fbpx

Լրացուցիչ

VOGUE-ը հրապարակել է 2017թ.-ի աշխարհի ամենագեղեցիկ 50 տղաների ցանկը

Բրիտանական Vogue-ը օրերս հետևորդների հետ է կիսվել աշխարհի 50 ամենագեղեցիկ տղաների իր նոր ցանկով: Տղաները, որոնք ընդգրկված են այս ցանկում Instagram-ում ունեն միլիոնավոր հետևորդներ ու նրանց ազդեցությունը գնալով աճում է: Ոմանք մոդելներ են, ոմանք դերասաններ ու երգիչներ, ոմանք էլ` հնարավոր է դեռևս ձեզ համար միանգամայն նոր անուններ: Շատ չչարաշահելով ձեր համբերությունը միանգամից ձեզ ծանոթացնենք այս տարվա ամենագեղեցիկ տղաների հետ: Հիշեցնենք՝ ցանկը կազմված չէ ըստ հորիզոնականների:

Քոլ Սփրոուս, 25 տարեկան

Դերասան, մոդել, լուսանկարիչ Սփրոուսը հիմա իր համար անուն է ձեռք բերում “Riverdale ” հեռուստասերիալում ունեցած իր դերով: Իսկ նրա լուսանկարները տարբեր կայքերում արդեն վաղուց են շրջանառվում: 

Հարի Սթայլզ, 23 տարեկան

Դե իհարկե բրիտանացի երգիչն այս ցանկում նույնպես հայտնվել է: “1 Direction”-ի նախկին անդամ, ներկայումս սոլո երգիչն իրեն փորձել է նաև մեծ կինոյի շրջանակներում. նա «Դյունկերկ» ֆիլմի դերասանական կազմի անդամներից է: Հարին հիմա համարվում է Բրիտանիայի հպարտություններից մեկը, որի ցանկացած աշխատանք մեծ արձագանք է ձեռք բերում:

Զեյն Մալիք, 24 տարեկան

“1 Direction”-ի մեկ այլ նախկին անդամ՝ Մալիքի անունը ևս կարող եք գտնել այս ցանկում: Երաժիշտը հիմա համարվում է երգարվեստի ամենագեղեցիկ դեմքերից մեկն ու կարծես դա էլ բավական չէ, նրա երաժշտությունը նույնպես հազարավոր երկրպագուներ է քաշում իր կողմը:

Դարվին Գրեյ, 21  տարեկան

Մոդելն առաջին անգամ ցուցադրության է մասնակցել 2014թ.-ին՝ Burberry-ի աշուն-ձմեռ հավաքածուի թողարկման ժամանակ: Հիմա նա արդեն Լոնդոնի ու Միլանի ցուցադրությունների մշտական անդամներից է: Նրա տեսքը գուցե թույլ է տալիս մտածել, որ նա վտանգավոր է ու առեղծվածային, բայց իրականում այս տղան շատ բարի է ու սիրալիր: Նա նաև հիանալի լուսանկարիչ է: 

Ջասթին Բիբեր, 23 տարեկան 

Անընդհատ նոր երաժշտությամբ հանդես եկող Ջասթինը ևս մեկ անգամ սկսել է «Բիբեր տենդը», որը կանադացի երգչի երկրպագուների բանակը նոր «զինվորներով» է համալրում: Նույնիսկ նրան չսիրող մարդիկ չեն կարող ժխտել, որ նա իսկապես գեղեցիկ դիմագծեր ունի: Դա է գուցե պատճառը, որ երիտասարդ մոդելներն այդքան տարված են նրանով… ու նա էլ նրանցով: 

Լաքի Բլու Սմիթ, 19 տարեկան

Մոդելը, որն արդեն 19 տարեկանում հասցրել է հայրանալ, Vogue-ի ամենագեղեցիկ տղաների ցանկի մասն է կազմում: Լաքի Բլուն իր պես գեղեցիկ մի դուստր ունի, որի անունն է Գրեվիթի Բլու: 

