Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն] - VNews

Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն]

ացվդաց - Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն]

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Հուսիկ Արա

 

Եվ սերն է, որ մեզ ստիպում է անցնել փորձությունների միջով։ Սերն է, որ մեզ չի թողնում ընկճվել: Այդ սերն է, որ մեզ չի թողնում անհուսության մեջ։

Ահա այսպիսին էր Մարինա Վլադի սերը Վիսոցկու հանդեպ։ Մենք հաճախ փախչում ենք ամենափոքր խնդիրներից, իսկ Մարինային սերը ստիպում էր հաղթահարել անհաղթահարելին։ 12 տարի դժվարություններով ու սիրով ողողված Վիսոցկու և Մարինայի սիրո մասին կպատմենք ձեզ այսօր։

Իրենց հանդիպման ժամանակ և՛ Վլադիմիր Վիսոցկին, և՛ Մարինա Վլադին արդեն հասել էին մեծ ճանաչման: Վիսոցկին հանճարեղ դերասան ու բանաստեղծ էր, որի պոեզիան այդ ժամանակ բոլորը գիտեին, իսկ Մարինան ռուսական ծագմամբ, սիրված ֆրանսիացի դերասանուհի:

Marina Vladi 2 - Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն]

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջին անգամ Մարինան Վլադիմիրին տեսավ «Տագանկա» թատրոնի բեմում:

Նա շատ էր լսել Վիսոցկու մասին և ներկայացմանը գնացել էր հատուկ նրան դիտելու համար: Վիսոցկու դերասանական տաղանդը ցնցեց կնոջը, բայց դերասանուհին անմիջապես չտրվեց սիրահարվածությանը։  Հետո պարզվեց, որ Վիսոցկին ավելի կարճահասակ է, թափթփված, հոգնած:

5d4e8abea8511de6833bff0b5d247bb15d24c134 - Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն]

Բայց վերադառնալով Փարիզ՝ Մարինան հասկացավ, որ սիրահարվել է:

Վիսոցկին երկրորդ անգամ ամուսնացած էր, բայց արագ բաժանվեց:

1970-ի դեկտեմբերին Մարինա Վլադին և Վլադիմիր Վիսոցկին ամուսնացան: Բայց նրանց կյանքում հեքիաթ չեղավ: Երկաթե վարագույրը (քաղաքական կլիշե, որը ակտիվ գործածության մեջ է մտցրել Ուինսթոն Չերչիլը՝ 1946 թվականի մարտի 5-ի իր Ֆուլտոնյան ելույթում, որը խորհրդանշում է Սառը պատերազմի սկիզբը: Երկաթե վարագույր ասելով՝ նկատի է առնվել տեղեկատվական, քաղաքական և սահմանային այն արգելքը, որը ԽՍՀՄ-ն և այլ սոցիալիստական պետությունները մեկուսացրել է կապիտալիստական պետություններից) թույլ չտվեց, որ Վիսոցկին լքի երկիրը, իսկ Վլադին օգտագործում էր ամեն առիթ ԽՍՀՄ-ում իր ամուսնուն այցելելու համար:  Բայց նա չէր կարող այստեղ մնալ, քանի որ իր երեխաները  և աշխարհով մեկ ազատ տեղաշարժվելու հնարավորությունը մնում էին Ֆրանսիայում։  Սակայն այդուհանդերձ սերը զոհեր էր պահանջում: Հանուն ամուսնու՝ Մարինան հրաժարվեց առավել շահավետ դերերից և առաջին իսկ հնարավորության դեպքում շտապեց Վիսոցկու մոտ: Գիտակցելով, որ Վլադին ամուսնուն վեր է դասում կինոդերասանուհու կարիերայից, ռեժիսորները նրան ավելի ու ավելի քիչ դերեր էին առաջարկում: Բայց աղջկան դա չէր հետաքրքրում, նա այլ նպատակ ուներ` օգնել ամուսնուն հաղթահարել կախվածությունը:

74851565 960x788 - Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն]

Այն փաստը, որ Վիսոցկին ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունի, Վլադին գիտեր հենց սկզբից: Այնուամենայնիվ, նա մինչև վերջ հավատում էր, որ կկարողանա օգնել Վիսոցկուն: Նա Փարիզից հասնում է Մոսկվա, որտեղ Վիսոցկին մի քանի օր շարունակ անդադար ալկոհոլ էր օգտագործել և չէր կարողանում կանգ առնել, դուրս է հանում նրան այդ վիճակից, ընկերների և ծանոթների միջոցով գտնում հիվանդանոց, որտեղ ստիպում է բժիշկներին պայքարել նրա կյանքի համար:

unnamed 10 - Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նորից ու նորից Վիսոցկին սկսում է խոստանալ կնոջը, որ կհրաժարվի կախվածություններից, բայց…

Վլադիմիր Վիսոցկին կյանքից հեռացավ 1980 թվականի հուլիսի 25-ին: Հեռախոսազանգը արթնացրեց Մարինա Վլադիին. անծանոթ ձայնը հայտնեց «Վոլոդյան այլևս չկա»:

Բայց դա այդպես չէր:  Վոլոդյան մնաց նրա հետ: Միշտ:

12 տարի Վիսոցկին իր բոլոր բանաստեղծություններն ու երգերը նվիրեց կնոջը: Այդ ընթացքում նրանք միասին շատ բաների միջով են անցել ՝ բաժանում, խանդ, կախվածության դեմ պայքար: Մարինա Վլադին իր կյանքը նվիրեց նրան և շարունակում է դա անել նույնիսկ նրա մահից հետո:

7408 huge 53ef6f46f7 - Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն]

Մարինան գրել է «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք» Վիսոցկու մասին հուշերի գիրք, ձայնագրել ալբոմ նրա բանաստեղծություններով, բեմադրել թատերական ներկայացում: