկովը խնդրել է այրել, ոչ այն պատճառով, որ չի հավանել, այլ որ չի հասցրել ավարտել: Նաբոկովի կինն ամուսնու վերջին կամքը չի կատարել, իսկ իր մահից հետո (1991 թ.) խնդրել է որդուն կատարել հոր վերջին կամքը: Բայց որդին էլ չի այրել ձեռագիրը, և վեպը լույս է տեսել 2009 թ.:

Ի տարբերություն մյուս գրողների՝ երբ ես գիրք եմ հնարում, աշխատում եմ հնարավորինս շուտ ավարտել այն, որ ազատվեմ նրանից:

 Լոլիտան

220px Lolita 1955 - Վլադիմիր Նաբոկովի և «Լոլիտայի» մասին

Ասում են՝ Նաբոկովը ներշնչվել է Չապլինի սիրո պատմություններից մեկից. դերասանը սիրահարվել էր իր 2-րդ կնոջը՝ Լիտա Գրեյին, երբ վերջինս 12 տարեկան է եղել: Ասում են նաև, որ վեպի հիմքում ոմն ուկրաինացի Վիկտորի պատմությունն է, որտեղ նա խոստովանում է մանկապիղծ լինելու մեջ: Նախաբանում Նաբոկովը վեպն անվանում է. «Լոլիտա. սպիտակամորթ այրի տղամարդու խոստովանությունը»:

Գիտակցելով, որ հասուն տղամարդու և 12-ամյա երեխայի միջև սիրային-սեռական կապի մասին պատմող վեպը կարող է քննադատվել՝ Նաբոկովն ուզում էր այն կեղծանունով տպագրել: Այնուամենայնիվ, վեպը տպագրվում է 1955 թ. Վլադիմիր Նաբոկովի անունով ֆրանսիական «Օլիմպիա Պրեսս» հրատարակչության կողմից, որը կիսապոռնոգրաֆիկ գրականություն էր տպագրում հիմնականում:
Վեպը մեծագույն քննադատությունների և հիացմունքերի ալիք բարձրացրեց: Տպագրվեց, նորից տպագրվեց, նորից… «Քամուց քշվածներից» հետո այն 2-րդ գիրքն էր, որ ԱՄՆ-ում առաջին 20 օրերի ընթացքում վաճառվել է 100 000-ից ավել օրինակով: «Լոլիտան» Նաբոկովին այնքան է հարստացնում, որ հեղինակը որոշում է տեղափոխվել Շվեյցարիա և դադարեցնել դասավանդելով փող աշխատելը:

Էկրանավորումներ

1962 թ. Սթենլի Կուբրիկը որոշում է գրքի հիման վրա ֆիլմ նկարել: Սցենարը գրում է Նաբոկովը:

Սա անգլերենով գրված իմ ամենակարևոր գիրքն է, ես չեմ կարող թույլ տալ, որ այն փչացնեն:

Գրողը նաև Օսկար է ստացել՝ «լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում: Իսկ ֆիլմն ընդհանուր առմամբ ստացել է 4 «Ոսկե գլոբուս», BAFTA, Վենետիկի կինոփառատոնին մրցանակ է ստացել գլխավոր դերասանը: Ի դեպ, դերասանների քասթինգին Նաբոկովը ևս մասնակցել է:

lol1 - Վլադիմիր Նաբոկովի և «Լոլիտայի» մասին

35 տարի անց՝ 1997 թ. էկրաններ է բարձրանում երկրորդ «Լոլիտան»՝ Ջերեմի Այրոնսի, Մելանի Գրիֆիթի, Դոմինիկ Սուեյնի մասնակցությամբ: Ռեժիսորն էր Էդրիան Լայնը:
Ամենաբարդը Լոլիտայի դերակար ընտրելն էր. 2500 աղջիկ էին մասնակցում քասթինգին՝ այդ թվում Քրիստինա Ռիչին, Մելիսա Ջոան Հարթը: Դերն առաջարկվել էր Նատալի Փորթմանին, սակայն դերասանուհին մերժում է առաջարկը: Ընտրվում է Դոմինիկ Սուեյնը:

e6963d4d9ac8787e8a0589f456668ff2 - Վլադիմիր Նաբոկովի և «Լոլիտայի» մասին

Բոլոր բաց տեսարաններում դերասանուհին չի նկարահանվել, նրան փոխարինել է դուբլյորը, քանի որ անչափահասներին, ըստ ԱՄՆ կանոնադրության, չի թույլատրվում նման տեսարաններում հանդես գալ: Ի դեպ, այստեղ Լոլիտան Նաբոկովի Լոլիտայից 2 տարի մեծ է՝ 14 տարեկան է:
Ֆիլմի երաժշտությունը Էնիո Մարիկոնեինն է:


ԱՄՆ-ում գտել են Նաբոկովի բանաստեղծությունը՝ գրված Սուպերմենի անունից

Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

«Լոլիտան» ասում է…

Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը

Մեծերի արտասովոր պատմությունները

Երիտասարդ Սթենլի Կուբրիկի հեղինակային լուսանկարները

The Beatles-ի մասին ֆիլմ կթողարկվի նախկինում չտեսնված կադրերով

Ի՞նչ դիտել ձմռանը. խորհուրդ է տալիս Տաթև Հովակիմյանը

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

Սթենլի Կուբրիկի գտնված սցենարը վաճառվելու է

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

10 կինո-փաստ, որ գուցե չգիտեք (մաս 4)

5 ֆիլմ Ջերեմի Այրոնսի մասնակցությամբ

Հայտնի գրողներն ու նրանց իրական մասնագիտությունները

Կադրեր, որոնք մնացել են տեսախցիկի մյուս կողմում