Ջոզեֆ Գրիֆին, 18 տարեկան

Ջոզեֆն ընկերների հետ “Bestival” փառատոնին էր հաճախում, երբ նրան նկատեցին մոդայի աշխարհի որոշ ներկայացուցիչներ ու որոշեցին երիտասարդին մոդել դարձնել:

Դին, 24 տարեկան

Նախորդ տարի Vogue-ի այս ցանկում կորեայից միայն մեկ տղամարդ էր ընդգրկված՝ “Big Bang” խմբի ռեփեր TOP-ը: Այս տարի, սակայն, ցանկում 3 կորեացի տղա կա ու նրանցից մեկն է Դինը: Ի երջանկություն բոլորիս, ժամանակը, երբ Դինը երաժշտություն էր ստեղծում իր սենյակում ու ինքն իր համար պահում, արդեն անցյալում է: Ներկա պահին նա հարավային Կորեայի երաժշտական աշխարհի ամենաշատ խոսվող մարդկանցից մեկն է:  R&B երաժշտությամբ զբաղվող այս աստղը հայտնի է ոչ միայն Կորեայում, այլ նաև դրա սահմաններից դուրս. հունիսին կայացած նրա լոնդոնյան համերգի տոմսերը սպառվել են ընդամենը 3 րոպեում: 

Սթազ Նեիր, 26 տարեկան

Հնարավոր է` չճանաչեք լոնդոնաբնակ, ռուսական-հնդկական արմատներ ունեցող այս դերասանին առանց իր՝ «Գահերի խաղի» կերպարի՝ Դոթրակիի կոստյումի: Բայց մի բան հաստատ է, եթե ուշադրություն դարձնեք նրա կանաչ աչքերին, ապա երբեք էլ չեք մոռանա նրան: 

A$AP Rocky, 28 տարեկան

Ռեփերը համարվում է նաև երաժշտական աշխարհի ամենալավ հագնվող մարդկանցից մեկը: 

Էնսել Էլգորթ, 23 տարեկան

«Աստղերն են մեղավոր» ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորող Էլգորթը նաև երաժշտությամբ է զբաղվում: Նա արդեն թողարկված սինգլ ունի, իսկ առաջին մինի ձայնասկավառակն էլ ճանապարհին է: Այս տարի գեղեցիկ Էլգորթի տարին է: 

Բրուկլին Բեքհեմ, 18 տարեկան

Բրուկլինը, որը նախկինում միայն իր ծնողների շնորհիվ էր հայտնի, հիմա ճանաչված է նաև իր լուսանկարների շնորհիվ: Այս տարի նա ուղևորվում է Նյու Յորք սովորելու ու հետաքրքիր է՝ ինչպես է կարողանալու նա համատեղել քոլեջի առաջադրանքների վերջնաժամկետները, լուսանկարչությունն ու հանրային, ինչպես նաև սիրային կյանքը: 

Բրայան Ուիթթեյքեր, 17 տարեկան

19-ամյա Զառա Լարսոնի սիրելին Բերմինգհեմում ծնված մոդել է, որը նաև բազմաթիվ առիթներով հանդես է եկել որպես մտավոր առողջության խնդիրներով հետաքրքիրվող ու դրանք լուծել փորձող անձնավորություն: Նա նաև Puma-յի ու Stone Island-ի մշտական մոդելներից մեկն է: 

Բիլ Սքարսգորդ, 27 տարեկան

Դժվար է պատկերացնել, որ շվեդ դերասան Սքարսգարդն իր այս գեղեցիկ դեմքով Սթիվեն Քինգի  “It” գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում մարմնավորելու է մահացու կերպարանք ունեցող ծաղրածուի:  

Քիթ Հարինգթոն, 30 տարեկան

«Գահերի խաղի» գլխավոր ու դեռևս չմահացած կերպարին՝ ոչինչ չիմացող Ջոն Սնոուին մարմավորող Հարինգթոնն այս ցանկում հայտնվել չէր կարող: Ձմեռը գուցե նրան իսկապես օգնում է, քանի որ նա միշտ թարմ տեսք ունի, ինչն էլ նպաստում է մեր մարմնի բարձր ջերմաստիճանին:  

Նամ Ջու Հյոկ, 23 տարեկան 

Կորեացի մոդել-դերասանը հիմա բոլոր դոռամասերների ուշադրության կենտրոնում է, քանի որ նա այս տարի արդեն հասցրել է խաղալ երկրպագուների կողմից շատ սիրված 2 սերիալում, իսկ երրորդ դոռաման էլ դեռ ընթացքի մեջ է: 

Ջոն Թոդ, 24 տարեկան

Ջեյմս Բեյ, 26 տարեկան

MNEK, 22 տարեկան

Քարլ Գլուսման, 28 տարեկան

Ջորդան Բարեթ, 20 տարեկան

Չան Սոնհուն, 26 տարեկան

Ալթոն Մեյսոն, 20 տարեկան 

Էվիան Քրիսթ, 27 տարեկան

Դակոտա Լոհան, 21 տարեկան

Թիմոթի Չալամեթ, 21 տարեկան

Փրեսլի Գերբեր, 18 տարեկան

Յանիք Ջորջ, 23 տարեկան

Չարլզ Ջեֆրի, 27 տարեկան

Ռիկարդո Ամբրոսիո, 20 տարեկան

Սայմոն Փորթ Ջաքմուս, 27 տարեկան

Ջորդան Բունկեր, 22 տարեկան

Քեյր Գեյլքրիսթ, 24 տարեկան

Լոյլ Քարներ, 22 տարեկան

Ջեք Օ՛Քոնել, 27 տարեկան

Էնուոր Հադիդ, 18 տարեկան

Ֆիոն Ուիթհեդ, 20 տարեկան

Չարլզ Մելթոն, 26 տարեկան

Զաք Էյբլ, 22 տարեկան

Լենոն Գալագեր, 17 տարեկան

Ֆաբիան Գրեյ, 20 տարեկան

Ռոկո Ռիչի, 17 տարեկան

Լյուք Սաբաթ, 19 տարեկան

Թոմ Գլին-Քարնի, 22 տարեկան

Թոմի Դորֆման, 25 տարեկան

Լյուիս Բաինս, 20 տարեկան

Քիթ Բաթլեր, 19 տարեկան

Թոմաս Դոհերթի, 22 տարեկան

Էշտոն Սանդերս, 21 տարեկան

Ջեք Ռոուեն, 20 տարեկան


Ալարկոտ մարդիկ մեկ նախադասությամբ նկարագրում են հայտնի գրքերը

“The Death and Life of John F. Donovan”. պրեմիերա

Սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը

«Գահերի խաղ»-ի ամրոցը վաճառվում է

Հայտնի մարդիկ և իրենց արտասովոր կենդանիները

Հայտնի աստղերի անսպասելի կամեոները ֆիլմերում

Էմմի մրցանակաբաշխության հավակնորդների անունները հայտնի են

Երգիչ Ջասթին Բիբերը և մոդել Հեյլի Բոլդուինը նշանվել են

«Game of Thrones»-ն ասում է…

Դարի լավագույն երգերն ըստ Rolling Stone-ի

«Գահերի խաղի» Քիթ Հարինգթոնի և Ռոուզ Լեսլիի հարսանիքը լուսանկարներով

«Գահերի խաղի» Սոֆի Թըրները բացատրել է աղմկահարույց դաջվածքի իմաստը

Աստղային սելֆիներ, որ պայթեցրել են համացանցը

Emilia Clarke-ը հուզիչ գրառմամբ հրաժեշտ է տալիս «Գահերի խաղին»

Սոֆի Թըրների դաջվածքը «Գահերի խաղի» վերջին սեզոնի ամենամեծ սփոյլերն է

Երգացանկ ամռան համար