Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
․․․արդեն չորրորդ տարին է իրականացնում է «Ոչ մի շաբաթ առանց․․․» ընտրանի-օրագիրը։ Գրքերի կազմության սկզբունքն է՝ տարվա յուրաքանչյուր շաբաթվան համապատասխան գրական մեկ գործ կամ հատված և նշումների համար նախատեսված էջ։
․․․գրականությունը դարձնել ընթերցողի տարվա, շաբաթվա, օրվա կարևոր մասը, ժամանակակից մարդուն կտրել տեղեկատվական տարաբնույթ հոսքերից, սոցիալական, տնտեսական կարևոր ու անկարևոր քննարկումներից, շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ որակյալ գրականություն ընթերցելու հնարավորություն տալ։ Վեհացնել նրան, բացահայտել հոգեմտավոր նոր տարածքներ, ի վերջո ապրեցնել, քանի որ լավ գրականությունը ապրեցնում է:
2017-ին նպատակ ունեի ներկայացնել անկախության շրջանի պոեզիան, քանի որ ժամանակակից ընթերցողը շնորհալի շատ անունների ու լավ բանաստեղծությունների ուղղակի ծանոթ չէ։ Հետո ընդգրկվող գրականության շրջանակը լայնացավ և 2018-ին ներկայացրեցինք հայ դասական բանաստեղծությունը։ Հոբելյանական 2019-ին գրքի բնույթը փոքր-ինչ փոխվեց և ներկայացրեցինք Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը։ Այս տարվա հատորն էլ արդեն նվիրված է հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին։
․․․նրա գրքերը իմ սեղանի գրքերն են։ Նրա գործերն ընթերցում եմ ամեն օր։ Այս առումով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների թեկուզ հատվածական, բայց ընտրանի կազմելն ինձ համար մեծ հաճույք ու վայելք էր։ Հնարավորություն ևս մեկ անգամ անդրադառնալու իսկապես արդիական ու հրաշալի գրականությանը։ Շնորհակալ եմ գրողի ընտանիքին ու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամին ինձ այդ հնարավորությունը տալու համար։
Հրանտ Մաթևոսյանին հարցնում են՝ երջանիկ արդյո՞ք նա։ Գրողը պատասխանում է՝ «Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ»։ Կարծում եմ, որ մենք էլ երջանիկ ենք, որ նաև Մաթևոսյանի միջոցով գրականության Աստծո երեսը տեսնում ենք։
․․․հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից։
Այս նյութերը լրացնելով միմյանց՝ ընդգրկուն պատկերացում են տալիս հեղինակի մասին, միաժամանակ մեծ գրողի միջոցով ներկայացնում են 20-րդ դարի կեսերից մինչև հետանկախության առաջին տասնամյակի հայ հասարակական-քաղաքական ու գրական-մշակութային կյանքը։
․․․հանրածանոթ ու սիրված գործերից՝ «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Օգոստոս», «Կանաչ դաշտը» հատվածներ, նաև պատառիկներ Մաթևոսյանի՝ ընթերցողական լայն շրջանակին քիչ հայտնի, միայն վերջին տարիներին լույս տեսած գործերից՝ «Տախը» վեպից, «Հաղարծին», «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակներից։
․․․Մաթևոսյանի հոդվածներն ու հարցազրույցները, որտեղ տեսնում ենք գրողին, քաղաքացուն, մարդուն, որը անտարբեր չէ իր իրականության, ժողովրդի ու երկրի ճակատագրի նկատմամբ։ Հեղինակի դիպուկ ու սթափ գնահատականներն ու վերլուծումները ոչ միայն չեն կորցրել իրենց այժմեականությունը, այլև գնալով ավելի արդիական են դառնում, մարգարեական թվում։
․․․որոնք ընթերցողին կարող են նորովի ներկայացնել հեղինակին։ Շնորհակալ եմ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանին, Սամվել Սևադային, Գերման Ավագյանին և էլի ուրիշների, իրենց լուսանկարները մեզ տրամադրելու համար։ Գիրքը նաև հետաքրքիր ձևավորում ունի, որն իրականացրել են Մարիամ Կանայանը, Ժագ Թոփալագյանը և Հար Ունուսյանը։
Գրքի հրատարակությունից հետո շատ խոսակցություններ եղան շապիկի նկարի հետ կապված։ Շատերին այս նկարում հեղինակը խեղճ թվաց, բայց իմ կարծիքով լրիվ հակառակն է։ Հրանտ Մաթևոսյանն այստեղ ներկայանում է պահի մեջ քարացած իր ամբողջ գրողական ու մարդկային ուժով, ցավը հաղթահարելու կամքով, չափազանց արտահայտիչ ու խորը հայացքով, հանդարտ վեհությամբ, առինքնող մարդկայնությամբ։ Իմ և գրքի ձևավորող Մարիամ Կանայանի կարծիքով հենց այդպիսին է Մաթևոսյանի գրականությունը։
․․․որ այս ընտրանին հեղինակի այլ գրքերի հետ միասին կփարատի մեր կարոտը առ մեծ գրողի ստեղծագործությունը, ընդհանրապես, առ բարձր ու մեծ գրականություն, իսկ գրականության միջոցով գուցե նաև մեր կարոտը կյանքին։ Մի առիթով Մաթևոսյանն այսպես է սահամանել գրականությունը․ «Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։ Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական,- Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ»։
Հայկ Համբարձումյան
Փետրվարի 13-ին, ժամը 19.oo-ին գրքի շնորհանդեսն ու հեղինակին նվիրված քննարկում կլինի «Զանգակ» գրատների Աբովյան մասնաճյուղում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո